loader
Հայ լուսանկարչուհին ընդգրկվել է Calvin Klein-ի «The New Vanguard Photography Prize» մրցույթում

Հայ լուսանկարչուհին ընդգրկվել է Calvin Klein-ի «The New Vanguard Photography Prize» մրցույթում

Calvin Klein-ը լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են երիտասարդ լուսանկարիչների` The New Vanguard Photography Prize առաջին մրցանակաբաշխության ֆինալիստների կողմից: Բրենդն այն ստեղծել է Document Journal նյույորքյան ամսագրի, Ford Modelմոդելային գործակալության, Aperture Foundation արվեստների ինստիտուտի և Swipecast լուսանկարիչների համար օնլայն-պլատֆորմի հետ միասին. ժյուրիի կազմում են լուսանկարիչներ Վիլի Վանդերպերեն և Մարիո Սորենտին:

Ֆինալում հայտնվել են տարբեր երկրներից 4 լուսանկարիչներ՝ մադեյրացի Իգոր Պյորթը (Igor Pjorrt), լոնդոնցի Քիլ Լեմոնսը (Quil Lemons), ավստրալացի Ուորդ Ռոբերտսը (Ward Roberts), գերմանացի Յան Ֆիլիպցեն (Jan Philipzen), հայաստանցի Լյուսի Ղահուտյանը (Lucie Khahoutian): Նրանք բոլորը սեփական ոճում լուսանկարներ են արել Calvin Klein-ի նոր հավաքածուներից հագուստներով:

The New Vanguard Photography Prize-ի հաղթողի անունը կհրապարակվի հոկտեմբերին, երբ Նյու Յորքում բացվելու է 25 լուսանկարիչների աշխատանքների ցուցահանդեսը, ովքեր անցել են մրցույթի կիսաեզրափակիչ փուլը: Մրցույթի հաղթողը հնարավորություն կստանա լուսանկար անել Document Journal-ի աշուն-ձմեռ համարի համար:

Լյուսի Ղահությանի համար կարող եք քվեարկել այստեղ։ 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս