loader
Հոլանդացի արտ-դիլերը հայտնաբերել է Ռեմբրանդտի անհայտ կտավը

Հոլանդացի արտ-դիլերը հայտնաբերել է Ռեմբրանդտի անհայտ կտավը

Հոլանդացի արտ-դիլեր Յան Սիքսը, ով մասնագիտացված է հին վարպետների աշխատանքների վրա, հայտարարել է, որ Ռեմբրանդտի նոր կտավն է հայտնաբերել: Նախկինում այն սխալմամբ վերագրում էին «նիդեռլանդական դպրոցին»:

«Թույլ տուր երեխաներին մոտենալ ինձ» վերնագրով կտավը նա հայտնաբերել է դեռևս 2014 թվականին, երբ այն վաճառվում էր Lempertzc գերմանական աճուրդի տանը: Աշխատանքը նախապես գնահատվում էր 15,000-20,000 եվրոյի չափով, սակայն Սիքսը և նրա ներդրողն աշխատանքի համար 1,5 մլն եվրո են առաջարկել:

Դիլերը պատմել է, որ նկարը տեսել է աճուրդի օնլայն-կատալոգումև ուշադրություն է դարձրել հետևի պլանին երիտասարդի կազմվածքի վրա, ով իրեն Ռեմբրանդտին է հիշեցրել: Այս ամենը հիմք է ծառայել կասկածի, որ աշխատանքը պատկանում է նկարչի վրձնին: Նկարի ինքնությունը հաստատել է Ռեմբրանդտի գծով արվեստագետ և փորձագետ Էռնստ վան դը Վետերինգը, և այժմ այն գտնվում է վերանորոգման մեջ:

Գալիք տարվա նոյեմբերին կտավը կցուցադրվի հոլանդական Լեյդեն քաղաքի Լակենհալ թանգարանում: «Թույլ տուր երեխաներին մոտենալ ինձ» կտավը Ռեմբրանդտի երկրորդ աշխատանքն է, որը հայտնաբերել է Յան Սիքսը: Մայիսին նա հայտնել է, որ գտել է նկարչի այլ տավը՝ «Երիտասարդ ջենտլմենի դիմանկարը»: Սիքսն այն 2016 թվականին Christie's աճուրդում գնել է 137,000 ֆունտ ստերլինգով: Նկարի ինքնությունը կրկին հաստատվել է վան դը Վետերինգի կողմից: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս