loader

«Home Alone Again». Մակոլեյ Կալկինը՝ Google Assistant-ի վիդեոյում

Մակոլեյ Կալկինը վերադարձել է «Միայնակ տանը» ֆիլմի Քեվին ՄակԿալիստերի կերպարին և կրկնել է օրիգինալ ֆիլմի մի քանի հատվածներ, Google Assistant ձայնային օգնականի գովազդի համար: Ըստ վիդեոյի սյուժեի, մեծացած Քեվինը, Սուրբ Ծնունդից առաջ, կրկին միայնակ է մնում տանը, սակայն այս անգամ ասիստենտի հետ: Google Assistant-ը նրան օգնում է գնել սափրվելու լոսյոնը, վերցնել պիցան առաքիչից, թողարկել «Քեվին» օպերացիան, որպեսզի տանից վախեցնի կողոպտիչներին:

Բացի այդ, Google-ը նրա մեջ ինտեգրել է ֆիլմից մի քանի հայտնի արտահայտությունները: Օրինակ՝ եթե հարցնել «Որքան պետք է տամ», ապա օգնականը կպատասխանի. «Մանրը քեզ թող, կեղտոտ կենդանի»: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս