Հրապարակվել է Կաննի 71-րդ կինոփառատոնի պաշտոնական պաստառը, որին այս տարի հայտնվել է Ժան-Լյուկ Գոդարի «Խելագար Պիեռո» ֆիլմից կադրը:
Ֆիլմը թողարկվել է 1965 թվականին և ֆրանսիական «նոր ալիքի» կինեմատոգրաֆի կլասիկա է դարձել: Ֆիլմը պատմում է Ֆերդինանդի պատմությունը, ում դերակատարել է Ժան-Պոլ Բելմոնդոն. նա կորցրել է աշխատանքը, դժբախտ է ամուսնության մեջ և որոշել է իր ընկերուհի Մարիաննային հետ փախչել, սակայն աղջիկը կապված է մաֆիայի հետ, և ժապավենը երկու հերոսների համար դժբախտությամբ է ավարտվում: Կինոփառատոնի պաստառին պատկերված է հերոսների համբույրի պահը:
Կադրի հեղինակը լուսանկարիչ և լուսանկարիչների ասոցիացիայի հիմնադիր Ժորժ Պիերն է, ով ներկայացնում և պաշտպանում է լուսանկարիչների շահերը, ովքեր նկարահանման գործընթացներից լուսանկարներ են անում:
Հիշեցնենք, որ Կաննի 71-րդ կինոփառատոնը տեղի կունենա մայիսի 8-19-ը, որն այս տարի նախագահելու է դերասանուհի Քեյթ Բլանշեթը: