loader
Հունգարական թերթը Բուդապեշտում Ֆրիդա Կալոյի ցուցահանդեսին մեղադրել է կոմունիզմի պրոպագանդայի մեջ

Հունգարական թերթը Բուդապեշտում Ֆրիդա Կալոյի ցուցահանդեսին մեղադրել է կոմունիզմի պրոպագանդայի մեջ

Magyar Idok հունգարական «աջակողմյան» թերթը պնդում է Բուդապեշտի Ազգային պատկերասրահում Ֆրիդա Կալոյի աշխատանքներով ցուցահանդեսի փակման առնչությամբ: Թերթի կարծիքով, մեքսիկացի նկարչուհու ցուցահանդեսը առաջ է տանում կոմունիստական գաղափարները և վառ օրինակն է այն ամենի, թե «ինչպես է պետությունը պրոպագանդում կոմունիզմը»:

Հիշեցնենք, որ Ֆրիդա Կալոն աջակցում էր Մեքսիկայի Կոմունիստական կուսակցությանը, ռոմանտիկ հարաբերություններ է ունեցել խորհրդային հեղափոխական Լև Տրոցկու հետ և երբեմն իր քաղաքական հայացքները ներկայացրել է աշխատանքներում. օրինակ՝ «Մարքսիզմը ապաքինում է հիվանդին», «Ստալինի հետ դիմանկարը» աշխատանքները:

Բուդապեշտում ցուցահանդեսը կտևի մինչև նոյեմբերի 4-ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Magyar Idok-ը հունգարական օպերային թատրոնին մեղադրել է բալետով զբաղվելու մասին երազող հանքագործի մասին «Բիլի Էլիոթ» բեմադրությունում «գեյ-պրոպագանդայի» մեջ: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս