loader

Hypebeast-ը Տակասի Մուրակամիի մասին կարճամետրաժ ֆիլմ է թողարկել (տեսանյութ)

Hypebeast-ի օնլայն-նախագծի թիմը նկարիչ Տակասի Մուրակամիի մասին կարճամետրաժ ֆիլմ է նկարահանել: «Is This Dream?» («Սա երազ է?») հոլովակը մոտ 6 րոպե է տևում և պատմում է Մուրակամիի կյանքի 3 օրվա մասին, որոնց ընթացքում տեղի են ունեցել Նյու Յորքում նրա «HEADS-HEADS» ցուցահանդեսի բացման նախապատրաստությունները: Նկարչի խոսքերով, իր հաջողությամբ նա պարտական է ծանր աշխատանքին և քնի անբավարարությանը:

«Եթե և թուլանում եմ վեց ժամից ավել, ինձ սկսում է թվալ, որ ես շատ ծույլ եմ, և ինձ անհրաժեշտ է վերադառնալ աշխատանքի: Չեմ կարող թուլանալ»,- ասել է Մուրակամին: Վիդեոյում կարճ հանգստի ժամանակ նկարիչն է և նրա ասիստենտները, ինչպես նաև ցուցահանդեսի բացումը: Այն մինչև հունիսի 17-ը բաց է նյույորքյան Galerie Perrotin պատկերասրահում:

Հիշեցնենք, որ Տակասի Մուրակամիի մասնակցությամբ ևս մեկ ցուցահանդեսը տեղի է ունենում փարիզյան Foundation Louis Vuitton-ում: Այն նվիրված է ժամանակակից աշխարհում մարդու տեղին և այլ մարդկանց, կենդանիների, բույսերի և Երկիր մոլորակի հետ նրա կապերին:
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս