loader
Instagram-ում մեկնարկել է նկարիչ-իլյուստրատորների համար արտ-ֆլեշմոբը

Instagram-ում մեկնարկել է նկարիչ-իլյուստրատորների համար արտ-ֆլեշմոբը

Բրիտանուհի Մարիա Վերոնիկան և ուկրաինուհի Ալինա Զամանովան միասին վարում են @theuniqueillustration (The Unique Illustration) Instagram-աքաունթը, որում նկարչուհիները նկարիչների համար ֆլեշմոբեր են անցկացնում, ովքեր հետաքրքրված են նորաձև իլյուստրացիայով: Նրանք սկսեցին այդ գործով զբաղվել այն բանից հետո, երբ Սաշա անունով աքաունթի գաղտնի հիմնադիրը բացիթող է արել նախագիծը՝ ամենաառաջին ակցիան անցկացնելով: Ֆլեշմոբը հետևյալ կերպ է աշխատում. աշխարհի տարբեր ծայրերից իլյուստրատորները միևնույն ժամանակահատվածում իրենց աքաունթների մեջ #theUNIQUEillustration հեշտեգով միևնույն պատկերի սեփական իլյուստրացիաներ են ներբեռնում: Այնուհետև, նկարչուհիները դիտում են բոլոր աշխատանքները և դրանք հրապարակում են նախագծի հիմնական աքաունթում:

Վերջին անգամ ֆլեշմոբի մասնակիցները ստեղծել են Կառա Դելվինի մասնակցությամբ Vogue UK-ի հունիսյան շապիկի իրենց տարբերակները: Աքաունթին ուշադրություն է դարձրել բրիտանական Vogue-ի թիմն ու ամսագրի գլխավոր խմբագիր Էդվարդ Էնինֆուլը: Այժմ Ալինան և Մարիան Telegram-ալիք են վարում, սակայն նախատեսում են սեփական կայք թողարկել: Սա քննարկելու համար, նկարչուհիներն առաջին անգամ հունիսին անձամբ կհանդիպեն Լոնդոնում. նրանք ցանկանում են, որպեսզի իրենց նախագծում շարունակեն մասնակցել բոլոր ցանկացողները և հասկանալ, թե ինչպես է այն զարգանալու ապագայում:  
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս