loader
Կյանք մահից հետո. նկարիչ Օսկար Ռաբին

Կյանք մահից հետո. նկարիչ Օսկար Ռաբին

Ֆլորենցիայում մահացել է ռուս և ֆրանսիացի նկարիչ Օսկար Ռաբինը: 90-ամյա նկարչի մահվան մասին լուրը հայտարարել է պաշտոնական ներկայացուցիչ, կոլեկցիոներ և մեցենատ Մարկ Իվասիլեվիչը: «Սա մեծ կորուստ է, Ռուսաստանն ու Ֆրանսիան հռչակավոր նկարչի են կորցրել»,- նշել է Իվասիլեվիչը: Նրա խոսքերով, նկարիչը Ֆլորենցիայում վիրահատություն է տարել, սակայն լի էր ստեղծագործական մտահղացումներով և «ոչինչ չէր կանխատեսում կյանքից վաղաժամ հեռանալը»:

Օսկար Ռաբինը Լիանոզյան դպրոց անվամբ նկարիչների և գրող-նոնկոնֆորմիստների միավորման հիմնադիրներից մեկը և 1974 թվականի «Բուլդեզորյան ցուցահանդեսի» կազմակերպիչը, որը ԽՍՀՄ-ում ոչ պաշտոնական արվեստի ամենահայտնի հանրային ակցիաներից մեկն էր: 1977 թվականին նկարիչը հեռացել է երկրից, նրա ցուցահանդեսները կազմակերպվել էին ամենահայտնի թանգարաններում: Ռաբինը հողին կհանձնվի Փարիզում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս