loader

«Le Renard Bleu». Kenzo-ի ճապոնական ֆոլկլորի մոտիվներով վիդեոն

Kenzo-ն «Le Renard Bleu» («Կապույտ աղվես») անվամբ 20 րոպե տևողությամբ արտ-վիդեո է ներկայացրել, որի հիմքը Կապույտ Աղվեսի մասին լեգենդն է, որը կարելի է հանդիպել ճապոնական և սենեգալյան ֆոլկլորում:

Հոլովակը կոմպոզիտոր Միդորի Տակադայի, երգչուհի Lafawndah-ի, լուսանկարիչ ՍիՋեյ Ուոթքինսի և ռեժիսորական դուետ Parter Oliva-ի համագործակցության արդյունքն է: Վիդեոյի հերոսները նվագում են ճապոնական ավանդական երաժշտական գործիքների վրա և պարում են La Collection Memento No. 2 հավաքածուի հագուստներով:

Այս կադրերը հերթափոխվում են անտառային, ծովային և քաղաքային բնապատկերներով: «Le Renard Bleu»-ն Folio մուլտիդիսցիպլինար նախագծի շարունակությունն է, որի առաջին մասը թողարկվել է դեռևս ապրիլին. նրա հեղինակներն են ռեժիսոր Ակինոլա Դևիս կրտսերն ու լուսանկարիչ Ռութ Օսաին է: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս