loader

«Leading Lady Parts». Էմիլիա Քլարքը և Թոմ Հիդլսթոնը` հոլիվութդյան քասթինգի մասին կարճամետրաժում

Համացանցում հայտնվել է «Leading Lady Parts» կարճամետրաժ ֆիլմը՝ կոմեդիա այն մասին, թե ինչպես են քասթինգներն անցնում Հոլիվուդում: Հոլովակը կինոինդուստրիայում ռասայական և գենդերային անհավասարությանը ուշադրություն գրավելու կոչով վիդեոշարքի առաջին մասն է: Ֆիլմում մասնակցել են Էմիլիա Քլարքը, Լենա Հիդին, Ֆելիստի Ջոնսը, Թոմ Հիդլսթոնը և Սթեյսի Մարտինը: Նրանք բոլորը դերակատարել են դերասաններին, իսկ Ջեմմա Արտերթոնը՝ քասթինգ-տնօրեններից մեկին: Ըստ սյուժեի, դերասանուհիներն անցնում են լսումները, ուր նրանց մշտապես խնդրում են ինչ-որ մի բան անել՝ դիմահարդարվել, մերկանալ, խոսել ժպիտով, դառնալ երիտասարդ կամ սպիտակ:

Երբ քասթինգի է գալիս սևամորթ դերասանուհին, նրան խնդրում են սուրճ բերել՝ սպասարկող անձնակազմի տեղ դնելով: Ֆինալում, կանացի գլխավոր դերակատարման համար թեկնածուն, այնուամենայնիվ, գտնվում է և նա տղամարդ է՝ Թոմ Հիդլսթոնը: Նախագծի պրոդյուսեր Ջեմմա Արտերթոնը պատմել է, որ դերասանուհիներն իսկապես միշտ բախվում են վիդեոյում քասթինգի ժամանակ ցուցադրված դժվարություններին: Այսպես, նրան անձամբ բազմիցս խնդրել են իջեցնել քաշը կամ փոխել հագուստը, որպեսզի «խոշոր» տեսք չունենա: Նա նշել է, որ տղամարդ-դերասաններին նույնպես դժվար է: Միաժամանակ, դերասանուհին համոզված է, որ նախագծին հումորի բաժին է անհրաժեշտ:

«Մարդկանց ավելի հեշտ է կենտրոնանալ և լսել, երբ ինչոր ծիծաղելի բան կա: Եվ դա, իրականում, շատ բարդ է: Անհավասարությունն աշխատավայրում շատ լուրջ թեմա է, ուստի կոմիկ անկյան մատուցումը դժվար է գտնել: Սակայն, եթե մի փոքր լավ մտածել, ապա միշտ կարելի է տարբերակներ գտնել»,- մեկաբանել է Արտերթոնը: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս