loader

Max Mara Art Prize for Women կին-նկարիչների մրցանակի հաղթողը (տեսանյութ)

Whitechapel Gallery-ում տեղի է ունեցել Max Mara բրենդի կողմից կազմակերպվող Art Prize for Women կին-նկարիչների 7-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը, որի հաղթող է ճանաչվել Էլեն Կամոկը:

Հիշեցնենք, որ մրցանակը սահմանվել է 2005 թվականին և տրվում է երկու տարում մեկ անգամ: Մրցանակի նպատակը բրիտանացի կին-նկարիչների աջակցությունն է: Էլեն Կամոկն արժանացել է Իտալիայում 6-ամսյա արտ-ռեզիդենցիայի տեսքով մրցանակի. այս ժամանակահատվածում ստեղծված աշխատանքները հաջորդ տարի կցուցադրվեն Whitechapel Gallery-ում, այնուհետև Ռեջո-Էմիլիում գտնվող Collezione Maramotti-ի ցուցահանդեսին:

Լուսանկարիչ, տեսանկարիչ, լիտերատոր և պոետ Էլեն Կամոկը նաև պերֆորմանսներ և ինստալյացիաներ է անում: Իր աշխատանքներում նկարչուհին հաճախ դիմում է սեփական տեքստերին, որոնք կապված են սոցիալական և քաղաքական խնդիրներին: Բրիտանացու և յամայկացու ընտանիքում ծնված նկարչուհին իր ստեղծագործության կենտրոնական թեման է դարձրել ռասայի, գենդերի, հարստության, աղքատության, ուժի և խոցելիության հարցերը: Էլեն Կամոկից բացի, մրցանակին ներկայացված էին նկարչուհիներ Սելին Կոնդորելին, Էլուա Հոուսերը, Աթենա Պապադոպուլոսը և Մենդի Էլ-Սայեղը: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս