loader
Maxdonna. ֆրանսիացի լուսանկարիչը շան օգնությամբ կրկնել է Մադոննայի հայտնի լուսանկարները

Maxdonna. ֆրանսիացի լուսանկարիչը շան օգնությամբ կրկնել է Մադոննայի հայտնի լուսանկարները

Ֆրանսիական Առլեում բացվել է Maxdonna ցուցահանդեսը, որում կարելի է տեսնել լուսանկարիչ Վենսան Ֆլուրեի աշխատանքները: Նա կրկնել է Մադոննայի ալբոմների հայտնի շապիկները՝ որպես մոդել իր շանն օգտագործելով: Կադրերում ոսկեգույն ռետրիվեր Մաքսը հանդես է եկել «Like a Virgin», «True Blue», «Music», «Ray of Light» և «Hung Up» ալբոմների շապիկներին:

Ֆլուրեն ոչ միայն երգչուհու շապիկների ռելիզների իր տարբերակներն է արել, այլ նաև Մաքսին լուսանկարել է Ժան-Պոլ Գոտյեի կորսետով, որը հատուկ ստեղծվել է 1990 թվականի Blonde Ambition համերգային տուրի համար: Ցուցահանդեսից ստացված բոլոր միջոցներն փոխանցվելու են Մադոննայի Raising Malawi բերագործական հիմնադրամին, որն օգնում է Մալավի հարավաֆրիկյան հանրապետության ծնողազուրկ երեխաներին: Maxdonna ցուցահանդեսը կտևի մինչև օգոստոսի 16-ը՝ Մադոննայի ծննդյան օրը, ով այս տարի նշում է իր 60-ամյա հոբելյանը: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս