loader
Մետրոպոլիտեն-թանգարանի Կոստյումի ինստիտուտը հայտարարել է Met Gala 2019-ի թեմա

Մետրոպոլիտեն-թանգարանի Կոստյումի ինստիտուտը հայտարարել է Met Gala 2019-ի թեմա

Կոստյումի ինստիտուտը անոնսավորել է նյույորքյան Մետրոպոլիտեն թանգարանում հաջորդ ցուցահանդեսի թեման՝ Camp: Notes on Fashion («Քեմփ. Նորաձևության մասին նոթերը»), որը նվիրված է քեմփի էսթետիկային և 1964 թվականին քննադատ ու գրող Սյուզեն Զանտագի «Նոթեր քեմփի մասին» էսսեին: Նույն թեման կլինի նաև Met Gala ամենամյա բարեգործական պարահանդեսին, որի երեկոյի համանախագահներն են լինելու ամերիկյան Vogue-ի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրը, երգչուհի Լեդի Գագան, երաժիշտ Հարի Սթայլզը, թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը և Gucci-ի կրեատիվ տնօրեն Ալեսանդրո Միկելեն (Gucci-ն նաև Met Gala-ի գլխավոր հովանավորն է լինելու):

Կոստյումի ինստիտուտի գլխավոր կուրատոր Էնդրյու Բոլթոնի խոսքերով, քեմփը «հեգնանք, հումոր, ծաղրանք, կեղծավորություն, արհեստականություն, թատերականություն, չարաշահում, էքստրավագանտություն, նոստալգիա և չափազանցություն է»: Նա նաև նշել է, որ զգում էր, որ նման թեման ռեզոնանս կառաջացնի: Բացի այդ, քեմփը սերտորեն կապված է հետմոդեռնիզմի և դրեգ-մշակույթի հետ:

Camp: Notes on Fashion ցուցահանդեսը կտևի 2019 թվականի մայիսի 9-ից մինչև սեպտեմբերի 8-ը: Met Gala պարահանդեսը, ավանդաբար, կանցկացվի էքսպոզիցիայի բացումից մի քանի օր առաջ՝ մայիսի 6-ին: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս