loader
MTV Movies & TV Awards մրցանակաբաշխության հաղթողները

MTV Movies & TV Awards մրցանակաբաշխության հաղթողները

Կալիֆոռնիական Սանտա-Մոնիկայում կայացել է MTV Movies & TV Awards ամենամյա երաժշտական կինոմրցանակաբաշխությունը, որին հանդիսատեսի քվեարկության արդյունքների համաձայն պարգևատրվում են կինո- և շոուաստղերը:

Այս տարի մրցանակաբաշխությունը վարել է Թիֆանի Հեդիշը, ով նաև անվանակարգերից մեկի հաղթողն է դարձել. դերասանուհին երգում էր, պարում, կատակում և բազմաթիվ կերպարներ է փոխել:

Միջոցառմանը բեմում են ելել Միլա Կունիսը, Քրիստեն Բելը, Զենդայան, Ջինա Ռոդրիգեսը և այլ աստղեր: Հատկանշական է, որ իրենց դաջվածքներն են ցուցադրել Քրիստեն Բելն ու Սեթ Ռոգենը, որոնցից մեկը Վին Դիզելի պատկերով էր:

MTV Movie & TV Awards 2018 մրցանակաբաշխության այս տարվա հաղթողներն են.

  • «Տարվա ֆիլմ»՝ «Սև հովազ»,
  • «Լավագույն կինոդերասան»՝ Չեդվիկ Բոուզման («Սև հովազ»),
  • «Լավագույն հեռուստասերիալ»՝ «Շատ տարօրինակ գործեր»,
  • «Լավագույն սերիալային դերասան»՝ Միլի Բոբի Բրաուն («Շատ տարօրինակ գործեր»),
  • «Լավագույն համբույր»՝ Նիկ Ռոբինսոն և Քեյնան Լոնդսլեյս («Սիրով, Սայմոն»),
  • «Լավագույն չարագործ»՝ Մայքլ Բ. Ջորդան («Սև հովազ»),
  • «Լավագույն կատակերգական դեր»՝ Թիֆանի Հեդիշ («Զվարճալի աղջիկներ»),
  • «Լավագույն հերոս»՝ Չեդվիկ Բոուզման («Սև հովազ»),
  • «Լավագույն ծեծկռտուք»՝ Գալ Գադոթն ընդդեմ գերմանացի զինվորների («Կին-հրաշքը»),
  • «Հանդիսատեսի համակրանք»՝ Մեդելին Պետիշ («Ռիվերդեյլ»),
  • «Լավագույն վախ»՝ Նոա Շնափ («Շատ տարօրինակ գործեր»),
  • «Լավագույն վավերագրական երաժշտական ֆիլմ»՝ Լեդի Գագա «Five Foot Two»,
  • «Լավագույն էկրանային թիմ»՝ «Այն» (Ֆին Վուլֆարդ, Սոֆիա Լիլիս, Ջեյդեն Լիբերեր, Ջեկ Գրեյզեր, Ուայաթ Օլեֆ, Ջերեմի Ռեյ Թեյլոր, Չոուզեն Ջեյքոբս),
  • «Լավագույն ռեալիթի-շոու»՝ «Քարդաշյանների ընտանիքը»:
Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս