loader

Նկարիչ Մարկ Քուինը «Ոդիսական» նախագծում հայտնիների արյուն է օգտագործում

Բրիտանական նկարիչ և քանդակագործ Մարկ Քուինի «Ոդիսական» նախագծի համար 5,000 մարդու արյուն կօգտագործվի, որը Նյու Յորքի հանրային գրադարանի շենքի առջև կներկայացվի 2019 թվականի սեպտեմբերին: Նախագիծը նվիրված է միգրացիոն ճգնաժամին և կոչված է միգրանտներին օգնող բարեգործական կազմակերպությունների համար 30 մլն դոլար հանգանակություն հավաքել:

Ինստալիացիան բաղկացած կլինի 2 կուբերից, որոնցից յուրաքանչյուրն իրենից 1 տոննա սառեցված արյուն է ներկայացնում: Մի կուբում լինելու է փախստականների արյունը, մյուսում՝ հայտնի մարդկանց, որոնց թվում են Քեյթ Մոսը, Ջուդ Լոուն և Փոլ ՄակՔարթնին: Եղանակային պայմաններից պաշտպանվելու համար, կուբերը տեղադրվելու են հատուկ թափանցիկ տաղավարում, որը նախագծված է Նորման Ֆոսթերի կողմից: Հանրությունը չի իմանալու, թե որ կուբում ում արյունն է. այսպիսով, նկարիչը կոչ է անում մտածել կարևորագույն բաների մասին, որոնք հատուկ են բոլոր մարդկանց, անկախ նրանց ազգությունից կամ սոցիալական ստատուսից: Քուինը, նույնպես, տեղյակ չի լինելու, թե որ կուբում ում արյունն է.

«Սկուլպտուրի թեմայի հիմքն այն է, որ մաշկի տակ մենք բոլորս նույնն ենք: Դուք կտեսնեք արյունից երկու սկուլպտուրներ, սակայն չեք իմանա, թե ում արյունից են նրանք պատրաստված»: 2019 թվականի հունվարից աշխարհի մի քանի քաղաքներում 5,000 մարդու արյուն հավաքող մինի-լաբորատորիաներ կգործեն: Դոնորներն այնքան արյուն կտրամադրեն, որքան անհրաժեշտ կգտնեն, և նախագիծը բաց կլինի բոլոր տարիքի մարդկանց համար:

Յուրաքանչյուր դոնորը նաև կարճ վիդեոհաղորդագրություն կձայնագրի: Մարկ Քուինը «Ոդիսականը» «աշխարհի առաջին միգրացիոն արվեստի գործ» է անվանում և նախատեսում է այն Լոնդոն, Եվրոպա, Աֆրիկա և Մերձավոր Արևելք տանել: Հավաքված միջոցները փոխանցվելու են Human Love բարեգործական հիմնադրամին, Մեծ Բրիտանիայի նախկին ԱԳ նախարար Դեվիդ Միլիբենդի ղեկավարած Փրկարարական միջազգային կոմիտեին, ինչպես նաև մի շարք փոքր բարեգործական կազմակերպություններին: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս