loader
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ԿԻՆՈՊՐԵՄԻԵՐԱՆԵՐԸ. ԿԻՆՈԻՆԴՈՒՍՏՐԻԱԼ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ԿԻՆՈՊՐԵՄԻԵՐԱՆԵՐԸ. ԿԻՆՈԻՆԴՈՒՍՏՐԻԱԼ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերն այն ամիսն է, երբ յուրաքանչյուր երեկո կարելի է տրամադրել կինոդիտմանը: Այս ամսվա կինոնորույթները կբավարարեն յուրաքանչյուրին. այստեղ են պատմական դրամաները, արկածները, վեսթերնները, երաժշտական կենսագրությունները, միստիկ թրիլերները և սարսափ-ֆիլմերը: Նոյեմբերին մեծ էկրաններին հանդես կգան Վենսան Քասելը, Կիրա Նայթլին, Ջեյք Ջիլենհոլը, Դակոտա Ջոնսոնը, Թիլդա Սուինթոնը, Քլոե Մորեցը, Ջեյմի Ֆոքսը, Վիոլա Դեվիսը, Լիամ Նիսոնը, Էդի Ռեդմեյնը, Ջուդ Լոուն, Ջոնի Դեպը և այլ կինոաստղերը:

Ֆիլմերի վերնագրերի ոչ ուղիղ թարգմանությունը պաշտոնապես պայմանավորված է թարգմանվող լեզվի իմաստային առանձնահատկություններով և ավանդույթներն ու դավանանքը հաշվի առնելով։ Ֆիլմարտադրողները շարունակում են մարկետինգային տակտիկա կիրառել` պրեմիերաները նշանակելով նույն օրերին, ինչ մրցակիցները։ Ժամանակն է զբաղեցնել նստատեղերը կինոթատրոններում, հեռուստացույցի կամ համակարգչի առջև և դիտել որակյալ կինո։

01.11- «Բոհեմյան ռապսոդիա» / Bohemian Rhapsody

Ֆիլմը պատմում է Queen խմբի և նրա մենակատար Ֆրեդի Մերկյուրիի 15-ամյա պատմությունը, ով բազմաթիվ կարծրատիպեր է կոտրել, պատնեշներ է հաղթահարել և մոլորակի ամենահռչակավոր արտիստներից է դարձել: Դերերում՝ Ռամի Մալեկ, Լյուսի Բոյնթոն, Ջոզեֆ Մացելո, Մայք Մայերս, Բեն Հարդի, Էյդան Գիլեն, Թոմ Հոլանդեր, Ալեն Լիչ:

01.11- «Հանթեր Քիլեր»/ Hunter Killer

Սյուժեի կենտրոնում ռազմական սուզանավի թիմն է, որի կապիտանը ստիպված է միավորել իր ուժերը ԱՄՆ հատուկ ջոկատի սպաների հետ, որպեսզի կանխի համաշխարհային աղետը: Դերերում՝ Ջերարդ Բաթլեր, Գարի Օլդման, Էթան Բեյրդ, Ջեյքոբ Սկիպիո, Ջեմփսի Բովել, Քորի Ջոնսոն, Ադամ Ջեյմս, Քոմոն:

01.11- «ՄակՔուին»/ McQueen

Վավերագրական ֆիլմը նկարչի մասին է, ով իրեն ամբողջությամբ նվիրել է նորաձևությանը: Սակայն, բացարձակ համաշխարհային ճանաչումը նրան երջանիկ չէր դարձրել. ծափահարություններին զուգահեռ նա ամփոփվում էր իր մեջ: Ֆիլմը պատմում է 80-ականների վերջի ժամանակաշրջանը, երբ ՄակՔուինը նոր է ընդունվել Centrl Saint Martins քոլեջ, մինչև 2000-ականների սկիզբ, երբ նա արդեն կառավարում էր սեփական բրենդը, իսկ նորաձևության սիրահարները երկրպագում էին նրա ամեն ստեղծագործությանը: Դերերում՝ Բեռնար Առնո, Ջոզեֆ Բենեթ, Դեթմար Բլոու, Իզաբելլա Բլոու, Մագդալենա Ֆրացկովյակ, Ջոդի Քիդ, Ալեքսանդր ՄակՔուին:

08.11- «Աղջիկ, ով խցանվել է սարդոստայնում»/ The Girl in the Spider's Web

Ֆիլմը շվեդ լրագրող և գրող Դավիդ Լագերկրանցի համանուն գրքի էկրանավորումն է, որը «Վիշապի դաջվածքով աղջիկը» ֆիլմի շարունակությունն է: Հերոսները կին-հաքեր Լիսբեթ Սալանդերն ու լրագրող Միքայել Բլումքվիսթն է, ովքեր ներքաշվել են լրտեսների, քիբերհանցագործների և կոռումպացված չինովնիկների մասնակցությամբ պատմության մեջ: Դերերում՝ Քլեր Ֆոյ, Սիլվիա Հուքս, Լակիթ Սթենֆիլդ, Վիկի Կրիպս, Սթիվեն Մերչանտ, Սվերիր Գուդնասոն, Ֆոլկեր Բրուհ, Քամերոն Բրիտոն: 

08.11- «Կրկնակ»/ Jonathan

Ջոնաթանը մեգապոլիսի միջին ստատիստիկայի բնակիչ է: Ինչպես շատերը, նա արթնանում է վաղ առավոտյան, գնում է աշխատանքի, հանդիպում ընկերներին, երեկոյան վերադառնում է տուն և պառկում քնելու: Թվում է, թե ոչ մի հետաքրքիր բան չկա, սակայն ամեն օր երիտասարդը 2 կյանք է ապրում: Մինչ նրա անձը քնած է, երկրորդը ակտիվ ապրելակերպ է վարում, իսկ առավոտյան մյուս Ջոնաթանին օրվա իրադարձությունների վիդեոհաշվետվություն է ուղարկում: Մի անգամ տեղի է ունենում մի իրավիճակ, որին անդառնալի հետևանքներ են հետևում: Դերերում՝ Էնսել Էլգորթ, Պատրիշա Քլարկսոն, Սյուկի Ուոթերհաուս, Մեթ Բոմեր, Դուգլաս Հոջ, Ջո Էգենդեր, Ջեմ Կիմ:

08.11- «Անխորտակելիները»/ Le grand bain

Ֆիլմը տղամարդկանց մասին է, ովքեր երբեք չեն հանձնվում: Յոթ ընկերները հավաքվում են միասին, որպեսզի փախչեն սովորական հասուն մարդու կյանքից. «փախուստի» եղանակը բավականին անսպասելի է, քանզի տղամարդիկ անդամագրվում են քաղաքային լողավազանի դասընթացներին, որտեղ նրանց մարզիչը նախկին կին-չեմպիոնմ է: Դերերում՝ Մատիե Ամալրիկ, Գիյոմ Կանե, Բենուա Փուլվորդ, Ժան-Յուգ Անգլադ, Վիրժինի Էֆիրա, Լեյլա Բեհթի, Մարինա Ֆոիս:

15.11- «Ֆանտաստիկ արարածները. Գրին-դե-Վալդի հանցագործությունները»/ Fantastic Beasts: The Crime of Grindelwald

Ժապավենի գործողությունները զարգանում են 1927 թվականին. հզոր սև մոգ Գելերթ Գրին-դե-Վալդը, ում իրական անձը բացահայտել է մոգական կենսաբան Նյուտ Սալամանդերը, ձերբակալվել է: Սակայն, նա չի պատրաստվում բանտում նստել. նա փախուստ է կազմակերպում, այնուհետև սկսում է հրաշագործների բանակ հավաքել, ովքեր կիսում են նրա հետաքրքրությունները՝ աշխարհի բոլոր ոչ մոգական արարածների գլխին առավելություն հաստատելու նպատակով: Չարագործին կարող է կանգնեցնել միայ Ալբուս Դամբլդորը, ով օգնության է դիմում իր նախկին ուսանող Սալամանդերին ու նրա ընկերներին, ովքեր, անգամ, չեն պատկերացնում, թե ինչ վտանգավոր խաղի մեջ են ներգրավվում: Դերերում՝ Էդի Ռեդմեյն, Քեթրին Ուոթերսթոն, Դեն Ֆոգլր, Էլիսոն Սուդոլ, Էզրա Միլլեր, Ջուդ Լոու, Ջոնի Դեպ, Զոի Քրավից:

15.11- «Սառը պատերազմ»/ Zimma wojna

Սև-սպիտակ ֆիլմը ռեժիսոր Պավել Պավլիկովսկու ծնողների դրամատիկ սիրո պատմության մասին է: Տարբեր ծագումներ, անհամապատասխան տեմպերամենտներ, քաղաքականություն, ճակատագրի փորձություններ.... Սակայն, ոչինչ չկարողացավ կտրել երկու սրտերի կապը: Դերերում՝ Ջոենա Կուլիգ, Տոմաշ Կոտ, Բորիս Շից, Ագաթա Կուլեշա, Սեդրիկ Կան, Ժաննա Բալիբար, Ադամ Վորոնովիչ, Ջարեն Սիվակ:

15.11- «Սոնատա»/ The Sonata

Դետեկտիվային թրիլլերը ջութակահարուհու մասին է, ով պետք է բացահայտի հանկարծակի մահացած հոր գաղտնի անցյալը: Գլխավոր հանելուկը կայանում է սոնատայի մեջ, որը հայրը գրել է դեռևս Ռոուզի ծննդից առաջ, և, որը նա պատահական հայտնաբերել է տանը. սովորական նոտաների փոխարեն, ջութակահարուհին տարօրինակ ու անհայտ սիմվոլներ է տեսնում, որոնք պետք է բացահայտի: Դերերում՝ Ֆրեյա Թինգլի, Ռութհեր Հաուեր, Սիմոն Աբկարյան, Ջեյմս Ֆոլկներ, Մեթ Բարբեր, Կատրին Շաուբ-Աբկարյան, Ջեյմս Քերմակ:

22.11- «Այրիները»/ Widows

Կողոպտիչների համարձակ կանայք որոշում են պատժել ամուսինների մահվան մեղավորներին: Հերթական առաջադրանքին մեկնելով, 4 կողոպտիչները չէին ենթադրում, որ այն վերջինը կլինի նրանց համար: Այժմ, նրանց կանանց ոչ միայն ընդհանուր դժբախտությունն է միավորել, այլ նաև վրեժի ծարավը, և նրանք որոշում են ավարտի հասցնել ամուսինների սկսած կողոպուտը, պատժել մեղավորներին: Նրանք պետք է ոչ միայն պարզեն իրենց սիրելիների մրցակիցներին, այլ նաև հարցեր լուծեն ոստիկանության հետ: Կարևորը՝ սխալներ թույլ չտալ: Դերերում՝ Վիոլա Դեվիս, Լիամ Նիսոն, Ջոն Բերնթալ, Մանուել Ռուլֆո, Կոբերն Գոս, Միշել Ռոդրիգես, Էլիզաբեթ Դեբիկի, Քերի Կուն:

22.11- «Ժամանակի վրա շեղվածը»/ Time Freak

Ֆանտաստիկ մելոդրամայի հերոս ֆիզիկոս-ուսանողին լքում է սիրելի աղջիկը, սակայն երիտասարդը մտադիր չէ հանձնվել: Դասական հնարքների փոխարեն, տղան ժամանակի մեքենա է ստեղծում, որպեսզի ուղևորվի անցյալ և ուղղի իր սխալները: Սակայն, ֆատալ խոտանի արդյունքում, այս սիրային պատմության մեջ երրորդ հերոս է հայտնվում՝ տղայի լավագույն ընկերը: Դերերում՝ Սոֆի Թերներ, Էյսա Բաթերֆիլդ, Սքայլեր Գիզոնդո, Ուիլ Պելց, Մերի Էլիզաբեթ, Մերիլին Միլլեր:

29.11- «Ռոբին Հուդ. Սկիզբը»/ Robin Hood

Ռոբին Հուդի մասին պատմությունը հայտնի է բոլորին: Նոր ֆիլմում համարձակ հերոսը, ով կողոպտում էր հարուստներին և փողերը բաժանում աղքատներին, պայքարելու է իր հարազատ Նոթինհեմ քաղաքի կոռումպացված շերիֆի դեմ: Այստեղ են նաև սիրային ինտրիգները, խորամանկությունները… Դերերում՝ Թերոն Էջերթոն, Ջեյմի Դորնան, Բեն Մենդելսոն, Փոլ Անդերսոն, Ջեյմի Ֆոքս, Իվ Հյուսոն, Ջոշուա Հերդման, Թիմ Մինչին:

29.11- «Սուսպիրիա» Suspiria

Ֆիլմը 1976 թվականի կուլտային հորորի ռեմեյքն է: Սյուժեն կառուցված է ամերիկացի պարուհի Սյուզիի շուրջ. նա Բեռլին է ժամանում, բալետի լավագույն եվրոպական դպրոցում սովորելու համար, սակայն ուսումը նրա համար իսկական սարսափի է վերածվում այն պահից, երբ շենքում գերբնական և տհաճ բաներ են սկսում կատարվել: Դերերում՝ Դակոտա Ջոնսոն, Թիլդա Սուինթոն, Դորիս Հիք, Մալգոզիա Բելա, Քլոե Մորեց, Անգելա Վինքլեր, Վանդա Կապրիոլո, Ալեկ Վեկ: 

29.11- «Սիսթերս եղբայրները»/ the Sisters Brothers

Վեսթերնի գործողությունները զարգանում են 1851 թվականին. սյուժեի կենտրոնում երկու Սիսթերս եղբայրներն են, ովքեր ոսկի որոնողի վրա որս են կազմակերպում: Սակայն, չնայած, որ նրանք բավականին փորձառու որսորդներ են, այս միսիան իրագործելը բավականին դժվար կլինի, քանզի նրանց պոտենցիալ զոհը՝ հարուստ գործարարը բավականին հմուտ է ու խորամանկ, և դեռևս չի պատրաստվում հրաժեշտ տալ կյանքին: Դերերում՝ Ջոն Սի Ռայլի, Հոաքին Ֆենիքս, Ջեյք Ջիլենհոլ, Ռիզ Ահմեդ, Ռեբեկա Ռութ, Էլիսոն Թոլման, Քերոլ Քեյն:

29.11- «Կոլետ»/ Colette

Ինքնակենսագրական ֆիլմը պատմում է փարիզեցի կին-գրող Սիդոնի-Գաբրիել Կոլետի և նրա ամուսին Վիլլիի մասին. վերջինը, հետագայում, կնոջ ստեղծագործությունները մատուցում էր, որպես իրենը: Ինչ-որ պահի բոհեմական զույգը Փարիզի բարձրաշխարհիկ հասարակության սենսացիայի է վերածվում, սակայն, երբ Վիլլին փորձում է Կոլետին ստիպել ևս մեկ սիրավեպ գրել, նա սկսում է իր ստեղծագործական ազատության համար պայքարը՝ ձեռնոց նետելով կարծրատիպերին և ավանդույթներին: Դերերում՝ Կիրա Նայթլի, Էլիոնոր Թոմլինսոն, Դոմինիկ Ուեսթ, Ֆիոնա Շոու, Աիյշա Հարթ, Դենիս Գոֆ, Ալ Ուիվեր, Ռեբեկա Ռութ:

29.11- «Սև գիծ»/ Fleuve noir

Կոմիսար Ֆրանսուա Վիսկոնտին տիպիկ թվացող գործ է հետախուզում, որը կապված է դեռահաս Դենի Առնոյի կորստի հետ: Սակայն, նա սկսում է հասկանալ, որ սխալվել է: Այժմ Վիսկոնտին կասկածում է բոլորին՝ տղայի սեքսապիլ մորը, լուռ հսկա-հորը, դպրոցական ուսուցչին… Դերերում՝Վենսան Քասել, Ռոմեն Դյուրիս, Սանդրին Քիբերլեն, Էլոդի Բուշե, Շառլ Բեռլինգ, Աֆսիա Էրզի, Ժերոմ Պուլի:

ԴԻՏԵ՜Ք ՈՐԱԿՅԱԼ ԿԻՆՈ: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս