loader
Նյույորքյան Barneys-ում բացվել է Ռիկ Օուենսի ռետրոսպեկտիվը

Նյույորքյան Barneys-ում բացվել է Ռիկ Օուենսի ռետրոսպեկտիվը

Barneys New York հանրախանութում բացվել է ամերիկացի դիզայներ Ռիկ Օուենսի Subhuman Inhuman Superhuman («Ոչ մարդկային անմարդկային սուպերմարդը») վերնագրով ցուցահանդեսը:

Barneys-ը Նյու Յորքում միակ վայրը կլինի, որտեղ հնարավոր կլինի տեսնել էքսպոզիցիան, որի վրա Օուենսն աշխատել է հանրախանութի կրեատիվ տնօրեն Մեթյու Մացուկայի հետ:

Ցուցահանդեսի հյուրերին ցուցադրում են Rick Owens բրենդի համար ստեղծած դիզայների տարբեր հավաքածուներից առարկաները, ինչպես նաև նրա էսքիզներն ու ստեղծած կահույքը, ցուցադրությունների ձայնագրություններն ու վիդեոինստալյացիաները: Subhuman Inhuman Superhuman-ի գաղափարը հանդիսատեսին դեպի դիզայների կորիերայում կարևոր պահեր «ճանապարհորդության» ուղարկելն ու նրա ստեղծագործական էվոլյուցիան ցուցադրելն է: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս