loader
Pantone. 2019 թվականի գլխավոր գույնը

Pantone. 2019 թվականի գլխավոր գույնը

Pantone գույնի ինստիտուտը հայտարարել է 2019 թվականի գլխավոր գույնը՝ «կենդանի կորալ» («Living Coral»): Կենտրոնի աշխատակիցների կարծիքով այս շփվող և էներգետիկ գույնը «խաղարկային ինքնարտահայտման ձգտումն» է խորհրդանշում:

«Գույնը մեր ունիվերսալ պրիզմն է, որի միջով մենք ընկալում ենք ինչպես բնական, այնպես էլ թվային իրականությունը, և դա հատկապես ճիշտ է կենդանի կորալի դեպքում: Հաշվի առնելով այն, որ այսօր սպառողը, ինչպես երբևէ, ծարավ է մարդկանց հետ շփման և սոցանցերի, Pantone-ի կենդանի կորալի մարդկային ու թարմացնող առանձնահատկությունները դիպչում են զգայուն լարը»,- նշել է Pantone գույնի ինստիտուտի գործադիր տնօրեն Լիտրիս Այսմենը:

«Գույնը հարստացնում և ազդում է այն ամենի, ինչպես մենք ընկալում ենք կյանքը: Կյանքի տոնն, ինչպես, միաժամանակ, էներգիա և հոգատարությունն արտացոլող Pantone 16-1546 կենդանի կորալի երանգը ևս մեկ անգամ հաստատում է այն, որ գույներն ունակ են իրենց մեջ արտացոլել մեր կոլեկտիվային փորձն ու արտահայտել այն, ինչ ժամանակի ընթացքում որոշակի պահին տեղի է ունենում գլոբալ մշակույթում»,- ավելացնում է Pantone-ի փոխնախագահ Լորի Փրեսմանը: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս