loader
People’s Choice Awards – 2018 մրցանակաբաշխության հաղթողները

People’s Choice Awards – 2018 մրցանակաբաշխության հաղթողները

Լոս Անջելեսում կայացել է People’s Choice Awards-2018 (Հանդիսատեսի ընտրություն) 44-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը, որին ամեն տարի, ինտերնետային քվեարկության և սոցիոլոգիական հարցումների արդյունքում, պարգևատրվում են շոու-բիզնեսի և կինոյի կարկառուն ներկայացուցիչները: Թեպետ, միջոցառումը բավականին տոնական ու զվարճալի է, շատերն այդ երեկո խոսում էին Կալիֆոռնիայի վտանգավոր հրդեհի մասին:

Երեկոյին ներկա էին ամերիկյան և համաշխարհային շոու-բիզնեսի աստղերը, որոնց թվում էին Վիկտորիա Բեքհեմը, Սկառլետ Յոհանսոնը, Քարդաշյան-Ջեներ ընտանիքի անդամները, Նիկի Մինաժը, Դրեյքը, Գվեն Ստեֆանին և այլք: People's Choice Awards-ի այս տարվա հաղթողներն են.

ԿԻՆՈ & TV.

  • «Սիրելի ֆիլմ»՝ «Վրիժառուները. Անվերջության պատերազմը»,
  • «Սիրելի էքշն-ֆիլմ»՝ «Վրիժառուները. Անվերջության պատերազմը»,
  • «Սիրելի կոմեդիա»՝ «Լրտեսը, որն ինձ գցել է»,
  • «Սիրելի դրամա-ֆիլմ»՝ «Ազատության հիսուն երանգները»,
  • «Սիրելի ընտանեկան ֆիլմ»՝ «Սուպերընտանիքը 2»,
  • «Սիրելի դերասանուհի»՝ Սկառլետ Յոհանսոն («Վրիժառուները. Անվերջության պատերազմը»),
  • «Սիրելի դերասան»՝ Չեդվիկ Բոուզման («Սև հովազը»),
  • «Սիրելի էքշն-դերասանուհի»՝ Դանայ Գուրիրա («Սև հովազը«),
  • «Սիրելի դրամատիկ դերասան»՝ Ջեյմի Դոռնան («Ազատության հիսուն երանգները»),
  • «Սիրելի կոմեդիական դերասանուհի»՝ Մելիսա ՄակՔարթի («Ընկերության հոգին»),
  • «Սիրելի TV-շոու»՝ «Մթնշաղային որսորդները»,
  • «Սիրելի դրամատիկական սերիալ»՝ «Ռիվերդեյլ»,
  • «Սիրելի կոմեդիական սերիալ»՝ «Նարնջագույնը սեզոնի հիթն է»,
  • «Սիրելի ռեալիթի-շոու»՝ «Քարդաշյան ընտանիքը»,
  • «Սիրելի վերածնված շոու»՝ «Դինաստիա»,
  • «Սիրելի մրցակցային շոու»՝ «Ձայնը» (The Voice),
  • «Սիրելի մրցութային մասնակից»՝ Մեդի Փոփ (American Idol),
  • «Սիրելի TV-դերասան»՝ Հարրի Շամ («Մթնշաղային որսորդները»),
  • «Սիրելի TV-դերասանուհի»՝ Քեթրին ՄակՆամարա («Մթնշաղային որսորդները»),
  • «Սիրելի դրամատիկ TV-դերասանուհի»՝ Մարիշկա Հարգիթեյ («Որենքն ու կարգը»),
  • «Սիրելի կոմեդիական TV-դերասան»՝ Ձիմ Փարսոնս («Մեծ պայթյունի տեսությունը»),
  • «Լավագույն երեկոյան TV-շոու»՝ «Այսօր երեկոյան Ջիմի Ֆելոնի հետ»,
  • «Սիրելի ցերեկային TV-շոու»՝ «Էլեն Դեջեներեսի շոուն»,
  • «Ռեալիթի-շոուի սիրելի աստղը»՝ Քլոե Քարդաշյան («Քարդաշյան ընտանիքը»),
  • «Սիրելի ֆանտաստիկ սերիալ»՝ «Վայնոնա Էրփ»:

ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ.

  • «Տարվա սիրելի ալբոմ»՝ Queen, Նիկի Մինաժ,
  • «Սիրելի կատարող»՝ Դրեյք,
  • «Սիրելի կին-կատարող»՝ Նիկի Մինաժ,
  • «Սիրելի քանթրի-կատարող»՝ Բլեյք Շելթոն,
  • «Սիրելի խումբ»՝ BTS,
  • «Սիրելի երգ»՝ «Idol, BTS,
  • «Սիրելի համերգային տուր, Reputation Tour, Թեյլոր Սվիֆթ,
  • «Սիրելի լատինական երաժիշտ»՝ CNCO,
  • «Սիրելի տեսահոլովակ»՝ «Idol», BTS:

ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ.

  • «Հանրության սիրելին»՝ Բրայան Սթիվենսոն,
  • «Ոճի իկոնա»՝ Վիկտորիա Բեքհեմ,
  • «Տարվա իկոնա»՝ Մելիսա ՄակՔարթի,
  • «Տարվա տնային կենդանի»՝ Crusoe the Celebrity Dachshund,
  • «Սոցցանցերում սիրելի աստղ»՝ Շեյն Դոուսոն,
  • «Հանրության սիրելի աստղ»՝ BTS,
  • «Բյութի-ինֆլյուենսեր»՝ Ջեյմս Չարլզ,
  • «Սիրելի կատակերգու»՝ Քևին Հարթ:
Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս