loader
Պոմպիդու կենտրոնը թվայնացրել է Բաուհաուսի մասին 1920-ական թվականների գրքերը

Պոմպիդու կենտրոնը թվայնացրել է Բաուհաուսի մասին 1920-ական թվականների գրքերը

Փարիզյան Պոմպիդու կենտրոնի Կանդինսկու գրադարանը բաց մուտքում հրապարակել է անցած դարասկզբի գրքերը, որոնք կապված են Բաուհաուսի պատմության հետ:

Ներկայացված գրքերի թվում են Վալտեր Գրոպիուսի, Պաուլ Կլեյեի, Վասիլի Կանդինսկու, Կազիմիր Մալեվիչի, Յակոբուս Աուդի, Լասլո Մահոյ-Նադի օրիգինալ ստեղծագործությունները:

Հիշեցնենք, որ Բաուհաուս դպրոցը Վալտեր Գրոպիուսի կողմից Գերմանիայում հիմնադրվել է 1919 թվականին: Այս ուսումնական հաստատությունը հայտնի է դարձել ճարտարապետության և դիզայնի հանդեպ նոր մոտեցման շնորհիվ: Դասախոսների և աշակերտների աշխատանքները գեղարվեստական ուղղություն են մշակել, որը կապված է երկրաչափական հիմնական ֆիգուրների (շրջան, քառակուսի, եռանկյունի) և բազային գույների հետ, որոնց ավելացվում է սպիտակ գույնը: Բաուհաուսը նաև կապված է կուբիզմի ճարտարապետության և ֆունկցիոնալիզմի հետ: Ազատ մուտքում հրապարակված գրքերի ցանկն այստեղ։
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս