loader
Ռոյ Լիխտենշթեյնի հիմնադրամը լուծարվում և բաժանում է աշխատանքները

Ռոյ Լիխտենշթեյնի հիմնադրամը լուծարվում և բաժանում է աշխատանքները

Ռոյ Լիխտենշթեյնի հիմնադրամը հայտարարել է 2020 թվականին նախատեսված փակման մասին: Այս առնչությամբ, հիմնադրամի ադմինիստրացիան որոշել է սեփական արխիվները նվիրաբերել ամերիկյան թանգարաններին:

Սկզբում հիմնադրամը Ռոյ Լիխտենշթեյնի մոտ 400 աշխատանքները կփոխանցի Ութնի ամերիկյան արվեստի թանգարանին, իսկ 500,000 փաստաթղթերը՝ Ամերիկյան արվեստի սմիթսոնյան արխիվներին:

Ուիթնի թանգարանի տնօրեն Ադամ Վայնբերգը նշել է, որ Լիխտենշթեյնի հիմնադրամի նվիրատվությունը թանգարանի պատմության մեջ մեկ նկարչի աշխատանքների ամենախոշոր նվիրատվություններից է: Ուիթնիի թանգարանը, որտեղ այժմ Լիխտենշթեյնի 26 աշխատանք է պահվում, հիմնադրամի ընտրանուց սեփական հավաքածուի համար ինքնուրույն կընտրի ստեղծագործությունները:

Նրանց հիման վրա, աշնանը նախատեսվում է Ռոյ Լիխտենշթեյնի ստեղծագործության հետազոտության կենտրոն ստեղծել, որը գտնվելու է թանգարանին կից տեղակայված նկարչի նախկին արհեստանոցում: Սմիթսոնյան արխիվներին փոխանցված փաստաթղթերը թվայնացվելու են և հրապարակվելու են համացանցում: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս