loader
Sotheby’s-ը պատմել է Բենքսիի ինքնաոչնչացված կտավի ճակատագրի մասին

Sotheby’s-ը պատմել է Բենքսիի ինքնաոչնչացված կտավի ճակատագրի մասին

Հոկտեմբերի 5-ին Sotheby's նյույորքյան աճուրդի տանը տեղի ունեցած իրադարձությունն առայսօր հանգիստ չի տալիս շատերին, ովքեր չէին հավատում, որ փողոցային նկարիչ Բենքսիի կտավը ինքնաոչնչացվել է շրեդերով, որը ներկառուցված էր վահանակի մեջ: Որոշների կարծիքով, տվյալ պերֆորմանսը իլյուզիոնիստների հին հնարքի կրկնություն էր: Աճուրդի տան ներկայացուցիչները որոշել են պատմել, թե ինչ է իրականում տեղի ունեցել Բենքսիի աշխատանքի հետ, ինքնաոչնչացումից հետո: Sotheby's աճուրդի տունը հայտարարություն է հրապարակել, որում պատասխանել է հաճախ տրվող հարցերին, որոնցից մեկը կտավի հետագա ճակատագրի մասին է:

Բենքսիի «Փուրիկով աղջիկը» աշխատանքը դադարել է գոյություն ունենալ որպես արվեստի գործ, սակայն, միաժամանակ, նոր արտ-օբյեկտ է դարձել: Կտավը համապատասխան սերտիֆիկացիա է անցել և «Սերը զամբյուղում» նոր անվանում է ստացել. կտավի գնորդը եվրոպացի կին-կոլեկցիոներ է: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս