loader

«The Second Summer of Love». Gucci-ի արտ-նախագծի շարունակությունը (տեսանյութ)

Մայիսին Gucci-ն և Frieze New York ժամանակակից արվեստի տոնավաճառը ներկայացրել են «The Second Summer of Love» համատեղ արտ-նախագիծը, որը նվիրված է 80-ականների վերջի ռեյվի ժամանակաշրջանին: Նրանում ընդգրկվել են վիեոաշխատանքներ, որոնք ստեղծվել են նկարիչների և կինեմատոգրաֆիստների կողմից:

Շարքի առաջին վիդեոն նկարչուհի Վու Ցանգի «Into a Space of Love» («Սիրո տարածքում») աշխատաքն էր, իսկ հիմա բրենդը թողարկել է նախագծի երկրորդ մասի  «Everybody in the Place: An Incomplete History of Britain 1984-1992» («Ամեն ինչ տեղում է. 1984-1992 թվականնորի Բրիտանիայի անավարտ պատմությունը») անվամբ թրեյլերը:

Վիդեոյի հեղինակը բրիտանացի կուրատոր և Թերներ մրցանակի դափնեկիր Ջերեմի Դելերն է: Իր աշխատանքը նա նվիրել է ռեյվ-շարժման սոցիալական և քաղաքական հիմքերին և արխիվային վավերագրական ֆիլմերից մասեր է օգտագործել: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս