loader

«Time Passing». Jil Sander-ի ձմեռային վիդեոարշավը (տեսանյութ)

Գերմանացի ռեժիսոր Վիմ Վենդերսը կրկին ներկայացրել է Jil Sander-ի համար ստեղծած աշխատանքը. Այս անգամ ձմեռային հավաքածուի համար: Իր կնոջւ՝ Դոնատայի (լուսանկարների պատասխանատուն) հետ նկարահանած վիդեոն ներկայացնում է բրենդի աշուն-ձմեռ 2018 սեզոնի հավաքածուն: Երեք րոպե տևողությամբ «Time Passing» («Ժամանակն անցնում է») հոլովակում Դոնատան բեքսթեյջի լուսանկարներ է արել, որոնք ստոպ-կադրեր են հիշեցնում: Վիդեոյի հերոսներն են բետոնից և փայտից մինիմալիստական տան մեջ ապրող աղջիկը, ֆուրգոնում ապրող երիտասարդն ու լուսանկարչական ապարատով խորհրդավոր սուզորդը:

Պերսոնաժներն ապրում են իրենց կյանքի մի քանի օրերը, իսկ վերջում աղջիկն ու երիտասարդը, որոնք այսքան ժամանակ հետևել են միմյանց, հանդիպում են: Ըստ Դոնատա Վենդերսի, Jil Sander-ի համար նկարահանած նրա ամուսնու պատմությունները անհավանական պաետիկ են, լուսավոր, խելացի և չարաճճի: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս