loader

Տոկիոյում digital-արվեստի թանգարան է բացվել

Տոկիոյում ունիկալ ինտերակտիվ էքսպոզիցիայով digital-արվեստի թանգարան է բացվել, որի այցելուները կարող են դեպի ֆանտաստիկ աշխարհներ ճանապարհորդության մեկնել, որը ստեղծվել է առաջատար թվային տեխնոլոգիաների օգնությամբ:

Նախագծի հեղինակը Mori Building ընկերության թիմն է: Թանգարանի էքսպոզիցիայում են «Խավարից ծնված հիասքանչ սիրող աշխարհն» ու «Աշխարհը կարող է ընկալվել առանց կարգի՝ պարող մարդիկ և կենդանիներ առանց սահմանի» վերնագրերով ինստալիացիաները, որոնք իրենց տեսքը փոխում են, իրական ժամանակի ռեժիմից կախված՝ արձագանքելով մարդկանց ներկայությանը:

Թանգարանի առանձին մաս է «Սպորտային անտառը», որն իր մեջ միավորում է թվային էֆեկտներն ու սպորտային ատրակցիոնները: Այնտեղ այցելուները կարող են թռչել աստղերով ու մոլորակներով շրջապատված բատուտի վրա և ժայռեր մագլցել՝ բռնվելով փայլփլուն թանկարժեք քարերից: Ատրակցիոններից հետո, կարելի է թվային ծաղիկներով արտասովոր թեյախմության այցելել. ծաղիկները բացվում են հենց բաժակների մեջ, քանի նրանցում առկա է հեղուկը: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս