loader

Վարձույթում ամենահաջողակ ֆիլմերի գլխավոր հերոսները կանայք են

Creative Artists Agency ընկերությունը և Shift7 դիջիթալ-գործակալությունըհետազոտություն են հրապարակել, որի համաձայն 2014-2017 թվականներին կոմերցիոն հաջողակ և պոպուլյար  ֆիլմերի գլխավոր դերակատարները կանայք են եղել, անկախ ժապավենների բյուջեից: Այս տվյալները ստացվել են 350 ֆիլմերի հետազոտության արդյունքում, որոնցից 105-ի առաջատար պերսոնաժները կանայք են եղել:

Ընկերությունների տվյալներով, կանանց գլխավոր դերակատարմամբ ժապավենները, միջինը, վարձույթում 318 մլն դոլար են հավաքում, այն դեպքում, երբ տղամարդկանց գլխավոր դերակատարմամբ ֆիլմերին հասնում է մոտ 243 մլն դոլարը: Եթե ֆիլմի բյուջեն գերազանցում է 100 մլն դոլարը, ապա կին-հերոսներով բլոկբասթերները միևնույն է ավելի հաջողակ են և, միջինը, 586 մլն դոլար են հավաքում:

Տղամարդ-պերսոնաժներով միևնույն բյուջեով ժապավենների դրամարկղային հավաքները 514 մլն դոլար են կազմում: «Կանայք ապահովում են դրամարկղային հավաքների կեսը, թեպետ ինդուստրիայում գոյություն ունի թեորիա, որ կանացի առաջատար պերսոնաժներով ֆիլմերը, որպես կանոն, պակաս հաջողակ են:

Մենք պարզել ենք, որ տվյալները հակասում են այս կանխատեսմանը»,- նշել է Creative Artists Agency-ի հետազոտող Քրիսթի Հաուբեգերը: Հաշվետվությունն ամբողջությամբ այստեղ։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս