loader
Վայնշթեյն եղբայրների կինոընկերությունը վաճառվել է 289 մլն դոլարով

Վայնշթեյն եղբայրների կինոընկերությունը վաճառվել է 289 մլն դոլարով

Տեխասյան Lantern Capital ընկերությունը 289 մլն դոլարով գնել է Վայնշթեյն եղբայրների The Weinstein Company կինոընկերությունը: Նոր սեփականատերերը մտադիր են վերածնել հանրահայտ ստուդիան, որը հայտարարել է սնանկության մասին, նրա հիմնադիրներից մեկի՝ Հարվի Վայնշթեյնի մասնակցությամբ սեքս-սկանդալից հետո: Ընկերությունն այսուհետ կրելու է Lantern Entertainment անվանումը, իսկ գրասենյակները գտնվելու են Դալասում, Լոս Անջելեսում և Նյու Յորքում: Lantern Capital-ը նաև զբաղվելու է բոլոր նախագծերով, որոնք կիսատ են մնացել The Weinstein Company-ի սնանկությունից հետո: Ընդհանուր առմամբ, ընկերության «ակտիվում» 277 ֆիլմ և հեռուստաոու է:

The Weinstein Company-ն Բոբ և Հարվի Վայնշթեյնների կողմից հիմնադրվել է 2005 թվականից, երբ լքեցին 1979 թվականին իրենց կողմից ստեղծված Miramax Films ստուդիան: Ընկերության շտաբ-գրասենյակը գտնվել է Նյու Յորքում: Հիեցնենք, որ անցած տարվա հոկտեմբերի Հարվի Վայնշթեյնը մեղադրվել է սեռական ոտնձգությունների մեջ, այդ մասին միանգամից հայտարարել են մի քանի դերասանուհիները, որոնց թվում են Անջելինա Ջոլին, Գվինեթ Փելթրոուն, Ռոզաննա Առկետը և Էշլի Ջադը: Մայիսին Վայնշթեյնը կամավոր հանձնվել է ոստիկանությանը, և նույն ամսվա վերջին նրան բռնաբարության և սեռական բնույթի հանցագործ գործողությունների մեջ մեղադրանք է առաջադրվել: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս