loader
Victoria’s Secret 2018 Show

Victoria’s Secret 2018 Show

Հրեշտակների տրիումֆալ վերադարձն ու Ադրիանա Լիմայի հուզիչ հրաժեշտը, աստղային կազմն ու բոդիպոզիտիվի նոր ակտը Victoria's Secret-ի այս տարվա շոուի  բաղկացուցիչ մասն են կազմել: Այս տարի Նյու Յորքում կայացել է ներքնազգեստի բրենդի ամենամյա շոուն. քաղաքի ընտրությունը պատահական չէ, քանզի 1995 թվականին հենց այստեղ է կայացել բրենդի առաջին ցուցադրությունը:

Նոր ցուցադրության անցկացման համար, մոտավոր հաշվարկներով, 12 մլն դոլար է ծախսվել: Անցած տարի շանհայական վիզաների և կուլտային հրեշտակների հեռանալու ֆոնին, այս տարվա նյույորքյան շոուն ավելի մեծ ուշադրություն է գրավել:

23-րդ ցուցադրության գլխավոր դեբյուտանտն էր 24-ամյա Վինի Հարլոուն և VS-ի պոդիումում առաջին ֆիլիպինցի մոդել Քելսի Մերիթը: Բացի այդ, աշխատանքի են վերադարձել Բարբարա Պալվինը, Թոնի Գառնը և Բեհաթի Փրինսլուն: Այս տարի հանդիսատեսին իր ներկայությամբ կրկին ուրախացրել է պոդիումային հայտնի եռյակը՝ Քենդալ Ջեները, Բելլա և Ջիջի Հադիդները:

Չնայած մի շարք աստղերի վերադարձի, VS-ի երկրպագուները նաև տխրելու առիթ են ունեցել՝ շոուի կազմը լքում է 37-ամյա Ադրիանա Լիման, ով իր վերջին պոդիումային քայլվածքի ժամանակ չկարողացավ թաքցնել արցունքները. մոդելը VS-ի շոուի մեջ դեբյուտավորել է դեռևս 1999 թվականին, 3 անգամ (2008, 2010 և 2014 թվականներին) ներկայացրել է Fantasy Bra լեգենդար թանկարժեք կրծկալները:

Այս տարի, հղիության պատճառով, պոդիումում բացակայել է VS-ի վաղեմի աստղ Լիլի Օլդրիջը: Այդուհանդերձ, ըստ ավանդույթի, VS շոուի գլխավոր աստղն այն հրեշտակն է, ով արժանանում է լեգենդար Fantasy Bra-ն ցուցադրելու պատվին:

Տարբեր տարիներին ադամանդե կրծկալներով պոդիումում փայլել են Ադրիանա Լիման, Ալեսանդրա Ամբրոսիոն (VS-ը լքել է 2017 թվականին) և Միրանդա Կեռը:

Այս տարի պատվո առաքելությունը բաժին է հասել շվեդ մոդել Էլզա Հոսքին, ով ցուցադրել է 1 մլն դոլար արժողությամբ բրան (30-ամյա մոդելը հրեշտակների ցուցակում է 2015 թվականից): Արծաթից կրծկալի ստեղծմամբ զբաղվել է Atelier Swarovski-ն՝ 930 աշխատանքային ժամ, 71 կարատ ընդհանուր քաշով 2,100 փայլփլուն քարեր և 1 խոշոր շափյուղա ծախսելով: Խանութներում վաճառվելու է կրծկալի բյուջետային տարբերակը՝ 250 դոլարով:

Հիշեցնենք, որ Victoria's Secret բրենդի պատմության մեջ ամենաթանկարժեք Fantasy Bra-ն 2000 թվականին մոդել Ժիզել Բունդհենի կողմից ներկայացրած Red Hot կոմպլեկտն է. սուտակներով զարդարված կրծկալն այն ժամանակ գնահատվել է 15 մլն դոլարով: Անցած տարի բրենդի հետ հատուկ կոլաբորացիան պատրաստել է Balmain նորաձևության տունը, իսկ այս տարվա կապսուլան մշակել է Mary Katranzou-ն, որը շուտով, նույնպես, ներկայացվելու է VS-ի խանութներում:  

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս