loader
Աստղագուշակ. Ապրիլի 16

Աստղագուշակ. Ապրիլի 16

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը բավական լարված է դասավորվում: Հաճախ տարաձայնություններ են առաջանում շրջապատողների հետ: Աշխատում եք պաշտպանել ձեր տեսակետը, բայց դա բացի վեճերից և վիրավորանքներից այլ բանի չի հանգեցնում: Աշխատանքում հաջողության կարելի է հասնել, եթե ինքնուրույն չարչարվեք, ընդունեք կարևոր որոշումներ՝ առանց որևէ մեկի հետ խորհրդակցելու: Անձնական հարաբերություններում ևս հույսներդ դրեք ներքին ձայնի վրա. այն լավ հուշումներ է տալիս:

Լուրջ խնդիրներ դժվար թե առաջանան, բայց ամեն դեպքում կանհանգստանաք: Այժմ սուր եք արձագանքում ցանկացած մանրուքի, ոչ միշտ կարողանում վերահսկել զագցմունքները: Միայն օրվա ավարտին կկարողանաք վերադարձնե հոգեկան հավասարակշռությունը:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հաջողության կհասնեք մարդկանց հետ լեզու գտնելու կարողության շնորհիվ և նրանց հետ, ում առաջին անգամ եք տեսնում, և նրանց, ովքեր ձեր լավագույն ծանոթներն են: Բեղմնավոր են անցնում գործնական հանդիպումները: Ռոմանտիկ ժամադրությունները նույնպես չեն հիասթափեցնի. դրանք լի են հաճելի անակնկալներով: Հաջողությամբ կլուծեք ֆինանսական ֆինանսական հարցերը, հաջող գնումներ կկատարեք կամ էլ գումար կներդնեք ինչ որ խոստումնալից նախագծում:

Կուրախացնի ընկերների հետ շփումը: Միասին կարելի է ուրախ ժամանակ անցկացնել կամ էլ զբաղվել բոլորի համար հետաքրքիր գործով: Շատ բան կսովորեք, համարյա ջանքեր չգործադրելով և կստանաք ինֆորմացիա, որը շուտով պետք կգա:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Զգույշ եղեք օրվա սկզբին: Այս անհանգիստ ժամանակը նոր խնդիրներ և հոգսեր կբերի, ինչպես նաև անհանգստանալու առիթներ: Բայց ամեն ինչից կարելի է գլուխ հանել, եթե պահպանեք ինքնատիրապետումը: Եթե ազատություն տաք զգացմունքներին, դժվարություններն ավելի շատ կլինեն: Աստիճանաբար ավելանում է դրական տենդենցների ազդեցությունը, հնարավորություն է հայտնվում կարևոր գործերից գլուխ հանելու համար: Հին դաշնակիցների աջակցությունը շատ օգտակար կլինի:

Հարմար օր է բարեկամների հետ ընտանեկան գործերի մասին խոսելու, բոլորի համար կարևոր հարցեր քննարկելու համար: Անկեղծ խոսակցությունը սիրելիի հետ թույլ կտա վերջ տալ տարաձայնություններին:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկզբին ուշադրություն են պահանջում ընտանեկան գործերը: Բացառված չէ, որ ստիպված լինեք փոխել ձեր ծրագրերը ինչ որ ոչ նշանակալի իրադարձությունների պատճառով: Աշխատավայրում հնարավոր են փոքր դժվարություններ, թյուրիմացություններ, բայց դրանցից գլուխ կհանեք, եթե գործերին լրջորեն մոտենաք և հույսներդ դրեք միայն ձեր վրա: Երեկոյան հանգիստ է անհրաժեշտ: Օրվա երկրորդ կեսին ավելի լավ է չպլանավորել կարևոր հանդիպումներ:

Կարելի է լուծել կազմակերպչական հարցեր, զբաղվել փաստաթղթերի ձևակերպմամբ: Հաջող կլինեն գնումները, հատկապես արված կեսօրին:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հույս մի դրեք թեթև հաղթանակների վրա: Ինչ գործ էլ որ պլանավորեք այսօր, պետք է ջանքեր գործադրեք դրանցից գլուխ հանելու համար: Աշխատավայրում հնարավոր են ինչ որ անսպասելի իրադարձություններ, որոնք կստիպեն հրաժարվել մտածածից: Երբեմն բարդ է ընդհանուր լեզու գտնել գործընկերների հետ, ղեկավարության հետ տարաձայնությունները նույնպես բացառված չեն: Բայց ձեզ կհաջողվի խուսափել լուրջ կոնֆլիկտներից:

Հիմա շատ բան կախված է ձեզանից, բայց մի փորձեք ստանձնել պատասխանատվություն ամենի համար, ինչ տեղի է ունենում: Երբեմն ավելի շահավետ է պայքարել ոչ թե անբարենպաստ հանգամանքների դեմ, այլ փորձել հարմարվել դրանց:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շատ բանի կհասնեք, եթե չշտապեք: Շատ հարցերի պատասխաններ այնքան էլ պարզ չեն, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից: Ւնքներդ ձեզ ժամանակ տվեք իրավիճակից գլուխ հանելու, փաստերը համադրելու համար: Բացառված չէ, որ ստանաք ինֆորմացիա, որը կարող է պետք գալ աշխատանքում: Սիրով օգնում են ծանոթ կանայք, նրանց խորհուրդներին կարող եք հետևել առանց երկար մտածելու: Հնարավոր են համագործակցության հետաքրքիր առաջարկներ:

Հաջող օր է ցանկացած կենցաղային հարցերի լուծման համար, օրինակ՝ պատրաստվել վերանորոգման, գնել կենցաղային տեխնիկա: Երեկոյան հնարավոր են հաճելի այցեր հանդիպումներ մարդկանց հետ, որոնց կարոտել էիք:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Այսօր հակված եք գերագնահատել ձեր հնարավորությունները, ինչը կարող է տհաճությունների պատճառ դառնալ: Ցանկալի չէ ինչ որ պարտավորություններ ստանձնել, ինչ որ կարևոր խոստումներ տալ: Ռիսկի եք դիմում հիասթափեցնել մարդկանց, ում հարգանքը կցանկանայիք պահպանել: Կարևոր է հետևել կարգուկանոնին ֆինանսական գործերում և խուսափել չարդարացված ծախսերից: Եթե այսօր խնայող չլինեք, ապա շուտով գումարն ի սպառ կվերջանա:

Հավանական են ուղևորություններ: Դրանք վատ չեն դասավորվի, բայց կարող են ավելի շատ ժամանակ խլել, քան սպասում էիք: Հոգ տարեք առողջության մասին. ցանկացած ավելորդություն այսօր վտանգավոր է:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շատ բեղմնավոր օր է: Կարելի է ոչ քիչ օգտակար գնումներ կատարել, հաջողության հասնել աշխատանքում: Չեք վախենում մեծ նպատակներ դնելուց և հաջողությամբ կհաղթահարեք խոչընդոտները, որոնք առաջանում են ճանապարհին: Հնարավորություն կլինի ստանալ ազդեցիկ մարդկանց աջակցությունը. այն շատ օգտակար կլինի: Այս օրը հարմար է իրավաբանական հարցերի լուծման համար, ինչպես նաև երկարատև համագործակցության մասին պայմանավորվելու համար:

Նկատի ունեքցեք, որ ավելի լավ է հույսներդ դրեք սեփական ուժերի վրա: Գործընկերները և անգամ ընկերները չափազանց զբաղված կլինեն և դժվար թե կարողանան օգնության գալ: Հավանական են ծախսեր, որոնք որոշ Կարիճների համար անպասելի կլինեն:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Զգուշությունը գործերում և ուշադրությունը մանրուքների նկատմամբ այսօր տեղին կլինեն: Աշխատեք խուսափել ցանկացած խճճվածությունից, մի ընդունեք կարևոր որոշումներ: Կարող են իրենց մասին հիշեցնել ինչ որ հին խնդիրներ: Դրանք միանգամից լուծել դժվար թե հաջողվի, բայց կլինեք համառ և պարտադիր գլուխ կհանեք: Արժե խնայող լինել, խուսափել չպլանավորված ծախսերից և ինքնաբուխ գնումներից: Շուտով գումարներ կարող են պետք գալ ավելի կարևոր բանի համար:

Հեշտ չի լինի ընդհանուր լեզու գտնել կանանց հետ: Այսօր ավելի լավ է չկիսվել նրանց հետ ձեր գաղտնիքներով, չպատմել անհանգստությունների մասին:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ժամանակը զուր մի վատնեք, ձեզ մեծ գործեր են սպասում: Կհասցնեք ավելին անել, քան սպասում էիք, եթե առավոտյան կողմնորոշվեք առաջնահերթությունների հարցում և լուծեք, թե ինչով զբաղվել առաջին հերթին: Ձեր կենսուրախությունը շրջապատողների սրտով է, շատերը ուրախ կլինեն օգնել ձեզ: Հավանական են ծանոթություններ: Դրանք կարող են սկիզբ դնել ոչ միայն գործնական հարաբերությունների, այլ նաև ռոմանտիկ պատմության:

Հատկապես հաջող կլինի օրը նրանց համար, ովքեր զբաղվում են կոմերցիոն գործունեությամբ: Այս Այծեղջյուրները բաց չեն թողնի հնարավորությունը կնքել շահավետ գործարքներ: Բացառված չեն նվերները և այլ հաճելի անակնկալները:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա առաջին կեսին կարելի է նշանակալի հաջողությունների հասնել աշխատանքում: Առաջին հերթին դա վերաբերում է նրանց, ովքեր ինքնուրույն են աշխատում: Մյուս Ջրհոսները ստիպված են որոշակի ժամանակ ծախսել գործընկերների հետ համատեղ գործողությունների մասին պայմանավորվելու համար: Որքան մոտենում երեկոն, այնքան բարդ է շրջապատողների հետ լեզու գտնելը: Թվում է, որ նրանց թերագնահատում են ձեզ, չեն նկատում ձեր ջանքերը:

Խուսափեք չպլանավորված գնումներց. դժվար թե դրանք հաջող լինեն: Փողի հետ զգույշ վարվեք, չարժե այն ծախսել մանրուքների վրա: Մի կնքեք կասկածելի գործարքներ, դրանք կորուստների կհանգեցնեն:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ձեզ հաջող օր է սպասում: Հնարավորություն կլինի հետաքրքրել շրջապատողներին ձեր գաղափարներով, գտնել դաշնակիցներ, որոնց աջակցությունը շուտով պետք կգա: Ամեն ինչից գլուխ եք հանում, ինչը պահանջում է ստեղծագործական մոտեցում: Հաճախ ձեր հաջողություններն ավելի նշանակալի կլինեն, քան կարելի էր սպասել: Հնարավոր են հաջող գործարքներ և շահավետ գնումներ, բացառված չեն գումարային մուտքեր անսպասելի աղբյուրներից:

Եթե այսօր ինչ որ բան փչացնի տրամադրությունը, ապա դրանք կլինեն փոքր իրադարձությունները, որոնց մեկ այլ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Շուտով մտերիմները կօգնեն վերականգնել կենսուրախությունը և լավատեսությունը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս