loader
Աստղագուշակ. Դեկտեմբերի 10

Աստղագուշակ. Դեկտեմբերի 10

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հաջող օր է շփման համար: Հեշտությամբ լեզու եք գտնում հին և նոր ծանոթների հետ, հաջող են անցկացնում գործնական բանակցությունները, շատերին օգնում եք խուսափել կոնֆլիկտներից և վեճերից: Կգտնվեն օգնականներ և համախոհներ, մարդիկ, որոնց հետ կարող եք իրագործել ամենահամարձակ մտահաղացումները: Պետք է զգույշ լինել գումարի հետ, այսօր հակված եք ավելի շատ ծախսել, քան արժե:

Շատ Խոյերի մոտ կհայտնվեն նոր հետաքրքրություններ, նշանի ներկայացուցիչները հաճույքով զբաղվում են նրանով, ինչը նրանց առաջ բոլորովին չէր հետաքրքրում: Հնարավոր են նվերներ, ռոմանտիկ բնույթի հաճելի անակնկալներ: 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հագեցած է, հակասական և ոչ միանշանակ, բայց դրական տենդենցների ազդեցությունն ամեն դեպքում կգերակշռի, իսկ դա նշանակում է, որ կհասնեք հաջողության, թեկուզ ոչ միանգամից: Կարևոր է հանգստություն պահպանելը և մարդկանց հանդեպ բարյացակամորեն տրամադրվելը, եթե անգամ նրանք իրենց այնպես չեն պահում, ինչպես կցանկանայիք:

Բացվում են նոր հեռանկարներ մասնագիտական բնագավառում, հնարավորություն կլինի աշխատել կամ ծանոթություններ հաստատել, որոնց օգնությամբ առաջ կգնաք մասնագիտական ոլորտում: Ձեռքերը ծալած մի նստեք, որքան վճռական գործեք, այնքան հաջող կդասավորվի օրը:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Զգույշ եղեք օրվա առաջին կեսին: Լարված ժամանակ է, երբ ամեն ինչ չի ստացվի այնպես, ինչպես կցանկանայիք: Հնարավոր են տարաձայնություններ աշխատավայրում և տանը, վեճեր կլինեն մանրուքների պատճառով: Հատկապես բարդ կլինի այն Երկվորյակների համար, ովքեր համագործակցում են կանանց հետ: Նշանի այդ ներկայացուցիչները պետք է ի ցույց դնեն դիվանագիտության հրաշքները:

Օրվա երկրորդ կեսին կուժգնանա դրական տենդենցների ազդեցությունը, շատ բան ավելի հեշտ և հասկանալի կդառնա: Կհաջողվի կյանքի կոչել ինչ-որ հին մտադրություններ, հասնել նպատակներին, որոնք ձեզ համար առավել կարևոր են: Հավանական են գումարային նշանակալի մուտքերը:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Լարված օր է, լի հույզերով և անհանգստություններով: Խնդիրները բացառված չեն, բայց դրանք այնքան լուրջ չեն, ինչպես թվում է: Աշխատեք խուճապի չմատնվել, եթե ինչ-որ բան այնպես չի գնում: Համառությունը և ինքնավստահությունը միանշանակ արդյունք կտան: Հնարավոր են անսպասելի գործնական առաջարկներ, որոնք ընդունելով ցույց կտաք՝ ինչի եք ունակ:

Հնարավոր են տարաձայնություններ ընկերների հետ, հեշտ չի լինի խուսափել ընտանեկան վեճերից: Պատրաստ եք գնալ զիջումների, բայց ոչ միշտ եք հասկանում, թե ինչ են ցանկանում ձեզանից շրջապատողները: Երեկոյան հարաբերությունները կհարթվեն:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Գերակշռում է դրական տենդենցների ազդեցությունը, շատ բան հաջող է դասավորվում: Նշանի ներկայացուցիչները կկարողանան հասնել հրաշալի արդյունքների, դրա համար առանձնապես ջանքեր չգործադրելով և իրագործել այն, ինչ վաղուց էիք մտածել: Հին և նոր ծանոթները հաճույքով օգնում են, հաճախ նրանց այդ մասին անգամ խնդրել պետք չէ:

Հնարավորություն կլինի ինչ-որ նոր բան սովորելու և ավելի վաղ սովորած գիտելիքներին կիրառություն գտնելու համար: Օրվա երկրորդ կեսը հարմար է շփման համար: Եվ պաշտոնական, և ոչ ֆորմալ հանդիպումները լավ են անցնում, բոլորի հետ ընդհանուր լեզու եք գտնում, հաճելի տպավորություն եք գործում մարդկանց վրա:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հաջող և բեղմնավոր օր է, որը հնարավորություն է տալիս ձեռքբերումներ ունենալ: Հնարավորություն կլինի իրականություն դարձնել մասնագիտական ամբիցիաները, առաջ գնալ աշխատանքում կամ հասնել նշանակալի առաջընթացի, որն առանձնակի կարևոր է: Դուք կկարողանաք հույս դնել ղեկավարության և գործընկերների աջակցության վրա:

Շատ Կույսեր շանս կունենան լուծել ֆինանսական և սեփականությանը վերաբերող հարցեր, կարգավորել իրավաբանական տարաձայնությունները: Օրվա երկրորդ կեսը խոստանում է հետաքրքիր հանդիպումներ և ծանոթություններ, որոնք կարող են ունենալ ռոմանտիկ շարունակություն:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հաջողության եք հասնում գրավչության և մարդկանց հետ լեզու գտնելու կարողության շնորհիվ, ովքեր չեն համակրում ոչ ոքի: Հնարավորություն կլինի լուծել գործնական և անձնական հարցերը, որոնք վաղուց հանգիստ չէին տալիս, առկա է ազդեցիկ մարդկանց հովանավորությունը: Նշանի որոշ ներկայացուցիչներ կստանան աշխատանքին և համագործակցությանը վերաբերող գայթակղիչ առաջարկներ:

Կարելի է խոշոր գնումներ կատարել: Ինտուիցիան չի դավաճանի: Ծախսերը կարող են նշանակալի լինել, բայց և գումարային մուտքերը իրենց սպասեցնել չեն տա: Հարմար օր է ծրագրեր կազմելու և այն համախոհների հետ քննարկելու համար:

 

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հաջող օր է նոր գործեր սկսելու և համարձակ պլանների իրագործման համար: Այն ամենը, ինչ վերաբերում է աշխատանքին, կարիերային և մասնագիտական կյանքին, կարելի է վստահել ինտուիցիային. այն չի խաբի: Բեղմնավոր են ընթանում ուղևորությունները, օտարերկրյա գործընկերների հետ գործնական բանակցությունները: Հավանական են օգտակար ծանոթությունները:

Կարելի է նախաձեռնողականություն հանդես բերել անձնական հարաբերություններում, առաջին քայլն անել այն մարդկանց ընդառաջ, որոնց համակրում եք, խոստովանել ձեր զգացմունքները: Ռոմանտիկ ժամադրությունները թողնում են բազում հաճելի տպավորություններ:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Դրական տենդենցների ազդեցությունը ուժեղ է, և օրը հաջող կդասավորվի, եթե հիշեք զգուշության մասին և ռիսկի չդիմեք այնտեղ, որտեղ չկա անհրաժեշտություն: Հնարավոր են հաճելի անակնկալներ և անսպասելի նվերներ, գումարային մուտքեր, որոնք առավել նշանակալի կլինեն, քան ենթադրում էիք:

Օրվա երկրորդ կեսին հնարավորություն կլինի զբաղվել գործերով, որոնք վաղուց հետաքրքրում էին ձեզ, կենտրոնանալ կարևոր հարցերի լուծման վրա: Շանս կլինի շրջապատողներին ցույց տալ՝ ինչի եք ունակ:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հաջող է օրվա առաջին կեսը: Աստղերը հովանավորում են ձեզ, և պետք է օգտվել դրանից մասնագիտական հարցերը լուծելու, գործնական հարաբերությունները ամրապնդելու համար: Հնարավոր է երկարաժամկետ բեղմնավոր համագործակցության սկիզբ, շանս կլինի հաջողության հասնել բոլորովին նոր բնագավառում:

Հավանական են գումարային մուտքերը և շահավետ գործարքները, գործնական հոտառությունը հուսախաբ չի անի: Բացառված չեն ռոմանտիկ հետաքրքրությունները աշխատավայրում, հնարավոր է լուրջ հարաբերությունների սկիզբ: Երեկոյան աշխատեք խուսափել ծանրաբեռնվածությունից: Դրանք կարող են քրոնիկ հիվանդությունների սրման պատճառ դառնալ:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Պարզ օր չէ: Դուք ձգտում եք շահել բոլորի համակրանքը և հարգանքը, բայց դա այնքան էլ լավ չի ստացվում: Շատ Ջրհոսներ անհարմար իրավիճակում են հայտնվում, սխալներ թույլ տալիս, որոնց մասին շատ արագ հայտնի է դառնում բոլորին: Հնարավոր են կոնֆլիկտներ աշխատավայրում, տարաձայնություններ ղեկավարության հետ: Կկարողանաք հարթել սուր անկյունները, բայց վատ տպավորությունը, որը թողել եք, շարունակում է գերիշխել:

Բացառված չեն ֆինանսական դժվարությունները, որոնք սրտին մոտ եք ընդունում, թեկուզ գիտեք, որ իրավիճակը կփոխվի դեպի լավը: Ցանկալի է հրաժարվել շտապ գնումներից և գործարքներից:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա առաջին կեսին հնարավոր է գործերի հետաձգում, անհաջողություններ, որոնք կխանգարեն իրականացնել մտածածը: Սա ամենաբեղմնավոր օրը չէ, որն ավելի հարմար է հանգստի և ուժերի վերականգնման համար, քան լուրջ աշխատանքի: Ավելի ուշ կգա վճռական գործողությունների պահը, և ահա այդ ժամանակ, ցույց կտաք ինչի եք ունակ:

Օրվա երկրորդ կեսը խոստանում է հաջողություններ ամենում, ինչ կձեռնարկեք: Շատ բարձր է ստեղծագործական պոտենցիալը, չի լինի լավ մտքերի պակաս, կգտնվեն մարդիկ, ովքեր կօգնեն դրանք կյանքի կոչել:

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս