loader
Աստղագուշակ. Դեկտեմբերի 7

Աստղագուշակ. Դեկտեմբերի 7

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հաջող օր է, որն անցնում է առանց լուրջ հուզումների և անհանգստությունների: Հնարավորություն կլինի հաջողությունների հասնել աշխատանքում, հարթելով մարդկանց հետ հարաբերությունները: Նոր համակիրները օգտակար կլինեն, ձեր առաջ կբացեն հետաքրքիր հնարավորություններ:

Օրը հարմար է խոշոր գործարքներ կնքելու տեսանկյունից: Կարող եք թանկարժեք գնումներ կատարել, այդ թվում ոչ պլանավորված: Անձնական հարաբերություններում հնարավոր են դրական փոփոխություններ, կարելի է նախաձեռնողականություն ցուցաբերել, ինտուիցիայի հուշումներին հետևելով: Հավանական են հաճելի նորությունները:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հարմար օր է անձնական և գործնական բնույթի կարևոր հարցեր լուծելու համար: Շատ Ցուլեր ապագային վերաբերող լուրջ որոշումներ կկայացնեն և չեն սխալվի: Հնարավոր են ֆինանսական հոսքեր, հաջող գնումներ և շահավետ գործարքներ: Գործնական հոտառությունը սուր կլինի:

Եթե օգնություն պահանջվի, միանշանակ այն կստանաք: Շատերին անգամ խնդրելու անհրաժեշտություն չի լինի. շրջապատողներն իրենք գլխի կընկնեն: Փաստաթղթերի ձևակերպմանն առնչվող հարցերը հաջող են լուծվում: Օրը համապատասխան է պետական կազմակերպություններ այցելելու համար:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Դժվարությունները և խնդիրները բացառված չեն, հատկապես դրանք շատ կլինեն օրվա առաջին կեսին, երբ ստիպված կլինեք լուծել բարդ աշխատանքային խնդիրները, զբաղվել ոչ միայն սեփական, այլ օտարների գործերով: Բայց աստիճանաբար դրական տենդենցների ազդեցությունը ուժեղանում է, ամեն ինչից գլուխ եք հանում, գալիս է հաջողությունների և հաղթանակների ժամանակը:

Օրվա երկրորդ կեսը հրաշալի ժամանակ է գործնական բանակցությունների և լուրջ հարցերի քննարկման համար: Կարող եք պայմանավորվել համագործակցության մասին, սկսել համատեղ ծրագրերի վրա աշխատանքը: Ուրախացնում է ներդաշնակությունը անձնական հարաբերություններում, հեշտությամբ ընդհանուր լեզու եք գտնում սիրելիի հետ: Հավանական են նվերները, հաճելի անակնկալները:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հնարավորություն կլինի նոր բաներ սովորելու, մարդկանց հետ շփվելու, անձնական փորձով կիսվելու: Որոշ Խեցգետիններ հետաքրքիր ծանոթություններ կհաստատեն, որոնք սկիզբ կդնեն վառ և անսովոր հարաբերություններին: Սուր ինտուիցիայի շնորհիվ չեք սխալվում մարդկանց հարցում, միշտ գիտեք, ում վրա կարելի է հույս դնել, իսկ ումից հեռու մնալ:

Աշխատանքում հաջողությունները համեստ կլինեն, բայց ամեն դեպքում ուրախացնում են: Կհասկանաք, թե ինչպես պետք է լուծել խնդիրները, որոնք առաջ ձեզ փակուղու առաջ էին կանգնեցնում: Հնարավոր են ոչ մեծ, բայց ժամանակին եկող գումարային մուտքեր: Բացառված չեն աշխատանքի կամ երկարաժամկետ համագործակցության առաջարկները:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Լարված օր է: Դուք պետք է ոչ քիչ փորձություններ հաղթահարեք, ցույց տաք ձեզ դրական կողմից և շահեք խիստ անձանց դրական վերաբերմունքը: Միայն դրանից հետո կարելի է հույս ունենալ հաջողությունների և գործերի առաջընթացի վրա: Աշխատեք չխառնել գործնական և անձնական հարաբերությունները, պահպանեք հանգստություն, եթե փորձեն սադրել:

Մտերիմ մարդկանց հետ լեզու գտնելն ավելի հեշտ կլինի, քան գործընկերների, բայց և նրանք կարող են բողոքներ ներկայացնել: Կոնֆլիկտներից խուսափել կօգնի սեփական թույլ և ուժեղ կողմերի օբյեկտիվ գնահատականը:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հեշտ չի լինի, սակայն հաջողության հասնելու շանս ամեն դեպքում կա: Օրվա առաջին կեսին դրա համար կպահանջվի հնարամտություն, անգամ խորամանկություն: Այդ ժամանակ ավելի լավ է թաքցնեք ձեր մտադրությունները, հեռու մնաք մարդկանցից, ովքեր ամեն կերպ փորձում են ճշտել դրանք:

Ավելի ուշ գալիս է ժամանակը բաց գործելու, օգնականներ և դաշնակիցներ փնտրելու, համախոհների հետ շփվելու համար: Հնարավորություն կլինի ամրապնդել և՛ գործնական, և՛ անձնական հարաբերությունները, վերջ դնել տարաձայնություններին և կոնֆլիկտներին:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Լարված օր է: Ինչ էլ ուզում է լինի, ցանկանում եք անել այն, ինչ կարևոր եք համարում, չեք գնում զիջումների, թույլ չեք տալիս ձեզ վրա ճնշում գործադրել: Ամեն ինչում անկախության ձգտումը հասկանալի է և արդարացված, սակայն չափից դուրս կոշտությունը խանգարում է լավ հարաբերություններ պահպանել համախոհների և մտերիմների հետ, նրանք ամենից շատն են տուժում ձեր հաստատունությունից:

Հնարավոր են ֆինանսական մուտքեր և շահավետ գործարքներ: Գործնական հոտառությունը սուր կլինի: Հնարավոր են հաճելի անակնկալներ և նվեր: Բացառված չեն նախկինում ձեզ համար շատ թանկ մարդկանց հետ հարաբերությունների վերականգնումը: 

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

 Մի թուլացեք: Ինքնատիրապետումն այսօր անհրաժեշտ է հաջողության հասնելու համար: Արժե տեղի տալ էմոցիաներին: Գործնական շփման մեջ աշխատեք խուսափել սանձարձակությունից, պահպանեք պաշտոնական ոճը, հատկապես երևելի մարդկանց հետ հանդիպումների ժամանակ: Ցանկացած շեղում էթիկետից կարող է անհաջողության պատճառ դառնալ: 

Կենցաղային խնդիրներից և թյուրիմացություններից խուսափել կօգնի հումորի զգացումը, բայց միայն այն դեպքում, եթե կատակներն անվնաս լինեն: Ձեռնպահ մնացեք ցանկացած տեսակի երկիմաստ արտահայտություններից: Ամենայն հավանականությամբ դրանք սխալ կընկալվեն:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հաջող օր է: Հատկապես օրվա առաջին կեսին կարող եք հաջողության հասնել աշխատանքում, լուծել ֆինանսական հարցերը և անձնական խնդիրները, ընդ որում շատ բան ավելի հեշտ կտրվի, քան կարծում էիք: Որքան հեռու գնաք, ավելի շատ ջանքեր պետք է գործադրեք ցանկալիին հասնելու համար:

Կարելի է կազմել երկարատև պլաններ: Ճիշտ եք գնահատում ձեր ուժերը, կարող եք կանխագուշակել՝ ինչպես կզարգանան իրադարձությունները, հասկանում եք՝ ում պետք է վստահել և ում ոչ: Օրվա ավարտին հնարավոր են ռոմանտիկ բնույթի հաճելի անակնկալներ: 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը բավական անհաջող է դասավորվում հատկապես նրանց համար, ովքեր սովոր են արագ հասնել հաջողության: Ավելի լավ է ոչ մի լուրջ գործ չձեռնարկեք, եթե վստահ չեք, որ 100 տոկոսով կհասնեք հաջողության: Մարդիկ, որոնց աջակցությանը և օգնությանը սովոր եք, այժմ զբաղված են իրենց գործերով, այդ պատճառով պետք է գործել ինքնուրույն: 

Կարևոր է զգուշությունը ֆինանսական գործերում: Աշխատեք խուսափել ավելորդ ծախսերից, պահի ազդեցության տակ չկնքել գործարքներ և չկատարել խոշոր գնումներ: Ցանկալի է հրաժարվել փորձարկումներից և գործել ժամանակակից մեթոդներով: Դրանք տալիս են ցանկալի արդյունքներ, թեկուզ ոչ այնքան շուտ որքան կցանկանայիք: 

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շատ հաջող օր է: Աստղերը հովանավորում են ձեզ, նրանց օգնությամբ կարող եք հաջողության հասնել ցանկացած, անգամ ամենաբարդ գործում: Բացառված չեն հաճելի անակնկալները, գումարային մուտքերը, ինչպես նաև գործնական առաջարկությունները, որոնք ընդունելով կարող եք առաջընթաց գրանցել մասնագիտական կյանքում:  

Ուրախացնում են հանդիպումները հին ընկերների և նոր ծանոթների հետ, աշխարհիկ միջոցառումները կբարձրացնեն տրամադրությունը: Հաճույքով կոկետություն եք անում, բոլորովին չեք նեղվում՝ ուշադրության կենտրոնում հայտնվելով: Հնարավոր են ծանոթություններ, որոնք ռոմանտիկ շարունակություն կստանան, եթե ցանկանաք: 

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հարմար օր է մտահաղացումները, գաղափարները և ծրագրերը կյանքի կոչելու համար: Օգնության կգան հին ծանոթները, կարող եք վերականգնել գործնական հին հարաբերությունները, համագործացությունը նախկին գործընկերների հետ: Իսկ այ ռոմանտիկ հարաբերությունները վերականգնելուց ավելի լավ է զերծ մնալ: 

Ի հայտ են գալիս ստեղծագործական պլաններ, ձեր երևակայությունը չունի սահման: Շատ Ձկներ փոքրիկ փորձարկումներ են անում, որոնք հաջողվում են: Համառությունը կօգնի շատ բան փոխել կյանքում, դարձնել այն ավելի հետաքրքիր և հագեցած:

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս