loader
Աստղագուշակ. Դեկտեմբերի 8

Աստղագուշակ. Դեկտեմբերի 8

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հեշտությամբ լեզու եք գտնում մարդկանց հետ, ինչն օգնում է շատ հարցերի լուծման հարցում: Ավելի լավ է միայնակ չձեռնարկեք բարդ գործեր, դրանք շատ ժամանակ և ջանքեր կխլեն: Եթե գտնեք օգնականներ, ապա ցանկացած հարց ավելի հեշտ և արագ կլուծեք: Կարելի է կատարել ոչ մեծ գնումներ, ավելի լավ է կահույք, ինտերիերի պարագաներ, զարդեր, սպասք, տեքստիլ ձեռք բերեք տան համար: 

Լավ կլինի, եթե այսօրվա պլանները լինեն ճկուն: Ամենայն հավանականությամբ դրանք անհրաժեշտ կլինի հարմարացնել իրավիճակին, և դա պետք է արագ անել: Ցանկալի է ուժերը չծախսել անբարենպաստ հանգամանքների դեմ պայքարի վրա, այլ փորձել հարմարվել դրանց:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հաջող օր է: Դրական տենդենցների ազդեցությունը ուժեղ կլինի, կկարողանաք արագ իրագործել այն, ինչ մտադրվել էիք: Կարելի է լուծել բիզնեսին և կարիերային վերաբերող կարևոր հարցեր: Այժմ դուք ճիշտ եք գնահատում իրավիճակը, զուր հույսեր չեք փայփայում և թույլ չեք տալիս սխալներ: Նախաձեռնողականություն եք ցուցաբերում, չեք վախենում փորձարկումներ անել և նոր մեթոդներ փորձել:

Հնարավոր է հարաբերությունների վերականգնում, որոնք առաջ թանկ էին ձեզ համար, իսկ հետո փչացել են ոչ բարենպաստ հանգամանքների պատճառով: Բացառված չեն նաև նոր ծանոթությունները, որոնք կպարգևեն բազում դրական էմոցիաներ, կգունավորեն ձեր կյանքը:

 

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը չնայած այնքան էլ պարզ չէ, սակայն հետաքրքիր հնարավորություններ բացահայտող, որոնք թույլ են տալիս նոր ծանոթություններ ձեռք բերել և զբաղվել գործով, որը ձեր սրտով է: Աշխատեք խուսափել այն մարդկանց հետ շփումից, ովքեր բաց չեն թողնում խայթելու և ձեր տրամադրությունը փչացնելու հնարավորությունը: Հիմա ձեզ համար հատկապես կարևոր է անվերապահ աջակցությունը:

Հնարավոր են ֆինանսական դժվարություններ: Հատկապես ապառիկ գնումներից ավելի լավ է զերծ մնալ, ինչպես նաև ցանկալի չէ պարտքով գումար տալ: Օգնության համար կդիմեն ավելի հաճախ, քան սովորաբար: Առանց տատանվելու մերժեք նրան, ով ոչ մեկ անգամ չարաշահել է ձեր բարությունը:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Այս հակասական օրն ավելի լավը կդառնա, եթե չնյարդայնանաք մանրուքների պատճառով և փորձեք դրականորեն տրամադրվել: Կարող են տարաձայնություններ առաջանալ մտերիմների հետ, բացառված չեն և վեճերը, բայց կհարթեցնեք սուր անկյունները, եթե ցանկանաք: Ժամանակ առ ժամանակ բարդ է շրջապատողներին ձեր տեսակետը հասցնելը, այս հարցում պետք կգա համբերատարությունը և համառությունը:

Կարելի է կատարել ոչ մեծ գնումներ: Օրը հարմար է զգեստապահարանը թարմացնելու համար: Իմիջի հետ փորձարկումները հաջող կլինեն, կոսմետիկ և առողջապահական պրոցեդուրաները՝ էֆեկտիվ:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկիզբը բարդ կլինի: Ամեն ինչ այնպես չի գնում, ինչպես սպասում էիք, ստիպված եք փոխել պլանները, կարող է օգնության չգան այն մարդիկ, ում աջակցության հույսը դեռ ունեիք: Բացառված չեն կոնֆլիկտները և վեճերը, մանրուքների պատճառով տարաձայնությունները: Աստիճանաբար աճում է դրական տենդենցների ազդեցությունը, գնալով ավելի հեշտ է դառնում շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը, սկսած գործերն ավարտելը:

Օրվա երկրորդ կեսը հարմար է կարևոր հարցերի քննարկումների և լուծման համար, որոնք վերաբերում են ոչ միայն ձեզ: Հնարավորություն կլինի կարգավորել հարաբերությունները մտերիմների հետ, ամրապնդել ընտանեկան կապերը:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Այսօր ծագող շատ դժվարություններ կարող են թվալ անհաղթահարելի, սակայն դա միայն պատրանք է: Ունակ եք ամեն հարց լուծել, և շատ արագ: Միակ բանը, ինչը ձեզանից պահանջվում է, հաջող պահից օգտվելն է և դաշնակիցներին ճիշտ ընտրելը: Այստեղ ինտուիցիան ձեզ չի դավաճանի:

Հնարավոր են անսպասելի և շատ գայթակղիչ առաջարկներ ինչպես գործնական, այնպես էլ անձնական բնույթի: Կույսերին սպասում են հաճելի անակնկալներ, ուշադրության նշաններ և անսպասելի նվերներ: Բացառված չէ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը:

 

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարդ օր է: Այն հարմար է հանգստի և հաճելի ժամանակ անցկացնելու համար: Հնարավորություն կլինի ընկերների հետ շփվելու, զվարճանալու համար, այցելելու այնտեղ, ուր շատ վաղուց երազում էիք: Չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը բարձրացնում է տրամադրությունը, սակայն մի փորձեք ռեկորդներ սահմանել:

Եթե պետք է ինչ որ կարևոր գործով զբաղվեք, լուրջ տրամադրվեք, ուշադիր եղեք մանրուքների նկատմամբ և աշխատեք ոչինչ բաց չթողնել տեսադաշտից: Շատ բան ավելի դժվար կտրվի, քան սովորաբար: Բարեբախտաբար կգտնվեն մարդիկ, ովքեր պատրաստ են օգնել:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկզբին հնարավոր են ոչ հաճելի պահեր, մանր դժվարություններ, որոնք կփչացնեն տրամադրությունը: Բայց իրավիճակը արագ դրական ուղղությամբ կփոխվի, այնպես որ անհանգստանալու լուրջ պատճառներ չկան: Կեսօրից հետո սկսվում է գնումների համար հաջող պահը: Կարելի է գնել համակարգիչներ, կապի միջոցներ, կենցաղային տեխնիկա:

Հետագայում դրական տենդենցների ազդեցությունը գնալով ուժեղանում է: Դուք արագ լուծում եք բարդ գործերը, արագ կարգավորում եք վիճելի հարցերը, միջոց եք գտնում մտերիմներին օգնելու համար: Երեկոն խոստանում է ռոմանտիկ անակնկալներ:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Այսօր հաջող և հանգիստ օր է, ամեն ինչ լավ է դասավորվում, պատճառ չկա անհանգստանալու և հուզվելու համար: Հնարավորություն կլինի արագ կարգավորել ինչ-որ հին տարաձայնություններ, լուծել խնդիրներ, որոնք հանգիստ չէին տալիս ձեզ և ձեր մտերիմներին: Հավանական են հաճելի նորությունները և հետաքրքիր առաջարկությունները: 

Հնարավոր է անսպասելի հաջողություն ֆինանսական գործերում: Այսօր կնքված գործարքները Աղեղնավորներին շահույթ կբերեն: Կարելի է սկսել նոր գործեր և նախագծեր: Հին դաշնակիցների հետ կարելի է հույսեր կապել, նրանք հուսախաբ չեն անի: 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հեշտ չի լինի, սակայն գլուխ կհանեք դժվարություններից: Օրը պահանջում է համբերատարություն, հազվադեպ է հաջողվում ցանկալի արդյունքի հասնել կարճ ժամանակում, շատ գործեր հետաձգվում են: Այծեղջյուրներին սա հունից հանում է, սակայն նշանի ներկայացուցիչները աշխատում են էմոցիաները վերահսկել, քանի որ հասկանում են, որ իրավիճակից ելք գտնելու համար պետք է պահպանել ինքնատիրապետումը: 

Տանը հնարավոր են փոքր թյուրիմացություններ և ընտանեկան վեճեր: Ձեր հասցեին այսօր ավելի հաճախ է քննադատություն հնչում: Աշխատեք դա սրտին մոտ չընդունել, ավելի ուշ շրջապատի մարդիկ ուշադրություն կդարձնեն ձեր ուժեղ կողմերին:

 

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրն այնքան էլ բեղմնավոր չէ, բայց բավական հաջող: Հաճելի կլինի հանդիպումը ընկերների հետ, հնարավորություն կլինի մարդկանց հետ շփվելու, որոնց վերջին ժամանակներս կարոտում էիք: Լեզու եք գտնում թե հին, թե նոր ծանոթների հետ: Բացառված չէ ռոմանտիկ կամ ընկերական հարաբերությունների սկիզբը, որոնք շատ կուրախացնեն: 

Կարելի է կատարել գնումներ, դրանք հաջող կլինեն: Շատ Ջրհոսներ ձեռք են բերում անսովոր իրեր, որոնք դեռ երկար ժամանակ նրանց կուրախացնեն: Երեկոն հարմար է միջոցառումներ, համերգներ և թատերական պրեմիերաներ այցելելու համար: 

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ամենահաջող օրը չէ շփման համար: Դուք շատ եք զբաղված սեփական գործերով և մտահոգություններով, քիչ եք հետաքրքրվում շրջապատի մարդկանցով, նրանք կարող են նեղանալ: Լավ է ինքնուրույն աշխատանքով, ստեղծագործական գործունեությամբ զբաղվելը: Դուք ավելի լավ եք ձեզ զգում, երբ հնարավորություն է լինում  ազատություն տալ երևակայությանը:

Հնարավոր են տարաձայնություններ մտերիմների հետ, դուք նրանցից չեք ստանում այն աջակցությունը, որի կարիքն ունեք: Արժե զգույշ լինել ուղևորությունների ժամանակ: Ցրված եք, այդ պատճառով կարող եք կորցնել կամ մոռանալ ինչ-որ կարևոր բան, շեղվել ճիշտ ուղուց: 

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս