loader
Աստղագուշակ. Հունվարի 10

Աստղագուշակ. Հունվարի 10

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ձեզ փակուղի մի մտցրեք: Ինչ էլ որ անեք, ինչ պլաններ էլ կառուցեք, ճանապարհ թողեք հետ քաշվելու համար: Այս օրը հարմար չէ վերջնական որոշումներ կայացնելու, կյանքում ինչ որ բան փոխելու համար: Աշխատեք զգույշ լինել ամեն ինչում, մտածել այն մասին՝ ինչպիսին կլինեն ձեր արարքների հետևանքները:

Կարևոր չէ՝ ինչ խնդիրներ եք լուծում, ինչով եք զբաղվում: Կարևորը սեփական ուժերի վրա հույս դնելն է և օգնության չսպասելը: Դժվար թե ինչ որ մեկը ձեզ մոտ շտապի, եթե դժվարությունների հանդիպեք: Ավելի շատ ջանքեր կարող են պահանջվել, քան սպասում էիք, բայց հաջողության հասնելու հնարավորություն կա:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ձեզ հետաքրքիր և օգտակար գործեր են սպասում: Ցանկանում եք հասցնել ամեն ինչ, ոչինչ չհետաձգել: Բայց մի մոռացեք այն մասին, որ հանգիստը կարևոր է  և աշխատեք դրա համար ևս ժամանակ գտնել: Օրվա կեսը կուրախացնի անպասելի հանդիպումներով և հաճելի անակնկալներով: Այս ժամանակ բացառված չեն հետաքրքիր գործնական առաջարկները:

Երեկոն լավ նորությունների ժամանակ է: Ամենայն հավանականությամբ, դրանք կվերաբերեն ամենամտերիմ մարդկանց: Հավանական են ընտանիքում դրական փոփոխոթյուններ: Հնարավորություն կլինի ուրախացնել ընկերներին և բարեկամներին:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հեշտ չէ հանգստություն պահպանելը, քանի որ շատ բան այնպես չի գնում, ինչպես կցանկանայիք: Օրինակ, առավոտը բավական անհանգիստ կլինի, գործերով և հոգսերով լի: Դրա պատճառով չեք հասցնի իրագործել այն, ինչ ավելի վաղ էիք պլանավորել: Կեսօրին հակառակը, ոչ մի հետաքրքիր բան տեղի չի ունենա:

Հնարավոր են տարաձայնություններ մտերիմների հետ: Հաճախ դրանց պատճառ են դառնում մանրուքները, որոնց մեկ այլ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Ավելի քիչ կնյարդայնանաք, եթե մտածեք ապագայի մասին, պլաններ կազմեք և մտածածը կյանքի կոչելու միջոցներ փնտրեք:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Այս օրը հաջող և հաճելի կլինի, եթե այն նվիրեք օգտակար գործերի: Որքան շատ լինեն դրանք, այնքան լավ: Հանգստանալ ձեզ դժվար թե հաջողվի. այցելում են տարբեր մտքեր, հիշում եք անցյալի տհաճ իրադարձությունները և հին վիրավորանքները: Մտերիմներն իրենց ոչ միշտ են այնպես պահում, ինչպես կցանկանայիք, ավելի շատ քննադատում են, քան գովում: Հիմա ավելի լավ է երկար չխոսել:

Աշխատավայրում կարող են դժվարություններ ի հայտ գալ: Չի հերիքում տեղեկատվությունը ճիշտ որոշում կայացնելու համար: Արժե խորհրդակցել նրանց հետ, ովքեր ավելին գիտեն: Մի ամաչեք հարցեր տալուց:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Այսօր լավ է նոր գործեր նախաձեռնելը, եթե անգամ դրանք բարդ են թվում: Շատ բան ինքնըստինքյան է ստացվում, հաճախ ստիպված չեք լինում ջանքեր գործադրել ցանկալի արդյունքի հասնելու համար: Կարևորը չշտապելն է: Դա հաճախ դառնում է սխալների պատճառ, որոնցից կարող էիք խուսափել, եթե թույլ տայիք իրադարձությունները զարգանային ինչպես պետքն է:

Հնարավորություն կլինի շատ օգտակար բան իմանալու, ընդ որում ամենահետաքրքիր տեղեկատվությունը ստանում եք ամենաանսպասելի աղբյուրներից: Երեկոյան բացառված չեն ինչ որ հաճելի իրադարձություններ ընտանիքում կամ էլ դրական փոփոխություններ սիրելիի հետ հարաբերություններում:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Այս օրը հարմար է երևակայություն և ստեղծագործական միտք պահանջող գործերի համար: Ստուգված մեթոդները չեն օգնի հասնել այն արդյունքներին, որոնց մասին երազում եք: Իսկ ահա փորձարկումները բավական հաջող կլինեն:

Կարելի է գնումներ կատարել, այդ թվում խոշոր: Այստեղ ընկերները սիրով կօգնեն խորհուրդներով, կհուշեն՝ ինչին պետք է ուշադրություն դարձնեք: Բացի դա կարելի է գումար ներդնել սեփական կամ ուրիշների բիզնեսում, բայց այն պետք է ձեզ ծանոթ և հասկանալի լինի: Հաջող կլինեն գործնական ուղևորությունները, տանից հեռու կարող են օգտակար ծանոթություններ հաստատվել:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Առավոտը բավական լարված կլինի: Այն կարող է տհաճ լինել ոչ միայն ձեզ, այլ նաև նրանց համար, ում հետ գործ ունեք: Ձեզ հետ շփվելը բարդ է, քննադատաբար եք տրամադրված., հաճախ սարկազմով նկատողություններ եք անում, կարող եք նեղացնել նրանց, ովքեր թանկ են ձեզ համար: Բայց այս ամենը երկար չի շարունակվի, շուտով տրամադրությունը կբարձրանա և կյանքն ավելի թեթև կդառնա:

Օրվա երկրորդ կեսը օգտակար գործերի ժամանակ է: Դրանք միշտ չէ, որ հեշտ են, հաճախ պահանջում են ուշադրության կենտրոնացում, ինչպես նաև ամենատարբեր գիտելիքների և փորձի իմացություն: Ընկերները սիրով օօգնում են, մի ամաչեք դիմել նրանց:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հաջողության կարելի է հասնել, բայց դրանք այնքան նշանակալի չեն լինի, ինչպես կցանկանայիք: Աշխատեք ձեր առաջ իրական նպատակներ դնել, հակառակ դեպքում կծախսեք ուժեր և ժամանակ նրա վրա, ինչին հասնել չի ստացվի: Ավելի լավ է վստահել սեփական ինտուիցիային, քան խորհուրդներին, որոնք տալիս են շրջապատողները, քանի որ միայն դուք գիտեք գործերի իրական վիճակը:

Օրը հարմար է ընկերական հանդիպումների, մարդկանց հետ շփման համար, որոնց լավ գիտեք և կարող եք հասկանալ կես խոսքից: Հնարավոր են անսպասելի նվերներ, հաճելի անակնկալներ, գումարային մուտքեր:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Վատ օր չէ, որը սակայն գործերի նկատմամբ լուրջ վերաբերմունք է պահանջում: Պետք չէ հույս դնել նրա վրա, որ ամեն ինչ ինքնուրույն կստացվի: Չնայած աստղերը հովանավորում են ձեզ, բայց պետք է չարչարվեք: Կարող են հուսախաբ անել մարդիկ, ում աջակցությանը սովոր եք վստահել: Պատճառը շատ պարզ է. այժմ նրանք զբաղված են սեփական խնդիրների լուծմամբ, այնպես որ մի նեղացեք:

Հնարավորություն կլինի լուծել անձնական հարաբերություններին վերաբերող ինչ որ կարևոր և բարդ հարց: Դրանից հետո կասկածները կմնան անցյալում, վստահությունը սեփական ուժերին և լավատեսությունը կվերականգնվեն: 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հաջող օր է շփման համար, հատկապես հակառակ սեռի ներկայացուցիչների հետ: Ընդհանուր լեզու եք գտնում: Կարելի է գտնել ընկերներ կամ էլ սկսել բեղմնավոր համագործակցություն նոր գործընկերների հետ: Եթե պլանավորել եք կարևոր գործնական բանակցություններ, հատուկ ուշադրություն դարձրեք ձեր արտաքին տեսքին: Այն պետք է կատարյալ լինի, որ կարողանաք ճիշտ տպավորություն գործել:

Բացառված չեն հաջող գնումները և ներդրումները, հրաշալի գլուխ եք հանում ֆինանսական հարցերից: Հնարավոր են գումարային մուտքեր, այդ թվում անսպասելի:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ուշադրություն պահանջող գործերը այսօր շատ կլինեն: Ինչ որ բան հետաձգել դժվար թե ստացվի, պետք է ամեն ինչ հասցնել, այդ պատճառով ամեն րոպեն կարևոր է: Կարելի է դիմել փորձված դաշնակիցների օգնությանը, սակայն միևնույն է ամենակարևոր խնդիրներն ամեն դեպքում պետք է լուծեք ինքնուրույն: Աշխատանքն ավելի շատ ժամանակ է խլում, քան սովորաբար, ստիպված եք հետաձգել ինչ որ պլանավորած զվարճանքներ:

Կարևոր տեղեկատվությամբ կիսվեք միայն նրանց հետ, ում ամբողջովին կարող եք վստահել: Եթե ձեր ինչ որ գաղտնիքներ հայտնի դառնան ձեր վատը ցանկացողներին, խնդիրներ կառաջանան:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հաջող օր է մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց օգնությունը ձեզ չէր խանգարի: Առաջին հերթին դա վերաբերում է աշխատանքին. ձեզ կհաջողվի հավանական գործընկերներին, ազդեցիկ մարդկանց, ներդրողներին հետաքրքրել ձեր գաղափարներով: Անձնական խնդիրները հաղթահարել կօգնի ընկերների միջամտությունը:

Արժե մտերիմների հետ խոսել ձեզ համար կարևոր գործերի մասին: Կարելի է կիսվել կասկածներով և տագնապներով, պատմել սեփական ցանկությունների մասին: Կստանաք աջակցություն, ձեզ ավելի վստահ կզգաք, կգտնեք միջոց ինչ որ կարևոր խնդիր լուծելու համար:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս