loader
Աստղագուշակ.  Հունվարի 11

Աստղագուշակ. Հունվարի 11

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկզբում կարող են դժվարություններ առաջանալ, այդ ժամանակ լավը չի լինի նաև տրամադրությունը: Բայց դա խոչընդոտների պատճառով հետ քաշվելու պատճառ չէ: Բավարար ուժ ունեք գործելու, իրավիճակն արագ փոխելու համար: Հենց դրանով էլ զբաղվեք:

Ավելի ուշ հավանական են անսպասելի նորություններ: Դրանք կստիպեն ձեզ լրջորեն մտածել ապագայի մասին, հնարավոր է փոխեք ձեր պլանները, որոնք կազմել էիք վերջին շրջանում կամ էլ հրաժարվեք դրանցից: Կհաջողվի լեզու գտնել մարդկանց հետ, ում հետ վերջերս անհաշտ էիք, վիճել էիք: Ամենամտերիմների հետ հարաբերություններում դրական փոփոխություններ կլինեն:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա առաջին կեսն այնքան արագ կգնա, որ չեք էլ նկատի: Այդ ժամանակ գործեր շատ կլինեն, պետք է մեկից մյուսին անցնեք: Բացառված չեն լարված, տհաճ պահերը: Բայց սխալներ թույլ չեք տա, ճիշտ որոշումներ կկայացնեք:

Ավելի ուշ իրավիճակը դեպի լավը կփոխվի: Որքան մոտենում է երեկոն, այնքան շատ են ուրախության առիթները: Լավ կանցնեն ռոմանտիկ ժամադրությունները, ընկերների հետ հանդիպումը ևս լավ տպավորություն կգործի: Կարելի է սկսել ինչ որ նոր բան սովորել. արագորեն կգրանցեք առաջին հաջողությունները:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հաջող օր է շփման համար: Հատկապես լավ եք լեզու գտնում կանանց հետ, նրանք սիրով օգնում են, տալիս օգտակար խորհուրդներ, գտնում աջակցության բառեր: Հնարավոր են անսպասելի, բայց հաճելի նորություններ: Հնարավոր է՝ դրանց պատճառով ստիպված լինեք հետաձգել գործերը և փոփոխել պլանները. միայն ուրախ կլինեք:

Հնարավոր է բարդ լինի աշխատանքի վրա կենտրոնանալը, որը դետալների նկատմամբ ուշադրություն է պահանջում: Մի ալարեք ստուգել ամեն ինչ երկու կամ երեք անգամ: Դա թույլ կտա խուսափել շատ տհաճ իրավիճակներից ապագայում:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրն այնքան էլ բեղմնավոր չէ, բայց հաճելի է: Հնարավոր է, որ չհասցնեք անել այն, ինչ պլանավորել էիք, բայց բարկանալ պետք չէ. դրանում ձեր մեղքը չկա: Ընկերների հետ շփումը բարձրացնում է տրամադրությունը, ոգեշնչում: Բացառված չէ, որ ձեզ առաջարկեն ինչ որ հետաքրքիր աշխատանք կամ էլ մասնակցություն ստեղծագործական նախագծում:

Ձեզ մոտ ստացվում է ուրիշներին ուրախացնելը: Հեշտությամբ գլխի եք ընկնում շրջապատողների գաղտնի ցանկությունների մասին, ընդ որում եթե նրանց այնքան էլ լավ չգիտեք: Հնարավոր են հաճելի ծանոթություններ, որոնք կստանան ռոմանտիկ շարունակություն, եթե նախաձեռնող լինեք:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բացառված չեն փոքր կորուստներ և թյուրիմացություններ աշխատանքում, մնացած հարցերում օրն այնքան էլ վատը չէ: ՁԵզ կհաջողվի հանգստություն պահպանել դժվարին պահերին, և դա հրաշալի է. այսպես հեշտ է նաև խնդիրները լուծել և ինչ որ մեկի հետ վիճելու հավանականությունն է քիչ: Հնարավոր է ստիպված լինեք զբաղվել ուրիշների գործերով, զոհելով սեփական պլանները: Հասկանում եք, որ այժմ դա պետք է և չեք բարկանում:

Այս օրը հարմար է հանդիպելու նրա հետ, ում ցանկանում եք դուր գալ: Պետք չէ շատ ջանքեր գործադրել. միանգամից անհրաժեշտ տպավորությունը կգործեք:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Առավոտն անհանգիստ կլինի: Ստիպված կլինեք շատ խնդիրներ լուծել, ընդ որում դրանք համարյա միանգամից են հայտնվում և շատ դժվար կլինի ինչ որ բան չշփոթելը, չմոռանալը: Իրավիճակից ելք գտնելուն կօգնի փորձը և վստահելի օգնականներ գտնելու կարողությունը: Եթե այդ ժամանակ հանդիպումներ եք պլանավորել, արեք հնարավորը դրանց ժամանակին ներկայանալու համար: Անգամ աննշան ուշացումը կարող է տհաճ հետևանքներ ունենալ:

Հետո ամեն ինչ ավելի հեշտ և հաջող կդասավորվի: Օրվա երկրորդ կեսին կարելի է ուղղակի քայլել հոսանքի ուղղությամբ. այն ձեզ կբերի այնտեղ, որտեղ պետք է : Բացառված չեն ֆինանսական հաճելի անակնկալները:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շատ բեղմնավոր օր է, որը թույլ է տալիս աշխատանքում մեծ հաջողությունների հասնել: Այն հարմար է ամենատարբեր գործերի համար՝ առօրյա գործերից մինչև նորերը: Կարող եք աջակցություն ստանալ, գտնել նոր դաշնակիցներ, ձեր կողմը գրավել նախկին մրցակիցներին:

Անձնական հարաբերությունները ներդաշնակ կլինեն, եթե մտերիմների հետ անկեղծ լինեք, հետաքրքրություն դրսևորեք նրանց գործերի նկատմամբ: Աշխատեք չհիշել հին խնդիրների մասին, իսկ եթե որևէ մեկը փորձի հիշեցնել, հանգիստ փոխեք խոսակցության թեման: Դա թույլ կտա խուսափել կոնֆլիկտից:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հանգստացեք: Հիմա կարևորը չլարվել, չվերցնել հավելյալ պատասխանատվություն, չփորձել միանգամից լուծել բոլոր խնդիրները: Ձեր ուժերը և հնարավորություններն անսահմանափակ չեն. որքան շուտ սա ընդունեք, այնքան լավ: Արժե, որ ինքներդ ձեզ հետ միայնակ մնաք, վերլուծեք ապագայի պլանները, կարգի բերեք նպատակները: Խորհուրդները հազվադեպ են օգտակար լինում, եթե անգամ դրանք տալիս են խելացի և փորձառու մարդիկ:

Հնարավոր է խրոնիկական հիվանդությունների սրացում: Ցանկալի է հրաժարվել ավելորդություններից և խնայել օրգանիզմը:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Համառ եղեք և ավելիին կհասնեք, քան սպասում էիք: Սա հենց այն օրն է, երբ կարելի է կտրուկ փոխել իրավիճակը, որը վաղուց ձեզ դուր չի գալիս կամ էլ ստանալ այն, ինչ վաղուց էիք ուզում: Հնարավոր է ստիպված լինեք հետ մղել ձեր վատը ցանկացողներին: Որևէ հարցում չզիջեք. հիմա կարևոր է սեփական հետաքրքրությունները պաշտպանելը:

Օրը հարմար է ընկերների և մտերիմների հետ շփման համար: Կարող են ի հայտ գալ ինչ որ ընդհանուր պլաններ, որոնք կիրագործեք մեծ հաճույքով:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը բավական հաճելի է անցնում: Հնարավոր է կարողանաք սարեր շարժել և հասնել անհնարինին. ընդհանուր առմամբ գոհ կլինեք նրանից, թե ինչպես են զարգանում իրադարձությունները: Հավանական են հետաքրքիր գործնական առաջարկներ, կարելի է փոխել աշխատանքը կամ էլ համագործակցություն սկսել նոր գործընկերների հետ: Աշխատեք ինչ որ նոր բան սովորել:

Ցանկալի չէ ռիսկի դիմելը, հատկապես եթե հարցը վերաբերում է գումարին կամ ունեցվածքին: Մի կնքեք պայմանագրեր, մինչև վստահ չլինեք, որ դրանք ձեռնտու են ձեզ: Սիրո հարցում բախտներդ կարող է բերել:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շատ անհանգիստ օր է: Լարված պահերը քիչ չեն լինի, հազիվ թե հաջողվի պահպանել հավասարակշռությունը: Հնարավոր են սխալներ աշխատանքում, անհաջող որոշումներ, թերացումներ անուշադրության պատճառով: Աշխատում եք ձեզ ցույց տալ լավ կողմից, տպավորություն գործել շրջապատողների վրա, բայց դա ոչ միշտ է ստացվում:

Կարելի է հույս դնել մտերիմների վրա: Նրանք կաշխատեն աջակցել դժվար պահին, օգնել, եթե պետք լինի: Օգտակար կլինի նաև սեփական փորձը. դրա շնորհիվ սխալներ թույլ չեք տա:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հաջող և բեղմնավոր օր է: Հատկապես այն հարմար է բարդ և կարևոր աշխատանքի համար: Այստեղ սխալներ թույլ չեք, աշխատում եք ամեն ինչ նկատել ու հաշվի առնել, ոչինչ բաց չթողնել տեսադաշտից: Հնարավոր են գումարային մուտքեր: Բացառված չէ, որ լուծեք վերջին շրջանում անհանգստացնող ֆինանսական խնդիրը:

Օրը հարմար է գործընկերների հետ ոչ պաշտոնական շփման համար: Կարելի է օգտակար ծանոթություններ հաստատել, ազդեցիկ մարդկանց հետ պայմանավորվել համագործակցության մասին: Հավանական են սիրավեպեր:

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս