loader
Աստղագուշակ.  Հունվարի 12

Աստղագուշակ. Հունվարի 12

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Զգույշ, ուշադիր և համբերատար եղեք: Շատ խնդիրներ, որոնք այսօր են հայտնվում, ուղղակի հնարավոր չէ արագ լուծել, այնպես որ պատրաստ եղեք չհրաժարվել մտածածից, եթե ամեն ինչ միանգամից չստացվի: Որոշ Խոյեր կզգան, որ կարող են սկսել այն գործը, որը երկար ժամանակ հետաձգում էին: Այստեղ շանս կա հաջողության հասնելու, այնպես որ արժե փորձել:

Վատ օր չէ գործընկերների և ղեկավարության հետ հարաբերությունները հարթելու, դրանք քիչ պաշտոնական դարձնելու համար: Սակայն անձնական գաղտնիքներով աշխատավայրում ավելի լավ է չկիսվել:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ոչ պարզ, բայց բեղմնավոր օր է: Ամենայն հավանականությամբ, սովորականից շատ կվիճեք ինչ որ մեկի հետ, կպաշտպանեք ձեր տեսակետը: Բացառված չեն տարաձայնություններ այն մարդկանց հետ, որոնք առաջ աջակցում էին ձեզ, պատրաստ էին օգնել կյանքի կոչելու ցանկացած գաղափար: Չնայած ամեն ինչին, ամեն դեպքում կկարողանաք պայմանավորվել, միավորել ջանքերն ընդհանուր նպատակին հասնելու համար:

Մի շտապեք գնումների, ներդրումների, գործարքների հարցում: Այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է ֆինանսներին, զգուշությունը շատ կարևոր է: Ոչ ոքի ոչինչ մի խոստացեք: Խոստումը պահելը ավելի բարդ կլինի, քան կարող է թվալ:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը բավական հանգիստ է, բայց հարմար չէ կարևոր և բարդ գործերի համար: Ցանկանում եք դադար վերցնել, մի քիչ հանգստանալ. հենց այդպես էլ վարվեք, եթե թույլ տան հանգամանքները: Հանդիպեք ձեզ համար թանկ մարդկանց հետ, աշխատեք ինչ որ բանով ուրախացնել ինքներդ ձեզ: Կարելի է ոչ մեծ գնումներ կատարել, դրանք հաջող կլինեն:

Հեռու մնացեք նրանցից, ովքեր բամբասանքներ են տարածում: Հոգ տարեք ձեր գործնական հեղինակության մասին. ոմանք կարող են փորձել փչացնել այն: Կարևոր խոսակցությունների համար սա ամենակարևոր օրը չէ. ձեզ համար բարդ կլինի սեփական տեսակետն առաջ տանելը և զրուցակցին հանգիստ լսելը:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շատ դժվար կլինի հանգստություն պահպանելը, բայց ամեն դեպքում աշխատեք այդ ուղղությամբ: Այժմ հակված եք նյարդայնանալ մանրուքների պատճառով, բարկանալ մտերիմների վրա: Իհարկե, սա օգուտ չէ հարաբերություններին: Ցավալի կլինի, եթե փոքր վեճը լուրջ կոնֆլիկտի պատճառ դառնա, փչացնի հարաբերությունները:

Օրվա երկրորդ կեսին հնարավորություն կլինի լավ հանգստանալու, ուժերը վերականգնելու: Կարելի է փորձարկումներ անել իմիջի հետ, այցելել գեղեցկության սրա. գոհ կմնաք արդյունքներից:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հարմար օր է ավելի վաղ սկսած գործերն ավարտին հասցնելու համար: Գլուխ եք հանում այն աշխատանքից, որ դետալների նկատմամբ ուշադրություն, կարգապահություն է պահանջում: Բարդ են տրվում երևակայություն և ստեղծագործական մոտեցում պահանջող գործերը, բայց այստեղ օգնության են գալիս օտարների գաղափարները: Արժե շփվել գործընկերների հետ ոչ պաշտոնական միջավայրում, կարելի է քննարկել աշխատանքի հետ կապ չունեցող հարցեր. դա օգտակար կլինի հարաբերություններին:

Հիշեք, որ այսօր պետք է շատ հանգստանաք, խուսափեք սթրեսային իրավիճակներից: Սա հատկապես կարևոր է օրվա երկրորդ կեսին:Ավելորդ հույզերը և անհանգստությունները կարող են գլխացավերի, անքնության պատճառ դառնալ:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Աշխատեք ժամանակը չծախսել դատարկ խոսակցությունների և վեճերի վրա: Ձեզ ավելի հաճախ կշեղեն գործերից. ռիսկի եք դիմում ժամանակին չհասցնել այն, ինչ պլանավորել էիք: Հեշտ չէ կանանց հետ լեզու գտնելը. նրանք նեղանում են, սուր արձագանքում ցանկացած նկատողության:

Հետևեք, որ ֆինանսական հարցերը կարգավորված լինեն. պարտքերը վերադարձվեն ժամանակին, պայմանավորվածությունները կատարվեն: Օրվա երկրորդ կեսին կարելի է լուծել հարցեր, որոնք կապված են փաստաթղթերի ձևակերպման և պետական կազմակերպություններ այցելելու հետ:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հրաշալի օր է աշխատանքի համար: Շատ խնդիրներ ավելի արագ կլուծեք, քան սպասում էիք: Հնարավորություն կլինն ցույց տալ ձեզ լավ կողմից, շրջապատողների հարգանքը և համակրանքը վաստակել: Մարդիկ, որոնք առաջ համակրում էին ձեզ, կարող են փոխել իրենց կարծիքը և դրա համար նրանք պատճառներ ունեն:

Կցանկանաք բացարձակ նոր գործով զբաղվել: Հիմա հարմար պահ է. արագ ամեն ինչից գլուխ կհանեք, կգրանցեք առաջին հաջողությունները: Լավ են անցնում հանդիպումները, ռոմանտիկ ժամադրությունները երկար կհիշվեն:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Կլինեն շատ խոսակցություններ, հաճախ հետաքրքիր, բայց ոչ միշտ օգտակար: Բացառված չէ, որ ձեզ հետ շփվելու ցանկություն հայտնեն նրանք, ումից աշխատում էիք հեռու մնալ: Հնարավոր է ձեր կարծիքը նրանց մասին փոխվի, սակայն մի շտապեք վստահել նրանց, կիսվել գաղտնիքներով, խոսել անձնականի մասին:

Տանը ինչ որ խնդիրներ կարող են առաջանալ, որոնք շտապ լուծում են պահանջում: Դրանցից կարող եք գլուխ հանել: Իրականում ամեն ինչ այնքան էլ բարդ չի, որքան կարող է թվալ առաջին հայացքից, պետք է սկսել ժամանակին գործել և ամեն ինչ կստացվի:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շատ բեղմնավոր օր է: Ունակ եք հասնել ավելիին, եթե անգամ հանգամանքներն այնքան էլ հաջող չեն դասավորվում: Հաջողվում է պայմանավորվել նոր գործընկերների հետ համագործակցության մասին, գտնել նոր դաշնակիցներ, որոնց վրա կարող եք հույս դնել ամենաբարդ պահերին: Լավ են դասավորվում գործնական ուղևորությունները:

Գործեր շատ կլինեն և հնարավոր է ստիպված լինեք ինչ որ անձնական պլաններ զոհաբերել: Անհանգստանալ պետք չէ. ամեն ինչ իր ժամանակին: Մտերիմները կհասկանան և կաջակցեն ձեզ:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Էներգիայով և ուժերով լի եք, պատրաստ գործելու: Դա շատ լավ է: Վատ է այն, որ չունեք հստակ պլան, իսկ առանց դրա դժվար թե հաջողվի ինչ որ բանի հասնել: Այնպես որ նախ կողմնորոշվեք նպատակների հարցում և թե ինչպես եք դրանց հասնելու, իսկ հետո սկսեք գործել: Չմտածված քայլերը կարող են վտանգավոր լինել և տհաճ հետևանքներ ունենալ:

Օգտակար է սպորտով զբաղվելը: Խելամիտ ծանրաբեռնվածությունը լավ է անդրադառնում էմոցիոնալ վիճակի վրա: Օրվա երկրորդ կեսը հարմար է ընկերների հետ հանդիպումների և ժամադրությունների համար:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա առաջին կեսը լարված կլինի: Այս ժամանակ դժվար է հանգստություն պահպանելն անգամ նրանց, ովքեր աչքի են ընկնում ինքնատիրապետմամբ: Որոշ Ջրհոսներ գրգռված են դառնում, որոշները անխոհեմ գործողություններ անում զգացմունքների ազդեցության տակ, երրորդներն էլ ամեն ինչ մթության մեջ են տեսնում: Բարեբախտաբար մի քանի ժամից իրավիճակը դեպի լավը կփոխվի, ձեզ ավելի հանգիստ և վստահ կզգաք:

Հնարավորություն կլինի ինչ որ հին խնդիրներ լուծելու համար, ինտուիցիան կօգնի պատասխաններ գտնել շատ հարցերի: Երեկոն կուրախացնի հաճելի հանդիպումներով:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հաջող օր է համագործակցության համար: Հաջողվում է գտնել մարդկանց, որոնք պատրաստ են օգնել, քանի որ կիսում են ձեր նպատակները, հետաքրքրությունները և հայացքները: Որպես գործնական սկսված հարաբերությունները կարող են ստանալ ռոմանտիկ բնույթ. ուրախ կլինեք:

Հնարավորություն կլինի մտերիմների կյանքում ինչ որ բան դեպի դրականը փոխելու, խնդիրներ լուծելու, որոնք վերջին ժամանակները հանգիստ չէին տալիս: Հավանական են հաճելի նորություններ հեռվից և հետաքրքիր առաջարկներ, որոնցից չենք ցանկանա հրաժարվել:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս