loader
Աստղագուշակ.  Հունվարի 13

Աստղագուշակ. Հունվարի 13

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Վատ օր չէ աշխատանքի համար: Հատկապես լավ եք գլուխ հանում այն գործերից, որոնք չեն պահանջում ուրիշների մասնակցությունը: Այնտեղ, որտեղ օգնություն է պետք գալիս, դժվարություններ են առաջանում: Տարաձայնությունների պատճառով սկսածը ոչ միշտ եք կարողանում ժամանակին ավարտին հասցնել: Սակայն գտնում եք միջոց իրավիճակը շտկելու և լուրջ խնդիրներ չեն առաջանում:

Եթե հարցը վերաբերում է փողին, բիզնեսին, ունեցվածքին, հեշտությամբ պայմանավորվում եք մարդկանց հետ: Իսկ ահա անձնական հարաբերությունների դեպքում հարցն այլ է. ռիկսի եք դիմում ինչ որ վիրավորական բան ասել, նեղացնել նրան, ով թանկ է ձեզ համար:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը բավական լարված կլինի: Ստիպված եք լուծել աշխատանքային հարցերը և զբաղվել ընտանեկան գործերով՝ մեկից մյուսին անցնելով: Սա հոգնեցնում է, ավելի նյարդային եք դառնում, քան սովորաբար և կարող եք սխալներ թույլ տալ էմոցիաների ազդեցության տակ:

Աշխատեք ներողամիտ լինել շրջապատողների նկատմամբ. ձեզ հաճելիորեն կզարմացնի նրանց արձագանքը: Հնարավոր են չպլանավորված ուղևորություններ: Դրանք ուրախ և հետաքրքիր կլինեն, կօգնեն օգտակար ծանոթություններ հաստատել: Որքան մոտենում է երեկոն, այնքան հեշտ եք շրջապատողների հետ լեզու գտնում:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շատ ժամանակ են խլում խոսակցությունները, իսկ օգուտը դրանցից քիչ է: Բացի դրանից հաճախ ստիպված եք լինում քննարկել հարցեր, որոնք ձեզ չեն վերաբերում և ուղղակի չեն հետաքրքրում: Օրվա առաջին կեսին դեռ սրան նորմալ կվերաբերեք, իսկ հետո կսկսեք բարկանալ, և այդ ժամանակ ինչ որ մեկը քավության նոխազ կարող է դառնալ:

Փորձառու մարդիկ լավ խորհուրդներ են տալիս, ականջալուր եղեք դրանց: Բացառված չէ, որ ձեզ ասեն՝ ինչպես խուսափել լուրջ խնդիրներից աշխատավայրում կամ էլ հարթել հարաբերությունները մտերիմ մարդու հետ: Երեկոն խոստանում է հաճելի անակնկալներ:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շատ լարված, բայց բեղմնավոր օր է: Հնարավոր են սուր պահեր, կոնֆլիկտային իրավիճակներ տանը և աշխատավայրում: Աշխատեք չխուսափել վեճերից, այլ դրանք կառուցողական դարձրեք. շանս կա ճշմարտությունը գտնելու, գալու բոլորին բավարարող որոշման: Բացառված չեն անսպասելի նորությունները և առաջարկները, որոնցից չեք ցանկանա հրաժարվել:

Ցանկալի չէ գործարքներ կնքելը: Գնումներ կատարել և ուղղակի գումար ծախսել պետք է մեծ զգուշությամբ, քանի որ այժմ հակված եք լինել շատ թեթևամիտ ֆինանսական հարցերում:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Վճռական եք և էներգիայով լի, ունակ շատ բանի հասնել: Երբեմն ձեր ճանապարհին հայտնվող խոչընդոտները չեն վախեցնում: Հակառակը, հետաքրքիր կլինի մտածել այն մասին՝ ինչպես հաղթահարել դրանք: Շատ Առյուծներ կզարմացնեն շրջապատողներին իրերի նկատմամբ իրենց ոչ ստանդարտ հայացքներով:

Կարող են ինչ որ հարաբերություններ սկսվել, որոնք նման չեն լինի նախորդներին: Բացառված չէ, որ հետաքրքրվեք արտասովոր և ոչ պարզ մեկով: Նրա հետ փոխհասկացողության միանգամից չեք հասնի:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ունակ եք շատ բանի հասնել: Կարևոր է գլխավորի վրա կենտրոնանալը և նմանրուքների պատճառով չշեղվելը: Ավաղ դա միանգամից չի ստացվի և օրվա առաջին կեսը կարող եք զուր վատնել: Բայց ավելի ուշ կսահմանեք առաջնահերթությունները և կհասկանաք՝ ինչպես գործել: Հենց այդ պահից էլ կսկսեն դրական փոփոխությունները:

Հաջող օր է աշխատանքի փոփոխության և համագործակցության սկզբի համար: Կարելի է կնքել խոշոր գործարքներ. դրանք հաջող կլինեն: Անձնական հարաբերություններում դժվար թե լուրջ փոփոխություններ լինեն, բայց ընդհանուր առմամբ գոհ կլինեք ստեղծված իրավիճակից:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հաջող օր է գործնական շփման համար: Ունակ եք շատերին համոզել ձեր ճշմարտացիության մեջ, ձեր կողմը գրավել մարդկանց, որոնք առաջ հակված էին պաշտպանել ձեր մրցակիցներին: Այստեղ ոչ քիչ դեր է խաղում անձնական հմայքը: Դրանից բավականին վարպետորեն եք օգտվում, այդ պատճառով շրջապատողներին դժվար է ձեզ ինչ որ հարցում մերժել:

Ամենամտերիմների հետ ոչ միշտ հեշտ կլինի ընդհանուր լեզու գտնելը: Թվում է՝ նրանք քննադատորեն են տրամադրված, պահանջում են ավելին, քան ունակ եք տալ: Սակայն փոխզիջումների գնալու հնարավորություն կա:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը հանգիստ և հաճելի է: Շատ բան հեշտ է տրվում, քան սովորաբար, անգամ նոր խնդիրներից արագորեն գլուխ եք հանում: Բացառված չեն դրական փոփոխությունները աշխատավայրում: Կկարողանաք գտնել մրցակիցներին, ցույց տալ, որ շատ բանի եք ունակ; Այսօր գրանցած հաջողությունները շանս կտան առաջընթաց գրանցել աշխատանքում:

Հաջող կանցնեն հանդիպումներն այն մարդկանց հետ, ում աջակցությունն եք ցանկանում ստանալ: Որոշ Կարիճներ կստանան օգնություն, այդ թվում ֆինանսական՝ բացարձակ անսպասելի աղբյուրից:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Այսօր դուր եք գալիս անգամ նրանց, ովքեր բացարձակապես ձեզ չգիտեն: Դրանից արժե օգտվել ինչ որ անձնական կամ էլ մասնագիտական խնդիրներ լուծելու համար: Մարդիկ, ովքեր ձեզ թերագնահատում էին, կարող են փոխել իրենց կարծիքը, նկատել ձեր ուժեղ կողմերը: Բացառված չէ, որ հարաբերությունները հին ընկերների հետ դրական փոփոխություններ կունենան:

Շատ սուր կլինի գործնական ինտուիցիան, որոշ Աղեղնավորներ միջոց կգտնեն իրենց շահույթը ավելացնելու: Կարելի է գնումներ կատարել: Լավ է ինչ որ բան ձեռք բերել տան կամ էլ տեխնիկա աշխատավայրի համար:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը բավական լարված կլինի: Եվ հարցը նրանում չէ, որ գործերը շատ են և պետք է ժամանակին հասցնել ավարտել դրանք, այլ ձեր տրամադրության մեջ: Նեղվում եք մանրուքների պատճառով, բարկանում սովորականից շատ, նեղանում մարդկանցից, որոնք ոչ մեկ անգամ օգնել և աջակցել են ձեզ ամեն հարցում: Երբեմն սեփական ջանքերն անօգուտ և անիմաստ են թվում:

Աշխատեք պահպանել հավասարակշռությունը, ավելի հաճախ մտածեք լավ բաների մասին, հիշեք հաջողությունները և ձեռքբերումները:Ցանկալի է խուսափել ծանրաբեռնվածությունից հատկապես օրվա երկրորդ կեսին. դրանք կարող են հոգնածության պատճառ դառնալ:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարդ կլինի ոչ մեկի հետ չվիճել, բայց գլուխ կհանեք, եթե ջանքեր գործադրեք: Հաճախ փրկում է հումորի զգացումը. ձեր կատակները բոլորին դուր են գալիս, ոչ ոք չի նեղանում: Աշխատավայրում առաջանում են տարաձայնություններ, ընդ որում վիճում եք ոչ միայն գործընկերների, այլ նաև ղեկավարության հետ: Այստեղ կարևոր է ավելորդ էմոցիաներից խուսափելը: Կառուցողական քննարկումները օգտակար կլինեն:

Հակված եք կրճատել ծախսերը, խնայել և դա ճիշտ է. առանց լուրջ պատճառների գումարին հրաժեշտ մի տվեք:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շատ հարմար օր է գործնական հանդիպումների, բանակցությունների, աշխատանքային հարցերի քննարկման համար: Հնարավորություն կլինի ստանալ տեղեկատվություն, որը շուտով կարող է պետք գալ: Ականջալուր եք լինում փորձառու գործընկերներին, և ճիշտ եք անում. դա թույլ է տալիս խուսափել լուրջ սխալներից: Հաջող կլինեն գործուղումները:

Անձնական հարաբերությունների տեսանկյունից ամենապարզ օրը չէ. կարող եք հիշել հին վիրավորանքները, բացառված չէ, որ ստիպված լինեք նորից մտովի վերադառնալ իրադարձություններին, որոնք կնախընտրեիք մոռանալ: Անկեղծ եղեք նրանց հետ, ում սիրում եք. միայն այդպես կարելի է պահպանել խաղաղությունը և ներդաշնակությունը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս