loader
Աստղագուշակ. Հունվարի 14

Աստղագուշակ. Հունվարի 14

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը բավական հաջող կդասավորվի: Հաճախ հաջողության կհասնեք մարդկանց հետ լեզու գտնելու ձեր կարողության շնորհիվ: Ունակ եք շատերին հետաքրքրել ձեր գաղափարներով և պլաններով, այդ պատճառով օգնականների պակաս չեք ունենա: Բացառված չէ ռոմանտիկ պատմության սկսվելը, որը որոշ ժամանակով կգրավի ձեր ուշադրությունը, կստիպի մոռանալ ամեն ինչի մասին:

Կարելի է սկսել նոր գործեր. դրանցից հեշտությամբ գլուխ կհանեք, կհասկանեք՝ ինչ է պետք հաջողության հասնելու համար:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հակասական է, չնայած ոչ վատը: Կհայտնվեն նոր գործեր և խնդիրներ, հետաքրքիր կլինի բացարձակ նոր, անսովոր գործ սկսելը: Կարելի է ռիսկի դիմել, եթե ինտուիցիան հուշում է, որ այն արդարացված է: Ուղևորությունները լավ են դասավորվում, եթե անգամ նախապես պլանավորված չեն եղել:

Բացառված չեն տարաձայնությունները մտերիմների հետ, երբեմն վեճերի պատճառ են դառնում մանրուքները, որոնց մեկ այլ դեպքում ուշադրություն չէիք դարձնի: Օրվա երկրորդ կեսին հավանական են հաճելի նորություններ:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շատ բան հաջող է դասավորվում և արժե օգտվել հարմար պահից կյանքի կոչելու այն, ինչ վաղուց էիք մտածել: Օգտակար է մտերիմների հետ գործերը քննարկելը. օգտակար խորհուրդներ կտան, իրական օգնություն կառաջարկեն: Հնարավոր են կարևոր նորություններ հեռվից:

Ավելի հաճախ են ձեր գործերին միջամտում քիչ ծանոթ մարդիկ, ինչը նյարդայնացնում է: Աշխատեք ազատություն չտալ բացասական էմոցիաներին. եթե կոնֆլիկտ առաջանա, ոչ ոքի համար էլ հեշտ չի լինի:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բարդ օր է: Շատ բան ավելի դժվար է տրվում, քան սովորաբար: Դա կապված է նաև նրա հետ, որ նախաձեռնում եք գործեր, որոնց համար հարմար պահը չի եկել կամ էլ շատ եք շտապում: Եթե չշտապեք, ավելի քիչ ջանքեր կպահանջվեն: Բացառված չեն տարաձայնություններ ձեզանից տարիքով մեծ մարդկանց հետ: Փոխզիջման հասնելը հեշտ չի լինի, բայց գլուխ կհանեք:

Ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը. խուսափեք ծանրաբեռնվածությունից, ավելորդություններից: Բացառված չեն ալերգիկ ռեակցիաները, այնպես որ անծանոթ մթերքների և կոսմետիկ միջոցների հետ ավելի լավ է փորձարկումներ չկատարել:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բեղմնավոր օր է՝ հարմար ամենատարբեր գործերի համար: Ուժերով և էներգիայով լի եք, չեք վախենում դժվարություններից և անգամ ուրախանում դրանց: Որքան բարդ են խնդիրները, այնքան հետաքրքիր է դրանք լուծել: Բացառված չէ, որ հին ծանոթները ստիպեն նյարդայնանալ, բայց անգամ ամենալարված պահերին ճիշտ որոշումներ կկայացնեք:

Կանայք, հատկապես մտերիմ բարեկամները, հաճախ լավ խորհուրդներ են տալիս: Լսեք նրանց. դա կօգնի խուսափել լուրջ սխալներից: Օրվա երկրորդ կեսը հարմար է գործարքների և խոշոր գնումներ համար:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հաջող է օրվա սկիզբը. հաջողությունների հասնելը ավելի հեշտ կլինի, քան սպասում էիք: Բացառված չեն հաճելի անակնկալները և հաջող համընկումները: Հաճախ օգնում են շրջապատողները, ընդ որում անգամ քիչ ծանոթ մարդիկ չեն մերժի ձեզ: Հնարավորություն կլինի ընկերների հետ հանդիպելու, որոնց հետ շփմանը կարոտել էիք:

Հնարավոր են անսպասելի այցեր: Հյուրերը կզարմացնեն ձեզ ոչ միայն իրենց գալով, այլ նաև բերած նորություններով: Բացառված չէ, որ փոփոխեք մոտ ապագայի պլանները, սովորույթները:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրն այնքան էլ հարթ չի. հաճելի պահերին փոխարինում են բարդ, լարված պահերը: Շատ բան կախված է նրանից, թե ովքեր են ձեզ շրջապատում: Աշխատեք հեռու մնալ նրանցից, ովքեր ամեն ինչ քննադատում են կամ էլ ամեն ինչ մթության մեջ տեսնում: Այսօր նման մարդկանց հետ շփումը կարող է ձեզ դուրս բերել հավասարակշռությունից:

Կարևոր է խուսափել և էմոցիոնալ, և ֆիզիկական ծանրաբեռնվածությունից. այսօր դրանք վատ են անդրադառնում ձեր ինքնազգացողության վրա: Օրն այնպես պլանավորեք, որ երեկոյան բավական ժամանակ ունենաք հանգիստ զբոսնելու կամ էլ ինչ որ հետաքրքիր գործով զբաղվելու համար:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շփման համար հաճելի օր է: Հավանական են օգտակար ծանոթություններ, հնարավորություն կլինի լավ տպավորություն գործել մարդկանց վրա, որոնք հետագայում կարող են շատ հարցերում օգնել: Կարելի է խոսել աշխատանքի, բիզնեսի, ֆինանսի մասին. բացառված չէ, որ կհաջողվի խնդիրների լուծումներ գտնել, որոնք վերջին ժամանակներն անհանգստացնում էին:

Հնարավոր է ռոմանտիկ տարվածություն: Նոր հարաբերությունները հեռանկարները հաջող են: Համակրանքը փոխադարձ կլինի, հեշտությամբ լեզու կգտնեք մարդու հետ, ում համակրում եք: Օրը հարմար է ուղևորությունների համար:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հագեցած կլինի, վառ և հիշվող: Գործերը քիչ չեն լինի, բայց ունեք բավական կենսական ուժ և էներգիա դրանք լուծելու համար: Բացառված չեն ինչ որ մանր կենցաղային խնդիրներ, որոնք լուծման համար ստիպված կլինեք հետաձգել պլանավորած գործերը, ուղևորությունները կամ հանդիպումները:

Սուր եք արձագանքում բոլոր նկատողություններին, որոնց մեջ գոնե մեկ կաթիլ քննադատություն կա: Կոնֆլիկտներ սրա պատճառով չեն առաջանում, բայց տհաճ և անգամ ծիծաղելի իրավիճակներում եք հայտնվում: Նոր ծանոթների նկատմամբ ուշադիր եղեք. հավանական է, որ նրանք այնքան լավը չեն, ինչքան թվում են:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարդ կլինի գործերի վրա կենտրոնանալը, ավարտին հասցնել սկսածը: Անգամ այն գործերը, որոնք հետաքրքիր են թվում, անում եք ձեր նյարդերի հաշվին: Ավելի հաճախ են վեճեր սկսում մանրուքների պատճառով. անգամ ամենամտերիմների հետ դժվարությամբ եք լեզու գտնում: Ավագ բարեկամները այժմ ձեր նկատմամբ քննադատաբար են տրամադրված, քան սովորաբար, այդ պատճառով կարող են անտեղի խորհուրդներ տալ:

Մի շտապեք գնումների հարցում. փողը կուտակեք, քան ծախսեք: Ցանկացած կասկածելի գործարքից ևս զերծ մնացեք. դրանք շահավետ չեն լինի:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Այսօր հակված եք ոչ մտածված քայլերի և կտրուկ հայտարարությունների, կարող եք սադրել վեճեր, վիրավորել մարդկանց, որոնց իրականում սիրում եք: Էմոցիոնալ ֆոնը լարված կլինի օրվա առաջին կեսին, ավելի ուշ ձեզ փոքր ինչ ավելի վստահ և հանգիստ կզգաք:

Շատ օգտակար է գործերով զբաղվել, որոնք ուշադրություն են պահանջում դետալների նկատմամբ: Դրանք օգնում են շեղվել անհանգստություններից, գլխից դուրս շպրտել տհաճ մտքերը:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ուշադիր եղեք առավոտվանից. մեծ է փոքր թերացումների, սխալների, թյուրիմացությունների հավանականությունը: Կարևոր գործեր մի նախաձեռնեք, լուրջ հարցերի քննարկումից լավ է զերծ մնալ: Ավելի ուշ նոր գաղափարներ ի հայտ կգան: Արժե միանգամից դրանց իրագործմանն անցնել. ժամանակը չի սպասում:

Երեկոյան բացառված չեն հաճելի նորությունները և լավ լուրերը: Հնարավորություն կլինի հանդիպել հին ընկերներին, նրանց հետ շփումը կուրախացնի: Կարելի է կառուցել երկարատև պլաններ, որոնք վերաբերում են աշխատանքին և բիզնեսին: Ճիշտ եք մտածում, ոչինչ բաց չեք թողնում տեսադաշտից:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս