loader
Աստղագուշակ. Հունվարի 16

Աստղագուշակ. Հունվարի 16

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Մի նյարդայնացեք: Հաջողության հասնել կարելի է միայն մի դեպքում. եթե պահպանեք սառնասրտություն և հոգեկան հավասարակշռություն, մտածեք ցանկացած քայլի մասին և չթողնեք ինչ որ մեկին ազդել ձեզ վրա: Շրջապատողներին, հատկապես կանանց, հաճախ պետք է գալիս ձեր օգնությունը: Փորձում եք ոչ ոքի չմերժել, բայց նաև սեփական հետաքրքրությունների մասին մի մոռացեք:

Հնարավոր են ոչ մեծ հաճելի անակնկալներ, հաջող համընկումներ, որոնք կբարձրացնեն տրամադրությունը: Հնարավորություն կլինի հանդիպել հին ծանոթներին, որոնք լավ գիտեն՝ ինչպես ուրախացնել ձեզ: 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Թեթև, հաջող, հետաքրքիր օր է: Շատ բան լավ է ստացվում և հաճախ առանց մեծ ջանքերի հասնում եք նրան, ինչի մասին առաջ կարող էիք միայն երազել: Հնարավոր են հաճելի ծանոթություններ կամ հանդիպումներ մարդկանց հետ, որոնց հետ առաջ ձեզ կապում էին լուրջ և խորը հարաբերություններ: Սա հարմար օր է ինչ որ հին սխալներ ուղղելու համար:

Հնարավոր են գումարային մուտքեր: Դրանք տեղին կլինեն, կկարողանաք գնել իրեր, որոնք շուտով պետք կգան: Երեկոյան արժե պլանավորել ռոմանտիկ ժամադրություն, այն լավ կանցնի: 

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը բավական լարված կլինի: Մասնակիորեն դրա պատճառն այն է, որ շատ կասկածամիտ եք, չեք վստահում անգամ ամենամտերիմներին, սպասում եք, որ ձեզ կխաբեն կամ հուսախաբ կանեն: Շրջապատողները նկատում են դա և վիրավորվում: Զգոն լինելը վատ բան չէ, բայց ամեն դեպքում պետք է հիշել, որ ձեզ միայն թշնամիներ չեն շրջապատում: 

Ցանկացած նոր գործ և նախաձեռնություն պետք է սկսել զգուշությամբ: Չմտածված քայլերը կարող են անհաջողությունների պատճառ դառնալ: Հետևեք նրանց խորհուրդներին, որոնք ավելին գիտեն, քան դուք:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկիզբը միանշանակ չէ: Մի կողմից, կարելի է հասնել նշանակալի հաջողությունների: Մյուս կողմից պետք է իրերին իրատեսորեն նայել, իսկ դուք հակված եք ամպերում սավառնելուն: Առաջնորդվեք առողջ մտքով, այլ ոչ երևակայությամբ և կկարողանաք գլուխ հանել շատ բարդ գործերից, կկնքեք շահավետ գործարքներ, կգտնեք ազդեցիկ դաշնակիցների: 

Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի և հաջող: Այդ ժամանակ լավ է հին ծանոթների հետ հանդիպելը, ընկերների հետ զրուցելը: Տրամադրությունը նշանակալիորեն կբարձրանա, հնարավոր է նաև ձեզ առաջարկեն կամ խորհուրդ տան ինչ որ հետաքրքիր բան: 

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա առաջին կեսին կարևորը չշտապել որոշումներ կայացնելիս: Ցանկանում եք մեծ արդյունքների հասնել, հակված եք արագ գործելուն, առանց երկար խորհելու: Երբեմն դա թույլ է տալիս հաջողության հասնել, բայց հաճախ հանգեցնում է խնդիրների և տհաճ իրավիճակների: Հատկապես վտանգավոր է շտապողականությունը այնտեղ, որտեղ հարցը վերաբերում է գումարին: 

Հաջորդիվ օրն ավելի հանգիստ և հաճելի կլինի: Հնարավորություն կլինի զբաղվել նրանով, ինչը ձեզ դուր է գալիս, շփվել մարդկանց հետ, որոնց վերջերս կարոտում էիք: Երեկոյան բացառված չեն ռոմանտիկ անակնկալները: 

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Լուրջ խնդիրները քիչ հավանական են, իսկ ահա մանր անախորժությունները շատ կլինեն: Լավ նորությունը կայանում է նրանում, որ բոլոր դժվարությունները կրում են ժամանակավոր բնույթ, և դուք դրանցից արագորեն գլուխ կհանեք: Հնարավոր են տարաձայնություններ գործընկերների և ղեկավարության հետ, հատկապես բարդ է կանանց հետ լեզու գտնելը: Օգնության կգա հումորի զգացումը:

Օրվա երկրորդ կեսը խոստանում է հետաքրքիր ծանոթություններ, որոնք կստանան ռոմանտիկ շարունակություն, եթե ցանկանաք: Երեկոյան ավելի լավ է խուսափել լուրջ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, դրանք կարող են վատ անդրադառնալ առողջության վրա: 

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը բավական անհանգիստ է անցնում, բայց լուրջ խնդիրների չի հանգեցնում: Հնարավոր են մանր տարաձայնություններ աշխատավայրում, գործերի հետաձգում: Գործընկերները հաճախ գոհ չեն ձեզանից, ավելին են պահանջում, քննադատում են ձեզ: Այդ ամենը պետք չէ սրտին մոտ ընդունել: Իրականում շրջապատողներն ավելի լավ են վերաբերում ձեզ, քան մտածում եք:

Արժե զգույշ լինել գումարի հետ: Գնումները դժվար թե հաջող լինեն: Ցանկալի չէ վարկեր վերցնելը, ինչպես նաև չարժե ինչ որ մեկին պարտք տալ: 

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ցանկանում եք շատ բանի հասնել, դժվարություններից չեք վախենում, այդ պատճառով ոգևորվածությամբ եք սկսում բարդ գործերը և մասշտաբային նախագծերը: Հնարավոր են անսովոր գործնական առաջարկներ: Մի շտապեք հրաժարվել դրանցից: Բացառված չէ, որ հենց դրանք կօգնեն հասկանալու, թե ինչն է իրականում ձեզ հետաքրքրում: 

Հոգսերը կարող է ավելի շատ լինեն, քան սովորաբար, բայց դժվար թե դրանից դժգոհեք: Սիրում եք արագորեն լուծել կարևոր խնդիրները: Հաճախ եք օգնում ուրիշներին, եթե անգամ նրանք չեն խնդրում: Աշխատեք միևնույն ժամանակ նրբանկատություն դրսևորել: 

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Նախքան ինչ որ կարևոր գործ ձեռնարկելը, ճիշտ հաշվարկեք ձեր ուժերը: Կօգնեն մարդիկ, որոնք ձեզ լավ գիտեն: Մի նեղացեք, եթե նրանք մատնացույց անեն ձեր թուլությունները կամ քննադատեն ձեր գաղափարները, որոնք առաջարկում եք: Հենց դա թույլ կտա սխալներից խուսափել: Խոստումներ մի տվեք, եթե կան անգամ ամենափոքր կասկածներ, որ չեք կարողանա դրանք կատարել: 

Դժվար է հոգեկան հավասարակշռությունը պահել. տրամադրությունը հաճախ է փոխվում: Շրջապատողներին բարդ է ձեզ հետ գործ ունենալը. անկանխատեսելի և անվստահելի եք թվում: Ընտանեկան կոնֆլիկտներից խուսափել կօգնի հումորի զգացումը: 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրն անհանգիստ է, ժամանակ առ ժամանակ լարված, զերծ չէ դժվար պահերից: Բայց հաղթահարում եք բոլոր խոչընդոտները, արժանապատվորեն անցնում եք փորձությունները և երեկոյան կհասկանաք, որ կարող եք հպարտանալ ձեզանով: Երբեմն բարդ կլինի լարվածությունը զսպելը, բայց միևնույն է տուրք չեք տա էմոցիաներին. կաշխատեք լիցքաթափել իրավիճակը հումորի միջոցով և դա հնարավորություն կտա խուսափել կոնֆլիկտներից:

Հատկապես պետք է զգույշ լինեն նրանք, ովքեր զբաղվում են ֆիզիկական աշխատանքով կամ սպորտով: Ծանրաբեռնվածությունը կարող է վատ անդրադառնալ առողջության վրա: Օրվա երկրորդ կեսին բացառված չեն փոքր, բայց տհաճ  վնասվածքները: 

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հարմար օր է գործնական բանակցությունների համար, որոնք անցնում են հանգիստ կամ պաշտոնական միջավայրում, բայց ամեն դեպքում գոհ եք արդյունքից: Հնարավորություն կլինի պայմանավորվել շահավետ համագործակցության մասին մարդկանց հետ, որոնցից շատ բան է կախված: Նման դաշնակիցները կօգնեն զինաթափել ոչ բարյացակամ մարդկանց, մրցակիցներին թողնել հետևում:

Հնարավոր են գումարային մուտքեր, այդ թվում նշանակալի: Դրանք տեղին կլինեն. հնարավորություն կտան գնել իրեր, որոնք վաղուց ցանկանում էիք ունենալ կամ էլ մեկնել ինչ որ հետաքրքիր ուղևորության: Սիրելին կուրախացնի հաճելի անակնկալով: 

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Թեթևամիտ եք և դա հաճախ խանգարում է հաջողության հասնել: Չմտածված քայլերը ոչ հաճելի հետևանքներ կարող են ունենալ, բացի դա հավատում եք նրան, ինչին ցանկանում եք, և փակում աչքերը գործերի իրական վիճակի վրա: Երբ երևակայական կողմերը շատ են, դրանցից պետք է ազատվել: 

Բարեբախտաբար ընկերները շատ հարցերում կօգնեն և կաջակցեն դժվար պահերին: Նրանց շնորհիվ կհաղթահարեք շատ փորձություններ, կգտնեք ճիշտ լուծումներ և կյանքում ինչ որ բան դեպի լավը կփոխեք: Կուրախացնեն հաճելի նորությունները: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս