loader
Աստղագուշակ. Հունվարի 17

Աստղագուշակ. Հունվարի 17

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը հարմար է ինչ որ մեկի հետ համագործակցության և համատեղ գործողությունների մասին պայմանավորվելու համար: Կհաջողվի փոխհասկացվածության հասնել նրանց հետ, ում հետ առաջ լուրջ տարաձայնություններ, կոնֆլիկտներ են առաջացել: Գործնական հարաբերությունները քիչ պաշտոնական են դառնում, գործընկների հետ շփման մեջ կարող եք ձեզ ընկերական զեղումներ թույլ տալ:

Բացառված չէ ռոմանտիկ տարվածություննաշխատավայրում: Մի սկսեք նոր հարաբերություններ, եթե պատրաստ չեք ինչ որ լուրջ բանի, թեթև սիրախաղով գործը չի սահմանափակվի:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ուշադիր եղեք: Ամենը, ինչ անում եք այսօր, շատ կարևոր է և կարող է լուրջ հետևանքներ ունենալ: Չարժե մասնակցել կասկածելի նախաձեռնություններում, հատկապես եթե ձեզ ցանկանում են ներքաշել դրա մեջ մարդիկ, որոնց հեղինակությունը վաղուց արդեն անթերի չէ: Արագ հարստանալու փորձերը դժվար թե հաջողություն ունենան:

Այժմ ժամանակը չէ նախաձեռնող լինելու, իսկ ահա շրջապատողների առաջարկներին պետք է ուշադիր լինել: Բացառված չէ, որ ուրիշի գաղափարը ձեր առաջ նոր հորիզոններ բացի, հնարավորություն տա փոխել աշխարհը դեպի լավը:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ամեն ինչ այնքան հեշտ և միանշանակ չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից: Այնպես որ բախվելով որևէ խնդրի, սկզբում ուսումնասիրեք իրավիճակը, իսկ հետո լուծում փնտրեք: Խորհուրդները դժվար թե օգտակար լինեն. այսօր դրանք տալիս են մարդիկ, որոնք ամեն ինչին շատ թեթևամտորեն են վերաբերում:

Շատ անհարթ են դասավորվում մտերիմների հետ հարաբերությունները: Դուք մեկ լավ լեզու եք գտնում և իրար հասկանում կես խոսքից, մեկ էլ վիճում մանրուքների պատճառով, որոնց մեկ այլ դեպքում ուշադրություն չէիք դարձնի: Աշխատեք խուսափել բաց կոնֆլիկտից:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հրաշալի օր է աշխատանքի համար, մասնագիտական ոլորտում բացվում են նոր հնարավորություններ: Եթե վերջին շրջանում գործընկերների հետ հարաբերությունները ամենալավ ձևով չեն դասավորվում, հիմա կարելի է  ընդհանուր լեզու գտնել և դաշնակիցներ ձեռք բերել: Ղեկավարությունը ուշադրություն կդարձնի ձեր ձեռքբերումներին, բացառված չէ ֆինանսական խրախուսումը և մասնագիտական աճը:

Հնարավորություն կլինի օգնել մարդկանց, որոնք թանկ են ձեզ համար: Մտերիմների խնդիրներից արագորեն գլուխ եք հանում: Օրվա երկրորդ կեսը հարմար է ընտանեկան ուղևորությունների համար, դրանք հաճելի կլինեն:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շատ բեղմնավոր օր է: Վճռական եք տրամադրված և կենտրոնացած եք ձեր նպատակներին հասնելու ուղղությամբ, իսկ խոչընդոտները, որոնք երբեմն առաջանում են ձեր ճանապարհին, ուղղակի չեք նկատում: Բացառված չէ, որ պարտադիր լինի զբաղվել ինչ որ բարդ, խճճված, հոգնեցնող գործով: Գիտելիքների և փորձի շնորհիվ դրանցից ավելի լավ գլուխ կհանեք, քան սպասում էին շրջապատողները:

Հաճախ օգնում են կանայք: Եթե անհրաժեշտ լինի խորհուրդ կամ էլ բարոյական աջակցություն, կարելի է դիմել ընկերուհիներին. միանգամից ձեզ լավ կզգաք: Բացառված չեն հետաքրքիր ծանոթությունները: Եթե երեկոյան մասնակցեք ինչ որ միջոցառման, ամենայն հավանականությամբ լավ ժամանակ կանցկացնեք:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Կարող են դժվարություններ առաջանալ: Ցավոք, այսօր այն օրը չէ, երբ կարող եք ստանալ այն, ինչը ցանկանում եք: Գործեր շատ կլինեն, ամեն ինչ հասցնել դժվար թե ստացվի, այնպես որ ավելի լավ է կենտրոնանալ կարևոր գործի վրա: Աշխատեք ուշադիր լինել մանրուքների նկատմամբ, ոչինչ բաց չթողնել ուշադրությունից: Անգամ ոչ նշանակալի սխալները կարող են տհաճ հետևանքներ ունենալ:

Զգույշ եղեք փողի հետ: Հակված եք շատ արագ ծախսել և ոչ նրա վրա, ինչն անհրաժեշտ է: Առօրյա վճարումների ուշացումը կարող է ֆինանսական դժվարությունների պատճառ դառնալ: Լավ է կրճատել ծախսերը, քան պարտք վերցնել:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ակտիվ եք, վճռական, արագ եք գործում, աշխատում եք հասցնել ավելին, քան սովորաբար: Աստղերը հովանավորում են ձեզ և նրանց աջակցության շնորհիվ շատ բան լավ է ստացվում: Եթե ինչ որ հարցում անհաջողություն ունենաք, շատ մի նեղսրտեք: Պետք է ուշադրություն դարձնել ընտանեկան գործերին. այստեղ կարող են խնդիրներ առաջանալ, որոնք լուծում են պահանջում:

Բացառված չեն անսպասելի և թեթևակի վախեցնող փոփոխությունները գործնական ոլորտում: Հնարավոր է ստիպված լինեք մեծ պատասխանատվություն ստանձնել: Հիշեք, որ ունակ եք լուծել նոր խնդիրները, և մի անհանգստացեք:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Սա կարևոր օր է նրանց համար, ով ձգտում է հաջողությունների աշխատանքում: Կենտրոնացեք մասնագիտական գործունեության վրա. այստեղ կարելի է շատ բանի հասնել, սովորել այն, ինչը շուտով օգտակար կլինի, ծանոթանալ մարդկանց հետ, որոնք կօգնեն ինչ որ հարցում: Ոչ միշտ է հաջողությունների հասնելը հեշտ, բայց եթե ջանքեր գործադրեք, չեք հիասթափվի:

Արժե մտերիմների հետ խոսել այն մասին, ինչը ձեզ անհանգստացնում է: Կստանաք և աջակցություն, և լավ խորհուրդներ, իսկ կարևորը վստահություն նրանում, որ իրավիճակից կարելի է գլուխ հանել: Բացառված չեն հաճելի անակնկալները և լավ նորությունները:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ասում և անում եք այն, ինչը ճիշտ եք համարում, քիչ եք անհանգստանում այն մասին, արդյոք դա դուր կգա շրջապատողներին: Որքան էլ տարօրինակ է, սա ոչ ոքի չի նյարդայնացնում: Հակառակը, ձեր ազնվությունը և ուղղախոսությունը հմայիչ են թվում: Ինչ որ մեկը կսկսի ձեզ համակրել կամ էլ կկորցնի գլուխը: Ռոմանտիկ հարաբերությունների սկզբի համար այս օրը շատ հարմար է, նոր հարաբերությունների հեռանկարները հաջող են:

Անգամ ամենասովորական աշխատանքը կարող է դժվար տրվել, քան սովորաբար: Հիմնականում խնդիրը նրանում է, որ չի հաջողվում կենտրոնանալ: Շատերն են ցանկանում շփվել ձեզ հետ, շեղում են տարբեր խոսակցություններով: Մյուս կողմից, դեմ չեք հետաձգել գործերը, չնայած դա չարժեր անել:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հաջող օր է գործնական շփման, պոտենցիալ գործընկերների և գործատուների հետ հանդիպումներ համար: Բացառված չեն համագործակցության առաջարկները, որոշ Այծեղջյուրներ կստանան հնարավորություն զբաղվել նրանով, ինչի մասին վաղուց երազում էին: Հիշեք, որ շատ բան կսովորեք, և աշխատեք ստանալ որքան հնարավոր է շատ օգտակար ինֆորմացիա:

Անձնական հարաբերությունները նույնպես վատ չեն դասավորվում, բայց այստեղ ձեզանից նրբանկատություն է պահանջվում: Զգույշ եղեք կատակների հարցում, երբեմն դրանցից ամենաանմեղները վիրավորական են թվում շրջապատողների համար:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հանգստություն պահպանեք, թույլ մի տվեք երևակայությանը ձեզ խելքահան անել: Ամեն ինչ հարթ չի գնում, ինչպես կցանկանայիք: Որքան շուտ հասկանաք, որ հայտնվել են խնդիրներ և զբաղվեք դրանց լուծմամբ, այնքան շուտ իրավիճակը դրականորեն կփոխվի: Ավելի լավ է ռիսկի չդիմել գումարի հարցում, չներդնեք այն կասկածելի բիզնես նախագծերում և չանեք չմտածված գնումներ:

Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը բարդ կլինի: Թվում է, թե ոչ ոք չի հասկանում, թե որքան լավն են ձեր գաղափարները: Աշխատեք չնեղանալ քննադատությունից և գտնել օգտակար լուծում:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հաջող օր է, որ թույլ է տալիս լուծել մի շարք կարևոր խնդիրներ: Կհասցնեք ավելին, քան պլանավորել էիք, քանի որ չեք ցանկանա իզուր վատնել ժամանակը, ընտրեք դեպի նպատակ տանող ամենակարճ ճանապարհը: Կարելի է ապագայի պլաններ կառուցել. դրանք կկարողանաք կյանքի կոչել: Կարելի է նախաձեռնող լինել. դա վերաբերոմ է և գործնական ոլորտին, և անձնական հարաբերություններին:

Հնարավորություն կլինի օգնել մտերիմներին, լուծել ինչ որ ընտանեկան խնդիրներ: Դա ծախսեր կպահանջի, բայց չեք զղջա դրա համար և գոհ կլինեք նրանից, ինչ արել եք:

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս