loader
Աստղագուշակ.  Հունվարի 19

Աստղագուշակ. Հունվարի 19

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հաջող օր է նոր ծանոթությունների համար: Հեշտությամբ լեզու եք գտնում մարդկանց հետ, անգամ նրանց, ովքեր առաջ ձեզ չէին աջակցում: Հավանական են ռոմանտիկ տարվածություններ, նոր հարաբերությունների սկիզբ: Այսօր ձեզ կարող է դուր գալ մեկը, ում ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի:

Արժե ղեկավարության և գործընկերների հետ քննարկել կարևոր հարցեր, որոնք վերաբերում են աշխատանքին: Շանս կա գտնել լուծումներ, որոնք կբավարարեն բոլորին: Բացառված չէ, որ կարողանաք հարթել ինչ որ հին կոնֆլիկտ, որը խանգարում է բեղմնավոր համագործակցությանը:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շատ բեղմնավոր օր է: Ուժերով լի եք, պատրաստ աշխատել ձեր նպատակներին հասնելու համար: Դժվար թե ճանապարհին լուրջ խոչընդոտներ առաջանան, իսկ եթե դա տեղի ունենա, կգտնվեն մարդիկ, որոնք կօգնեն հաղթահարել դա: Հնարավոր են գումարային մուտքեր և շահավետ գործարքներ, օրը հարմար է ֆինանսական գործարքների համար:

Մտերիմների հետ կարելի է խոսել ամեն ինչի մասին. նրանք հասկանում և աջակցում են ձեզ, առանց խնդրանքի օգնում, եթե անգամ անհրաժեշտություն չի առաջանում: Իրենց մասին կհիշեցնեն հին ընկերները, նրանց հետ հանդիպումը կուրախացնի: Հավանական են լավ նորությունները մարդկանց մասին, որոնց համար վերջերս անհանգստանում էիք:  

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը զերծ չէ բարդություններից, բայց լուծում եք բոլոր խնդիրները, հաջողության հասնում այնտեղ, որտեղ ուրիշները անհաջողություն են գրանցել: Մտերիմները և ուղղակի լավ ծանոթները ձեր աջակցության կարիքն ունեն. աշխատում եք ոչ ոքի չմերժել և ճիշտ եք վարվում: Նկատելիորեն կլավանան հարաբերությունները մարդկանց հետ, որոնց հետ վերջերս լեզու չէիք գտնում: 

Հաջող օր է ֆինանսական հարցերի լուծման համար: Այստեղ պետք է հույս դնել ինտուիցիայի վրա. այն չի դավաճանում լուրջ գործերում, ոչ մանրուքներում: Հավանական են աշխատանքին կամ երկարատև համագործակցությանը վերաբերող անսպասելի առաջարկները. պայմանները շահավետ կլինեն:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկզբին հնարավոր են թյուրիմացություններ, անհաջող համընկումներ, այլ խնդիրներ: Առօրյա գործերն ավելի բարդ կտրվեն, քան սովորաբար և ավելի մեծ համբերատարություն  կպահանջեն: Բարեբախտաբար համառ եք, պատրաստ ջանքեր գործադրելու նպատակներին հասնելու համար: Բացառված չէ, որ ստիպված լինեք նոր կռվի մեջ մտնել հին մրցակիցների հետ. շանս կլինի նրանց հաղթելու:

Ցանկացած կարևոր հարց ավելի լավ է քննարկել օրվա երկրորդ կեսին: Հենց այս ժամանակ հնարավոր կլինի ընդհանուր լեզու գտնել շրջապատողների հետ: Հնարավոր են հաճելի ծանոթություններ, որոնք սկիզբ կդնեն լուրջ հարաբերությունների:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը վատը չէ, հետաքրքիր է, որը նոր հնարավորություններ է տալիս: Բայց ցավոք կարող եք ամեն ինչ փչացնել, եթե իմպուլսիվ գործեք, չմտածելով սեփական խոսքերի և արարքների հետևանքների համար: Հաճախ աշխատանքի և բիզնեսի հետ կապված տարաձայնություններ են առաջանում: հիշեք, որ այսօր ավելի լավ է հարթել սուր անկյունները և փնտրել զիջումներ և կոնֆլիկտի չգնալ: 

Ֆինանսական պատկերը հաջող չէ, օգտակար կլինի ծախսերը կրճատելը. հրաժարվել ոչ պարտադիր գնումներից: Ցանկալի չէ վարկեր վերցնելը:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը անհանգիստ է: Որպեսզի հաղթահարեք բոլոր դժվարությունները, պետք է պահպանեք հավասարակշռությունը: Դա հեշտ չի տրվում, հատկապես նշանի երիտասարդ ներկայացուցիչներին, ովքեր մեծ փորձ չունեն կյանքի փորձությունները հաղթահարելու հարցում: Արժե լսել հին ծանոթների, փորձված դաշնակիցների խորհուրդները: Ձեզ կհուշեն՝ ինչպես խուսափել սխալներից: 

Հնարավորություն կլինի ծանոթանալ հոգեհարազատ մարդկանց հետ, գտնել նոր ընկերներ: Բացառված չեն ռոմանտիկ տարվածությունները: Սիրային նոր հարաբերությունները լի կլինեն վառ էմոցիաներով և անմոռանալի պահերով: 

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Պետք է շատ օգտակար բաներ անեք: Լուրջ վերաբերեք ցանկացած խնդրի լուծման, ուշադրություն դարձրեք մանրուքներին. ավելի ուշ դրանք կարող են կարևոր լինել: Կկարողանաք ձեր տաղանդներին գործածություն գտնել, հաճելիորեն զարմացնել շրջապատողներին նրանով, ինչ գիտեք: Օրվա կեսը հարմար է գործնական բանակցությունների և հրապարակային ելույթների համար:

Երեկոն արժե նվիրել մտերիմների հետ շփմանը. կգտնվեն քննարկման թեմաներ: Հնարավոր են հաճելի անակնկալներ, նվերներ, ինչպես նաև նորություններ, որոնք կբարձրացնեն տրամադրությունը: Բացառված չէ, որ հայտնվեն նոր պլաններ, որոնք շուտով կիրագործեք:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հրաշալի օր է շատ հարցերի լուծման համար, այդ թվում բարդ և կարևոր: Էներգիայով լի եք, համառ, պատրաստ ջանքեր գործադրելու փոխելու այն, ինչը ձեզ դուր չի գալիս: Նման մոտեցումը հարուցում է շրջապատողների հարգանքը, թույլ տալիս գտնել նոր դաշնակիցներ: Վառ են դրսևորվում առաջնորդի հատկանիշները, շատերը պատրաստ են հետևել ձեզ:

Նրբանկատ եղեք մտերիմների նկատմամբ. դա թույլ կտա խուսափել վեճերից, տհաճ իրավիճակներից: Այսօր ոչ բոլորն են պատրաստ լսել ձեր քննադատական նկատողությունները, այդ պատճառով ավելի լավ է դրանցից զերծ մնալ: Օրը հարմար է տնային գործերի, ինչպես նաև կահույք, այլ օգտակար իրեր գնելու համար:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հաճելի և հետաքրքիր է: Շատ գործեր կլինեն, բայց որևէ մեկը ձանձրացնող չի թվա և շատ ժամանակ չի խլի: Կհասցնեք անգամ ավելին, քան սպասում էիք: Կհաջողվի օգնել հին ծանոթներին, որոնք բարդությունների են բախվել: Նրանք ձեզ շնորհակալություն կասեն: Հնարավոր են անսպասելի նվերներ, հաճելի անակնկալներ, այդ թվում ռոմանտիկ: 

Շատ հանդիպումներ կունենաք, այդ թվում չպլանավորված: Դրանք լավ կանցնեն և երկար կհիշվեն: Բացառված չէ ծանոթություն, որը նոր ռոմանտիկ գեղեցիկ պատմության սկիզբ կլինի:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ձեզ սպասվում է վառ, արտասովոր, հաճելի իրադարձություններով լի օր: Ստեղծագործական մոտեցումն օգնում է, արագորեն գլուխ եք հանում խճճված գործերից: Լավ են անցնում հանդիպումները և բանակցությունները, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով: Հնարավորություն կլինի առաջընթաց գրանցել մասնագիտության մեջ: 

Շատ նոր բան կիմանաք, ստացված տեղեկատվությունը շուտով պետք կգա: Սակայն հարգեք ուրիշների գաղտնիքները և մի շտապեք շրջապատում բոլորին պատմել այն, ինչն արդեն պարզել եք: Ցանկալի չէ քննարկել անձնական գործերը քիչ ծանոթ մարդկանց հետ: 

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա սկզբին հավանական են հաջող համընկումները: Հնարավորություն կլինի հաջող ավարտել այն գործը, որին վերջերս մեծ ուժեր եք նվիրել: Ավելի լավ է հույսը դնել սեփական ուժերի վրա և գործել ինքնուրույն՝ չսպասելով օգնության. այդպես հեշտ կլինի անհրաժեշտ արդյունքներին հասնելու համար:

Օրվա երկրորդ կեսն ավելի անհանգիստ և լարված կլինի: Այս ժամանակ կարող եք ավելի հաճախ վիճել շրջապատողների հետ, երբեմն մանրուքների պատճառով, որոնց ուղղակի պետք է ուշադրություն չդարձնեիք: Պետք է զգույշ լինել փող հետ. գնումների և խոշոր գնումների համար հարմար ժամանակ չէ: 

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկիզբը հաջող կլինի: Կսկսեք գործեր, որոնք երկար ժամանակ հետաձգում էիք: Դրանցում արագորեն հաջողության կհասնեք, բարդ խնդիրներից ավելի հեշտությամբ գլուխ կհանեք, քան սպասում էիք: Կարելի է պայմանագրեր կնքել և պայմանավորվել համագործակցության մասին. ավելի հեշտ կլինի լեզու գտնել կանանց հետ, նրանք կաջակցեն ձեզ:

Ավելի ուշ հանգստի կարիք կունենաք: Օրվա երկրորդ կեսին ոչ մի ձանձրացնող գործ մի պլանավորեք: Ցանկալի չէ լուրջ ֆիզիկական  ծանրաբեռնվածությունը: Այս ժամանակը հարմար է զբոսանքների, հաճելի շփման համար:

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս