loader
Աստղագուշակ. Հունվարի 20

Աստղագուշակ. Հունվարի 20

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Երևակայեք, երազեք, պլաններ կազմեք. այս ամենի համար շատ հարմար օր է: Հայտնվում են լավ գաղափարներ, հաճախ արտասովոր, համարձակ: Միանգամից չեք գտնի մարդկանց, որոնք կօգնեն մտածածը կյանքի կոչել, բայց դա խնդիր չէ: Անցեք գործի, ցանկացողները հետագայում կմիանան ձեզ:

Ուշադրություն են պահանջում անձնական հարաբերությունները: Սա այն ոլորտն է, որտեղ երևակայությունը կարող է վտանգավոր լինել, այդ պատճառով կարևոր է խուսափել դրանից, ճիշտ գնահատել իրավիճակը: Բացառված չեն տհաճ նորությունները, բայց մի շտապեք նյարդայնանալ:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկիզբը հետաքրքիր, հագեցած, հաճելի կլինի: Հնարավոր են ինչ որ անսպասելի իրադարձություններ, հաճելի անակնկալներ: Արագ կողմնորոշվում եք և եթե հնարավորություն է ստեղծվում հաջողության հասնելու՝  այն բաց չեք թողնում: Կարելի է գնումներ կատարել.  դրանք հաջող կլինեն, չեք զղջա ծախսած գումարի համար:

Օրվա երկրորդ կեսն ավելի բարդ է: Զգացմունքային ֆոնը լարված կլինի, բացառված չեն հիասթափությունները: Կարևոր կլինի մտերիմների աջակցությունը: Նրանց խորհուրդները ավելորդ չեն լինի:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Արժե շտապել: Կարևոր գործերով ավելի լավ է զբաղվել օրվա առաջին կեսին. դրանք լուծելու հնարավորությունները ավելի բարձր կլինեն: Սա վերաբերում է նաև ցանկացած զրույցի. անցկացրեք դրանք մինչ ճաշը, և կկարողանաք պայմանավորվել ամեն ինչի մասին, գնալ զիջումների, վերջ դնել հին վեճերին:

Որքան մոտենա երեկոն, այնքան բարդ կլինի կենտրոնանալը, այնքան շատ կփորձեն շեղել: Բացառված չեն տարաձայնությունները գումարի պատճառով, ինչպես նաև չպլանավորված ծախսերը, ֆինանսական կորուստները: Օրվա երկրորդ կեսին չարժե գնումներ կատարել:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Առավոտը բարդ կլինի: Այս ժամանակ ռիսկի եք դիմում վիճել անգամ ամենամտերիմ մարդկանց հետ: Թվում է՝ նրանք չեն գնահատում ձեզ, հիշեցնում են հին սխալների և խնդիրների մասին նրա համար, որ ցավեցնեն: Բայց լուրջ կոնֆլիկտներ չեն առաջանա, եթե չտրվեք սադրանքներին, կենտրոնանաք նրա վրա, ինչը հետաքրքիր է ձեզ:

Օրվա երկրորդ կեսը վառ և հետաքրքիր կլինի: Կհայտնվեն շատ լավ գաղափարներ, կբարձրանա տրամադրությունը: Հնարավորություն կլինի սովորել մի բան, որը շուտով պետք կգա կամ էլ շփվել մարդու հետ, ով պատրաստ է կիսվել օգտակար փորձով:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Սրտին մոտ մի ընդունեք անհաջողությունները, որոնք կարող են առաջանալ օրվա սկզբին: Դրանք լուրջ են թվում, բայց միայն առաջին հայացքից: Հանգիստ վերլուծեք իրավիճակը, և կհասկանաք՝ ինչպես գործել ամեն ինչ հարթելու համար: Տեղին կլինի հին ընկերների աջակցությունը:

Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր կլինի, քանի որ ստեղծագործաբար եք մոտենում ամենահասարակ և առօրեական գործերին, աշխատեք փնտրել  յուրահատուկ որոշումներ, մի վախեցեք խախտել ավանդույթները: Դեպի ձեզ են ձգվում մարդիկ, որոնք չեն վախենում ոչ ստանդարտ քայլերից:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հարմար օր է ինչ որ նոր բան փորձելու, գործով զբաղվելու համար, որը ձեզ հետաքրքիր է թվում: Բարդ չի լինի վատ սովորույթներից հրաժարվելը, անցյալում թողնել այն, ինչը խանգարում է առաջ շարժվել: Այնտեղ, որտեղ անհրաժեշտ է, ցուցադրում եք համառություն և դրանով զինաթափում ձեզ վատը ցանկացողներին:

Հավանական են հետաքրքիր ուղևորություններ: Հաճախ ճանապարհին ծանոթություններ եք հաստատում,  քանի որ բաց չեք թողնում հնարավորությունը շփվել մարդկանց հետ, որոնց համակրում եք: Այսօր սկսված հարաբերությունները շուտով կարող են լրջանալ:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Պետք է շատ բան հասցնել, այնպես որ ազատ ժամանակ համարյա չունեք: Օտարների գործերը այսօր ձեզ համար այնքան կարևոր են, որքան սեփականները. աշխատում եք բոլորին օգնել կամ էլ լավ խորհուրդներ տալ: Նրբանկատ եք, այդ պատճառով ոչ ոքի չեք նեղացնում: Անգամ նոր ծանոթները ձեր կողքին իրենց թեթև և անկաշկանդ են զգում:

Հնարավոր են հաջող ուղևորություններ և հաճելի հանդիպումներ: Լավ են անցնում հրապարակային ելույթները, հեշտությամբ եք կարողանում շրջապատողներին հետաքրքրել ձեր գաղափարներով և հայացքներով: Զգույշ եղեք փողի հետ, բացառված չեն անսպասելի ֆինանսական կորուստները:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը բավական բարդ կլինի հատկապես նրանց համար, ովքեր սովոր չեն սպասել և սովորաբար արագ են հասնում նրան, ինչին ցանկանում են: Այժմ իրադարձությունները համեմատաբար դանդաղ են զարգանում և դրա հետ ոչինչ անել չեք կարող: Այդ պատճառով համբերատար եղեք և մի նյարդայնացեք:

Մտերիմների հետ լեզու գտնելը հեշտ չէ, քանի որ նրանք այսօր հատկապես պահանջկոտ են, քան սովորաբար: Կարևոր է հանգստություն պահպանելը. եթե սկսեք նյարդայնանալ և բարկանալ, հարաբերությունները կարող են երկար ժամանակով փչանալ: Երեկոյան արժե հանգստանալ: Լուրջ ծանրաբեռնվածությունը այդ ժամանակ ցանկալի չէ, քանի որ կարող է վատ անդրադառնալ առողջության վրա:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ամեն ինչ հաջող կդասավորվի, եթե պահպանեք ինքնատիրապետումը: Սա հեշտ չէ, քանի որ շատ բան այնպես չի գնա, ինչպես մտածել էիք, իսկ մտերիմների արարքները կարող են տխրեցնել: Բայց եթե դրականորեն տրամադրվեք, ապա կտեսնեք շատ հնարավորություններ, կհասկանաք, ինչպես պետք է գործել իրավիճակը դրականորեն փոխելու համար:

Աշխատեք ոչ ոքի հետ չվիճել: Հիմա անգամ աննշան տարաձայնությունները կարող են լուրջ կոնֆլիկտի սկիզբ դառնալ: Լավ է զերծ մնալ քննադատական նկատողություններից և անտեղի խորհուրդներից: Կատակների հարցում ևս զգույշ եղեք, քանի որ ոչ բոլորն են դրանք ճիշտ ընկալում:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Պետք է շատ բան անեք, բայց հոգնածությունից մի վախեցեք. ուժն ու էներգիան բավարար են: Ոչ միշտ է հաջողվում կենտրոնանալ սեփական գործերի վրա, քանի որ շրջապատողներին հաճախ ձեր օգնությունն է պետք գալիս. աշխատում եք ոչ ոքի չմերժել: Բացառված չէ, որ մարդիկ, որոնք առաջ չէին գնահատում ձեզ, փոխեն իրենց վերաբերմունքը, դառնան դաշնակիցներ, իսկ ընթացքում նաև ընկերներ:

Ամենամտերիմների հետ հարաբերություններին վերաբերող բոլոր հարցերում կարելի է հույս դնել ինտուիցիայի վրա, այն չի դավաճանի: Հաճախ կես խոսքից հասկանում եք նրանց, ովքեր թանկ են ձեզ համար:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ոչ պարզ օր է: Ինչպիսին էլ լինեն ձեր նպատակները, դրանց հասնելը կարող է բարդ լինել: Մարդիկ, որոնք առաջ աջակցություն և օգնություն էին խոստանում, հիմա չափազանց զբաղված են սեփական գործերով: Զգույշ եղեք կանանց հետ. նրանք ավելի շատ կխանգարեն ձեզ, քան կօգնեն, կարող են նաև հիասթափեցնել: Բացառություն են կազմում միայն հին և փորձված ընկերուհիները:

Աշխատեք իրերին իրատեսորեն նայել և չճախրել ամպերում: Հակված եք ցանկալին իրականի տեղ մատուցել և դա հաճախ բերում է սխալների, չմտածված քայլերի: Չարժե ինչ որ լուրջ պարտավորություններ ստանձնել:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Այլ մարդկանց մասնակցություն պահանջող ցանկացած գործ ավելի լավ է պլանավորել օրվա առաջին կեսին: Այս ժամանակ հեշտ կլինի պայմանավորվել ամեն ինչ մասին, կողմնորոշվել նպատակների և դրանց հասնելու մեթոդների հարցում: Բացառված չէ, որ անսպասելիորեն աջակցություն ստանաք, որը չէիք սպասում, գտնեք նոր դաշնակիցներ, որոնց վրա կարելի է հույս դնել ցանկացած պահի:

Պետք է տարանջատել գլխավորը երկրորդականից: Եթե չանեք դա, շատ ջանքեր կգործադրեք մանր, աննշան հարցերի լուծման վրա:

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս