loader
Աստղագուշակ. Հունվարի 22

Աստղագուշակ. Հունվարի 22

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հակված եք երևակայել, սավառնել ամպերում, ստեղծել անհնարինը: Երբ պահանջվում է լուծել ինչ որ պարզ հարցեր, ոգեշնչումը ձեզ լքում է: Գայթակղությունը ամեն ինչ թողնել ավելի ուշ լուծելու համար մեծ է, բայց դրան պետք չէ տրվել: Պատասխանատու եղեք և լուրջ, դա ձեզ շանս կտա ավելի մեծ հաջողության հասնելու:

Կարող է օգնություն պետք գալ այնտեղ, որտեղ պահանջվում է կոնկրետություն, կարգապահություն, դետալների նկատմամբ ուշադրություն: Եթե զբաղվում եք հաշվարկներով կամ էլ կազմում կարևոր փաստաթղթեր, ստուգեք մի քանի անգամ, կա լուրջ սխալների ռիսկ:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հրաշալի օր է աշխատանքի համար, արագորեն գլուխ եք հանում նրանից, ինչն առաջ թվում էր ձեր ուժերից վեր: Հնարավորություն կլինի ավարտին հասցնել այն, ինչը սկսել էիք ավելի վաղ, այն շատ ժամանակ և ուժեր է պահանջում: Ակնհայտ է՝ ինչի եք ցանկանում հասնել ապագայում: Եթե այսօր ընտրություն կատարեք, ապա հետագայում կասկածներ չեք ունենա:

Օգտակար է ցանկացած հարցեր քննարկելը: Գործընկերների հետ խոսեք աշխատանքի մասին, մտերիմների հետ զրուցեք ընդհանուր պլանների և կենցաղային գործերի մասին, սիրելիի հետ կիսվեք ձեր անհանգստություններով: Մի վախեցեք ասել ավելին. ոչ մի կարևոր գաղտնիք չեք բացահայտի:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը միանշանակ չէ, բայց ամեն դեպքում այնքան բարդը չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից: Սովորական մեթոդները կարող են ցանկալի արդյունքները չտալ. որքան շուտ սկսեք փնտրել նոր, ոչ ստանդարտ ճանապարհներ նպատակին հասնելու համար, այնքան արագ կստանաք այն, ինչին ձգտում էիք: Հնարավոր են հաճելի նորություններ և հետաքրքիր գործնական առաջարկներ:

Բացառված չեն գումարային մուտքերը: Բացառված չէ, որ ստանաք ավելին, քան սպասում էիք: Մի շտապեք ծախսել գումարը. ավելի ուշ գումարը կարող է պետք գալ լուրջ գործի կամ էլ կարևոր գնումների համար:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Զգույշ եղեք, դա թույլ կտա խուսափել բարդություններից, որոնք այսօր կարող են հանդիպել ցանկացած պահի: Շրջապատողների հետ կոնֆլիկտից խուսափելու համար պետք է շատ զիջող և համբերատար լինեք: Հաճախ խոստումը, որը մեկ այլ ժամանակ հաճույք կպատճառեր, այսօր ձանձրացնող է թվում:

Աշխատեք խուսափել վեճերից: Դժվար է դրանք կառուցողական դարձնել, խելամիտ փաստարկները դառնում են փոխադարձ նախատինքներ: Ցանկալի է խուսափել ծանրաբեռնվածությունից և շատ հանգստանալ. դրանից լավանում է ինքնազգացողությունը և տրամադրությունը:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հեշտ չի լինի իրերին իրատեսորեն նայելը. սեփական երևակայությունը ձեզ ավելի շատ է դուր գալիս, քան իրերի իրական վիճակը: Որքան շուտ հրաժարվեք երևակայական զեղումներից, այնքան լավ: Հետևեք, որ գործերում կարգ ու կանոն լինի, ժամանակին կատարեք ձեր պարտավորությունները, մի խախտեք կանոնները: Որքան շրջապատողները քիչ պատճառներ ունեն ձեզանից բողոքելու, այնքան լավ:

Արժե զգույշ լինել փողի հետ, ֆինանսական կորուստների հավանականությունն այսօր մեծ է: Վարկեր մի վերցրեք, մի գնեք իրեր, առանց որոնց կարող եք գլուխ հանել:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Կհայտնվեն մի քանի ոչ վատ գաղափարներ, բայց իրագործել դրանք կհաջողվի ոչ միանգամից: Ձեր պլաններով կիսվեք միայն նրանց հետ, ում վաղուց վստահում եք, իսկ գաղտնիքները մի վստահեք ոչ ոքի: Կհաջողվի լուծել կարևոր ֆինանսական հարցեր, այստեղ հուսախաբ չի անի գործնական հոտառությունը: Հավանական են շահավետ գործարքները:

Մարդիկ ձգվում են դեպի ձեզ, հավանական են հաճելի ծանոթությունները, բայց դրանցից ոչ բոլորը կարող են նոր հարաբերությունների սկիզբ դառնալ: Նկատի ունեցեք. շատ խոստումներ, որոնք այսօր տալիս են շրջապատողները, չեն իրագործվի: Հաճախ մարդիկ ցանկալին իրականի տեղ են ներկայացնում, պետք է իրերին իրատեսորեն նայեք:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հանգստություն պահպանեք: Այսօր ավելի բարդ կլինի, քան սովորաբար. հաճախ հանգամանքներն այնպես են դասավորվում, ինչպես չէիք ցանկանա և ստիպված եք լինում բախվել անսպասելի խնդիրների հետ: Բացառված չէ, որ ստիպված լինեք փոխել պլանները, օրինակ մեկնել ուղևորության կամ էլ զբաղվել գործով, որը չի կարելի հետաձգել: Այստեղ ավելորդ հույզերը միայն կխանգարեն:

Կարելի է դիմել մտերիմներին աջակցության համար. նրանք կգտնեն անհրաժեշտ բառեր, իսկ որոշ դեպքերում կկարողանան անգամ օգնել: Զգույշ եղեք, երբ քննարկվում են փողին առնչվող հարցեր: Այստեղ տեղին չասված բառը կարող է լուրջ վեճի պատճառ դառնալ:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հարմար օր է շփման և համախոհներ գտնելու համար: Ձեր պլանների և գաղափարների մասին այնպես ոգևորված եք պատմում, որ ոչ ոք չի կարողանում անտարբեր մնալ: Բացառված չէ, որ ընդհանուր գործերից և աշխատանքային նախագծերից սկսեն ոչ պաշտոնական, ընկերական կամ ռոմանտիկ հարաբերություններ:

Հավանական են հաջողությունները ուսման մեջ: Արագ եք մտապահում նոր ինֆորմացիան, տարանջատում եք գլխավորը երկրորդականից: Մարդիկ, ում հետ գործ ունեք, հաճելիորեն կզարմանան ձեր գիտելիքներից: Բացառված չեն աշխատանքի փոփոխության վերաբերող առաջարկները: Դրանց շնորհիվ նոր հորիզոններ կբացվեն:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկիզբը հաջող է, այդ պատճառով է ավելի լավ է չհետաձգել գործերը և ժամանակը զուր չվատնել: Կարելի է արագ լուծել կազմակերպչական հարցերը, ձևակերպել անհրաժեշտ փաստաթղթերը, ինչպես նաև հաջող գնումներ կատարել: Լավ են անցնում բանակցությունները, որոշ Աղեղնավորներ անսպասելիորեն կստանան շատ գայթակղիչ առաջարկներ:

Օրվա երկրորդ կեսը կարող է մատուցել տհաճ անակնկալներ: Հեշտ չի լինի ինքնատիրապետումը պահպանելը: Երբեմն թվում է, որ շրջապատողները հատուկ են ձեզ հանում հավասարակշռությունից, բայց դա այդպես չէ: Աշխատեք չբարկանալ նրանց վրա, ով չի արդարացնում ձեր սպասելիքները:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հանգստություն պահպանելը հեշտ չէ, բայց անհրաժեշտ է: Թող որ ամեն ինչ այնպես չի գնում, ինչպես սպասում էիք և օրը մի անակնկալը մյուսի հետևից է մատուցում. ամեն դեպքում աշխատեք չնյարդայնանալ և չհուզվել, վերլուծել ամեն քայլը և չտրվել սադրանքներին: Շատ օգտակար կլինի կենսափորձը:

Հարմար օր է այն մարդկանց հետ հանդիպելու համար, ում հավանում եք: Լավ տպավորություն գործելը բարդ չի լինի: Կարելի է հրավիրել հին և նոր ծանոթներին. ժամանակը լավ կանցնի: Հավանական են հետաքրքիր ուղևորությունները:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Կարելի է չվախենալ լուրջ խնդիրներից: Աստղերը հովանավորում են ձեզ, հանգամանքները հաջող են դասավորվում: Ուշադիր եք մանրուքների նկատմամբ և դա օգնում է խուսափել սխալներից, ընդունել ճիշտ որոշումներ: Հնարավոր են չպլանավորված գործնական ուղևորություններ: Դրանք քիչ ժամանակ չեն խլի, բայց բեղմնավոր կլինեն:

Հրաշալիորեն լեզու եք գտնում մարդկանց հետ, որոնք թանկ են ձեզ համար, աշխատում եք ուրախացնել նրանց և աջակցել ամեն հարցում: Ընտանեկան հարաբերությունները ավելի ջերմ են դառնում, տարաձայնությունները մնում են անցյալում: Հեշտությամբ եք զիջումների գնում, պայմանավորվում ընդհանուր պլանների մասին:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ամեն ինչ այնքան հեշտ չի դասավորվում, ինչպես կցանկանայիք, բայց գլուխ եք հանում դժվարություններից, հաղթահարում բոլոր փորձությունները:Շրջապատողներին հաճախ զարմացնում է ձեր համառությունը: Այնտեղ, որտեղ ուրիշները հետ են քաշվում, դուք շարունակում եք ընթանալ դեպի նպատակը և հասնում նրան: Հնարավոր են օգտակար ծանոթություններ, մարդկանց հետ հանդիպումներ, որոնք կարևոր ծառայություններ կարող են մատուցել:

Ավելի հաճախ եք ստիպված լուծել ուրիշների խնդիրները և զբաղվել ոչ հետաքրքիր գործերով: Բայց չեք բարկանում և չեք նյարդայնանում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս