loader
Աստղագուշակ. Հունվարի 6

Աստղագուշակ. Հունվարի 6

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հաճախ եք սրտին մոտ ընդունում ամենատարբեր մանրուքներ և նեղվում դրանցից ավելի շատ, քան պետք է: Երբեմն բարկանում եք աշխարհի և շրջապատի վրա, միևնույն ժամանակ չնկատելով հաճելի իրադարձություններ: Կա նաև լավ նորություն. ունակ եք ավելի լավատեսորեն տրամադրվել: Հոգ տարեք սեփական էմոցիանալ և հոգեկան բարեկեցության մասին, և կյանքն ավելի կհեշտանա:

Մի գերագնահատեք ձեր ֆինանսական հնարավորությունները, մի կատարեք գնումներ, որոնք հարմար չեն ձեր գրպանին: Ձեր կողքին կա մարդ, ով ունակ է ձեզ հեռու պահել անիմաստ ծախսերից, հետևեք նրա խորհուրդներին:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հրաշալիորեն գլուխ եք հանում նրանից, ինչ նախաձեռնում եք: Իհարկե, դժվարությամբ կստիպեք ձեզ սկսել գործերը, քանի որ պակասում է էներգիան և կենսական ուժը: Այս օրը կարելի է օգտագործել հանգստի համար, պրոֆիլակտիկ և առողջապահական պրոցեդուրաները օգտակար կլինեն: Ֆիզիկական ծանրաբեռնվածության հետ զգույշ եղեք, այն պետք է չափավոր լինի:

Հարմար օր է իրավաբանական հարցեր լուծելու համար: Կարելի է կազմել ինչ որ պաշտոնական փաստաթղթեր, կարևոր նամակներ, դիմումներ՝ պետական կազմակերպություններին: Հավանական են հաճելի նորություններ հեռվից:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ավելի շատ հոգ եք տանում շրջապատի, քան ձեր մասին: Հիմա նման մոտեցումն արդարացված է: Օրը հարմար է բարեգործական կամ այլ միջոցառումներ այցելելու համար, որոնք կարևոր են ձեզ համար: Վառ են դրսևորվում առաջնորդի հատկանիշները, ով ասես չի գնա ձեր հետևից. պետք է միայն առաջարկել: Շատերի համար օրինակ եք դառնում:

Հրաշալի օր է ուղևորությունների, միջավայրի փոփոխության համար: Նոր տպավորությունները հաճելի կլինեն: Արժե նախաձեռնողականություն ցույց տալ անձնական հարաբերություններում, կարելի է խոստովանել զգացմունքները: Հնարավոր են արժեքավոր նվերներ:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Մի վախեցեք ազատություն տալ երևակայությանը: Լավ կլինի, եթե դրա ճանապարհին ոչ մի խոչընդոտ չառաջանա: Շատ եք մտածում ապագայի մասին, հաճույքով պլաններ կազմում, կարող եք կանխագուշակել՝ ինչպես կզարգանան իրադարձությունները: Մանր դետալները իհարկե նկատելի կդառնան ավելի ուշ, բայց ընդհանուր պատկերացումն այն մասին՝ ինչ տեղի կունենա, արդեն ունեք:

Այսօր լավ է շրջապատողներին օգնելը, բայց միայն այն դեպքում, երբ նրանք կխնդրեն: Բացառված չեն ծանոթությունները, մարդկանց հետ հանդիպումները, որոնք շատ բան կսովորեցնեն, սիրով կկիսվեն արժեքավոր փորձով, կպատմեն այն մասին ինչ չգիտեիք:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շատ համառ եք, գիտեք՝ ինչի եք ուզում հասնել և չեք հրաժարվում մտածածից: Ցանկացածը ստանալու շանսերը շատ մեծ են: Դժվար թե ճանապարհին ինչ որ լուրջ խոչընդոտներ առաջանան կամ էլ ինչ որ մեկը կարողանա խանգարել ձեզ: Հնարավորություն կլինի ինչ որ նոր բան իմանալու, արժեքավոր տեղեկատվություն ստանալու, կարևոր գաղտնիք բացահայտելու:

Գլուխ եք հանում սեփական մտքերից, ցանկություններից և զգացմունքներից, անցյալում եք թողնում հույզերը և տագնապները, ապագային սկսում եք նայել վստահությամբ և լավատեսությամբ: Երեկոյան կարելի է մասնակցել միջոցառման, համերգի կամ թատերական ներկայացման:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հաճելի և հաջող օր է: Ուժերով լի եք և չեք դժգոհի վատ տրամադրությունից, միջոց կգտնեք լավ ժամանակ անցկացնելու: Բացառված չէ, որ կկարողանաք ավելին անել, քան պլանավորել էիք: Եվ դա այն պատճառով, որ շատ էներգիա ունեք, իսկ ցանկացած աշխատանք ստացվում է:

Շրջապատողները անտարբեր չեն լինի ձեր գաղափարներին: Կվարակեք նրանց կենսուրախությամբ և լավատեսությամբ: Որտեղ էլ լինեք, հայտնվում եք ուշադրության կենտրոնում, լսում բազմաթիվ հաճոյախոսություններ: Հնարավոր են նոր ծանոթություններ և ռոմանտիկ տարվածություններ: Կարելի է սկսել կատարել ցանկությունները, որոնք տվել էիք անցյալ տարի:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հարմար օր է ցանկացած թեմայով զրուցելու համար: Կստանաք օգտակար ինֆորմացիա, ձեր աշխարհայացքը կընդլայնվի: Ցանկացած վեճից հաղթող եք դուրս գալիս, բացի դա մնում եք ձեր տեսակետին, ոչ ոքի չվիրավորելով: Հնարավորություն կլինի հաշտվել նրա հետ, ում հետ վիճել էիք, վերականգնել ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունները:

Կարելի է խոշոր գնումներ կատարել, հատկապես արժե ձեռք բերել ժամանակակից տեխնիկա: Հավանական է մրցույթներում հաղթանակը, սպորտային հաջողությունները: Աշխատեք խուսափել ցանկացած ավելորդությունից, հրաժարվել վատ սովորություններից:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շատ մանր գործեր պահանջում են ձեր ուշադրությունը, իսկ դուք կնախընտրեիք այս օրն ավելի թեթև ու հաճելի անցկացնել և ոչնչով չզբաղվել: Բարկացնում է նաև այն, որ շրջապատողները չեն ցանկանում ձեզ հանգիստ թողնել, անընդհատ հիշեցնում են թե ձեր, թե իրենց խնդիրների մասին, որոնք պետք է շտապ լուծվեն:

Օրվա երկրորդ կեսն ավելի հարմար է ցանկացած տեսակի օգտակար գործի համար, քան առաջինը: Այս ժամանակ ավելի համառ եք, պատրաստ ռիսկի դիմել և պատասխանատվություն ստանձնել: Կանեք ոչ միայն այն ինչ պլանավորել էիք առաջ, այլ բոլորովին նոր պլանի իրագործումը կնախաձեռնեք:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հակված եք չմտածված քայլեր կատարելու: Դժվար թե ինչ որ մեկը կարողանա ձեզ հետ պահել դրանցից: Բացի դա շատ եք վստահում մարդկանց և լսում այն, ինչ ցանկանում եք. դրանից կարող են օգտվել մարդիկ, որոնք հոգ են տանում բացառապես սեփական հետաքրքրությունների մասին: Ցանկալի չէ լուծել գումարի հետ կապված հարցեր. այստեղ հեշտ է սխալվելը:

Օրվա երկրորդ կեսին հակասական էմոցիաներն ավելի քիչ կլինեն և ականջալուր կլինեք սթափ մտքին: Իրավաիճակը դրականորեն կփոխվի: Այս ժամանակը հարմար է շփման համար, կարելի է քննարկել մասնագիտական աճին կամ բիզնեսի զարգացմանը վերաբերող հարցեր:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը հաջող է սկսվում, դրա առաջին կեսը հետաքրքիր և բեղմնավոր կլինի: Հրաշալիորեն գլուխ եք հանում ամենատարբեր գործերից, հեշտությամբ լեզու եք գտնում շրջապատողների հետ: Եթե անգամ տարաձայնություններ են ի հայտ գալիս, ձեզ հաջողվում է խուսափել կոնֆլիկտից, նախատինքների փոխանակումից:

Օգտակար է նախաձեռնողականություն ցուցաբերելը: Դա թույլ կտա շատ բան փոխել: Սակայն օրվա երկրորդ կեսին պետք է զգույշ լինել, քանի որ դժվար կլինի կենտրոնանալը: Բացի դա հաճախ եք շտապում, ինչի պատճառով ռիսկի եք դիմում սխալներ թույլ տալ:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Այս օր բազում նոր գաղափարներ կպարգևի: Կհայտնվեն նաև դրանք կյանքի կոչելու հնարավորություններ: Հավանաբար կօգնեն մարդիկ, որոնց շատ լավ գիտեք: Ստեղծագործական ներուժը բարձր է, ունակ եք ինչ որ արտասովոր բան անել: Դեպի ձեզ են ձգվում մարդիկ, որոնք ունակ չեն ինչ որ նոր և օրիգինալ բան հորինելու. նրանց համար դուք օրինակ եք:

Հավանական են տարաձայնություններ մտերիմների հետ, ոչ միշտ է հաջողվում ընդհանուր լեզու գտնել սիրելիի հետ: Օրը հարմար է օտարերկրացիների հետ շփման համար: Կարելի է ճանապարհվել հեռավոր ուղևորությունների:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հաճելի օր է, որի ընթացքում ձեզ դժվար թե ինչ որ բան տխրեցնի: Էմոցիոնալ վերելքը օգնում է հաղթահարել դժվարությունները, պարգևում է առույգություն: Հոգնածությունից կարելի է չվախենալ: Ստանում եք հաճույք ակտիվ հանգստից, սպորտով զբաղվելուց, ֆիզիկական աշխատանքից:

Պետք է լուծեք ինչ որ տնային խնդիրներ, կենցաղային հարցեր: Բայց միանշանակ դրանից գլուխ կհանեք: Ընտանիքում հարաբերությունները հարթվում են, կարելի է միավորել ջանքերը՝ ընթացիկ հարցերը լուծելու համար:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս