loader
Աստղագուշակ. Հունվարի 7

Աստղագուշակ. Հունվարի 7

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ապագային լավատեսությամբ եք նայում, և ճիշտ եք վարվում: Ձեր առաջ նոր հեռանկարներ են բացվում, մեկը մյուսից գրավիչ, այնպես որ կանգնած եք դրանցից մեկն ընտրելու խնդրի առաջ:

Ականջալուր եղեք իմաստուն մարդկանց խորհուրդներին, բայց նաև անուշադրության մի մատնեք սեփական ինտուիցիայի հուշումները: Բացառված չէ, որ հենց այսօր հայտնվեն գաղափարներ և ծրագրեր, որոնք կյանքում նշանակալի փոփոխությունների սկիզբ կդնեն: Հնարավորություն կլինի ուղղել հին սխալները, հարթել հարաբերությունները, որոնք վերջերս վատ էին դասավորվում:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ցանկացած գործ, որը նախաձեռնում եք այսօր, ավելի շատ ժամանակ է խլում, քան կարելի էր ենթադրել: Ավելի շուտ կձանձրանաք, քան դրանք ավարտին կհասցնեք, և հենց այդ պատճառով շատ բան կիսատ է մնում:

Շատ զգացմունքային եք, այսօր ցանկացած իրադարձության այլ կերպ եք արձագանքում, քան սովորաբար: Փորձում եք շրջապատողների հետ կիսվել ձեր զգացմունքներով, բայց ձեզ չեն հասկանում: Հատկապես բարդ է ստացվում տարիքով հարազատների հետ լեզու գտնելը, որոնք այսօր ձեր հանդեպ ավելի քննադատորեն են տրամադրված, քան սովորաբար:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ձեր կատարած ցանկացած գործ հրաշալի է ստացվում: Ձեր ձգտումը կատարելության այնքան ուժեղ է, որ փոխանցվում է նաև շրջապատողներին: Օրը հարմար է ստեղծագործական մտահաղացումների համատեղ իրականացման համար: Դուք հրաշալի դիվանագետ եք, հաշտեցնում եք կռվածներին, օգնում հաղթահարել տարաձայնությունները մարդկանց, որոնք անկեղծորեն սիրում են իրար:

Անձնական խնդիրներից դժվարությամբ եք գլուխ հանում: Ոչ մի կերպ չեք ցանկանում հրաժեշտ տալ վարդագույն ակնոցներին, որոնցով նայում եք աշխարհին, իսկ դրանք շատ են խանգարում:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հնարավոր են նշանակալի ծախսեր: Փողը մեծ հաճույքով եք ծախսում, գնումներից հաճելի էմոցիաներ եք ստանում, բայց սթափ միտքը ֆինանսական հարցերում ևս չէր խանգարի:

Ցանկացած գործ, անգամ ամենաբարդերը, թվում են ձանձրալի, ցանկանում եք հանգստանալ և ուրախանալ: Հենց դրանով էլ կարելի է զբաղվել, բայց միայն նրանից հետո, երբ կկատարեք բոլոր խոստումները, որոնք ավելի վաղ տվել եք շրջապատողներին: Բացառված չեն թյուրիմացությունները, որոնք մտերիմների հետ վեճերի պատճառ կդառնան:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը հաջող է: Խնդիրները և տագնապները անհետանում են, ձեզ վստահ եք զգում, ապագային լավատեսությամբ նայում: Ձեզ հետ հաճելի է գործ ունենալը: Շատերի մոտ հետաքրքրություն եք առաջացնում, հեշտությամբ գրավում նոր ծանոթների համակրանքը: Ցանկալի է այս օրն անցկացնել մտերիմների հետ:

Հաջող օր է բնակության վայրում հաստատվելու և կահավորելու համար: Կարելի է ինտերիերում ինչ որ ոչ նշանակալի, բայց հաճելի փոփոխություններ կատարել, կամ էլ վերանորոգում սկսել:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հաջող օր է շփման համար: Մտերիմների և ուղղակի լավ ծանոթների հետ կարելի է քննարկել ամենատարբեր հարցեր: Կենսական ուժը նվազել է, այդ պատճառով լավ է խուսափել ֆիզիկական ծանրաբեռնվածություն ենթադրող ցանկացած գործունեությունից: Խորհուրդ է տրվում հանգիստ, ինտելեկտուալ խաղեր, խելացի զրուցակիցների հետ հանդիպումներ:

Կարելի է մեկնել ուղևորության, նոր տպավորությունները հաճելի կլինեն: Սակայն երկար և ձանձրացնող տեղափոխությունները ցանկալի չեն, բացի դա խորհուրդ չի տրվում մեքենայով երթևեկել ուշ ժամերին:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Անհանգիստ օր է: Շրջապատողների հետ կարողանում եք լեզու գտնել, իսկ ձեզ հետ անհաշտ եք, այդ պատճառով չեք կարողանում կյանքը վայելել այնպես, ինչպես կցանկանայիք: Հակված եք ամեն ինչ տեսնել վատ կողմից, չեք հավատում այն լավին, ինչ ասում են ձեր մասին, հաճոյախոսությունների մեջ քմծիծաղ եք տեսնում: Սրա հետ մեկտեղ սիրով եք կատարում ցանկացած խնդրանք, մտերիմներին ընդառաջ եք գնում, ծառայություններ մատուցում անծանոթներին:

Մի շտապեք ենթադրությունների և որոշումների հարցում: Ժամանակ է պետք ստեղծված իրավիճակից գլուխ հանելու, հասկանալու համար ինչ անել: Շրջապատողների խորհուրդներն անօգուտ են:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը լի է հանդիպումներով և խոսակցություններով: Շփումը կարող է ինչպես հաճելի լինել, այնպես էլ նյարդայնացնող: Ամեն ինչ կախված է նրանից՝ արդյոք կհաջողվի՞ գտնել քննարկման թեմա, որը և կհետաքրքրի բոլորին, և ոչ ոքի համար ցավոտ չի լինի: Որտեղ էլ լինեք, ում հետ էլ հանդիպեք, պետք է հոգաք այն մասին, որ տարաձայնություններ և վեճեր չառաջանան:

Կարելի է գնել թանկարժեք իրեր, այդ թվում զարդեր, նկարներ: Լավ ճաշակը ձեզ չի դավաճանի, ծախսած գումարի համար չեք ափսոսա:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հնարավոր է ոչ մի նշանակալի բան չանեք, բայց հաճելի ժամանակ կանցկացնեք: Կհաջողվի խուսափել ավելորդ հույզերից և անիմաստ տագնապներից: Հրաշալի են դասավորվում հարաբերությունները կանանց հետ, նրանցից ստանում եք բարոյական աջակցություն, օգտակար տեղեկատվություն: Լավ է ձեզ հուզող թեմաները քննարկելը: Հնարավոր է չստանաք բոլոր հարցերի պատասխանները, բայց ստեղծված իրավիճակին այլ կերպ կնայեք:

Օտարների խնդիրները և հոգսերը շեղում են ձեզ սեփականներից. որքան շատ եք օգնում ուրիշներին, այնքան ոչ նշանակալի են թվում ձեր խնդիրները:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ձեզ սպասում է բեղմնավոր օր: Չեք վախենում հոգնածությունից: Գործունյա եք և էներգիայով լի, անգամ ամենալուրջ ծանրաբեռնվածությունները չեն վախեցնում: Կարելի է շատ բան հասցնել, ունակ եք սարեր շրջել: Գիտեք, թե ինչ նպատակի եք ձգտում և ինչու:

Հարմար օր է ոչ միայն միջոցառումներ այցելելու, այլ ամենատարբեր խաղեր, զվարճություններ կազմակերպելու համար: Արտիստիկ եք, դա տպավորություն է թողնում շրջապատողների վրա:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Կհաջողվի լուծել ինչ որ բարդ խնդիրներ: ԿԿարողանաք հաշվի առնել բոլոր գործոնները, ոչինչ բաց չեք թողնի տեսադաշտից: Ճիշտ, երբեմն հրաժարվում եք հեշտ ճանապարհներից և ակնհայտ ճիշտ որոշումներից միայն նրան համար, որ ավելորդ անգամ շրջապատողներին ցույց տաք, թե ինչ փայլուն եզրահանգումներ կարող եք կատարել:

Այսօր կարելի է քննարկել կարևոր և բարդ հարցեր, բայց պետք է պատրաստ լինել նրան, որ շրջապատողները միանգամից չեն հասկանա և կիսի ձեր տեսակետը: Բացառված չէ, որ անհրաժեշտ լինի հավելյալ բացատրություն, այնպես որ համբերատար եղեք:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը բավական լարված է, հույզերով և տագնապներով լի: Ձեր տրամադրությունը հաճախակի է փոխվում, մի ծայրահեղությունից մյուսն եք ընկնում, ինչը հոգնեցնում և ձեզ, և շրջապատողներին: Սա ամենահարմար օրը չէ շփման համար, քանի որ նյարդայնանում եք մանրուքների պատճառով, թույլ տալիս ձեզ վիրավորական կատակներ, անում եք ավելորդ նկատողություններ:

Ցանկալի չէ գործարքներ կնքել և փաստաթղթեր ստորագրել: Կոմերցիոն գործունեությունը դժվար թե թույլ տա շահույթ ստանալ, կորուստները ևս հավանական են: Ցանկալի չէ միջոցառումներ այցելելը. դրանք ձանձրալի են:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս