loader
Աստղագուշակ. Հունվարի 8

Աստղագուշակ. Հունվարի 8

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Էներգիայով լի եք, չեք վախենում դժվարություններից, հեշտությամբ հաղթահարում եք խոչընդոտները, որոնք առաջանում են ճանապարհին: Հաջողվում է լեզու գտնել մարդկանց  հետ, որոնց հետ վերջին շրջանում այնքան էլ հաշտ չէիք, ձեր գաղափարները շատերին են դուր գալիս: Հավանական է օգնության ստացում հին ծանոթներից, մանկության ընկերներից: Կարելի է զբաղվել փաստաթղթերի ձևակերպմամբ:

Շատ օգտակար կլինի միջոցառումներ հաճախելը: Հնարավորություն կլինի ծանոթանալ հետաքրքիր մարդկանց հետ: Ուրախանում եք ինչպես երեխա, և դա ձեզ յուրահատուկ գրավչություն է հաղորդում հակառակ սեռի ներկայացուցիչների աչքերում:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հաջող օր է բանակցությունների, գործնական հարցերի քննարկման, հավանական դաշնակիցների, գործատուների և գործընկերների հետ հանդիպումների  համար: Լավ եք հասկանում մարդկանց, հեշտությամբ գլխի եք ընկնում նրանց արարքների գաղտնի պատճառների մասին, կարող եք կանխագուշակել՝ ինչ կանեն կամ կասեն շրջապատողները: Այս օրվա իրադարձությունները թույլ կտան սիրահարներին հաղթահարել տարաձայնությունները, վերջ դնել լարված շրջանին:

Ձեզ դուր է գալիս ուժեղ տպավորություն գործել շրջապատողների վրա, հանուն դրա պատրաստ եք ռիսկային արարքների: Մի մոռացեք սակայն զգուշության մասին. անհաջողությունները, վնասվածքները բացառված չեն:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հետաքրքրվում եք ամեն նոր և անսովոր բանով, հիմա դա շատ օգտակար է: Եկել է այն օրը, երբ կարող եք շեշտակիորեն փոխել ձեր կյանքը կամ էլ ուղղակի այնպիսին դարձնել, ինչպիսին ցանկանում էիք: Շրջապատողների աչքերում մեծանում է ձեր հեղինակությունը, ձեր կարծիքը լսում են մարդիկ, որոնց իմաստությանը կարելի է միայն նախանձել:

Օրը հարմար է ուղևորությունների, հրապարակային ելույթների, միջոցառումների մասնակցելու համար: Սակայն պետք է հիշել, որ շրջապատողները նկատում են ոչ միայն ձեր ձեռքբերումները և հաղթանակները, այլ նաև բացթողումները:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Նպատակներին հասնելու համար պետք է միայնակ գործեք: Ձեր գաղափարները և արարքները ոչ միշտ են ըստ արժանվույն գնահատվում, բայց քննադատությունը սրտին մոտ չեք ընդունում և ճիշտ եք վարվում. դրա համար անհանգստանալ պետք չէ: Կարելի է հաջողության հասնել ձեր համար լիովին նոր գործում, օրը հարմար է ակտիվ հանգստի և ստեղծագործական մաստեր-կլասեր այցելելու համար:

Վառ են դրսևորվում առաջնորդի հատկանիշները, դա օգնում է լուծել ոչ միայն մի շարք կազմակերպչական հարցեր, այլ նաև հետաքրքիր ծանոթություններ հաստատել:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հույս դրեք միայն սեփական ուժերին և մի տրվեք սադրանքներին: Ոչ ոքի թույլ մի տվեք սահմանափակել ձեզ. ներքին ազատությունը կարող է այս օրն ավելի լավը դարձնել: Կարելի է լուծել ֆինանսական հարցեր, կարգավորել ունեցվածքին վերաբերող տարաձայնությունները: Օրը հարմար է հասարակության մեջ բարձր դիրք գրավող մարդկանց հետ շփման համար:

Շրջապատողները ձեզանից նախաձեռնողականություն են ակնկալում: Այսօր կարող եք թույլ տալ ձեզ բաց խոսել ձեր զգացմունքների, ցանկությունների և սպասումների մասին:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Համառ եք, չեք հրաժարվում մտածածից, ինչպես էլ դասավորվեն հանգամանքները: Ոչինչ չի խանգարի հասնել նպատակին: Աշխատեք կանգ չառնել ձեռք բերածի վրա. օրվա արդյունքները շատ դեպքում կախված կլինեն նրանից, թե որքան կբավարարի էներգիան: Կոշտությունը, որն այսօր բնորոշ է ձեզ, հաճելի է ոչ բոլոր շրջապատողներին, բայց լուրջ կոնֆլիկտների գործը չի հասնի:

Կարելի է կարճաժամկետ պլաններ կազմել, մտածել ապագայի, ընկերների հետ համատեղ գործողությունների մասին: Այս օրը հարմար է կենցաղային հարցեր լուծելու համար:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Անհանգստանում եք մանրուքների պատճառով, որոնց ուղղակի չպետք է ուշադրություն դարձնեիք: Իրենց մասին հիշեցնում են անցյալի խնդիրները. դրանք հիմնականում լուծված են, սակայն օրվա ինչ որ իրադարձություններ ձեզ մտովի վերադարձնում են բարդ, տհաճ իրավիճակներին: Մի տանջեք ձեզ և շրջապատողներին, կենտրոնացեք ներկայի և ապագայի վրա, որոնց պետք է լավատեսությամբ նայել:

Շատ բարդ է ինչ որ մեկ բանի մասին մտածելը, ուշադրություն դարձնել միայն մեկ կարևոր գործի. ձեզ անընդհատ շեղում են: Հաճախ ձեր բացասական էմոցիաների պատճառով տուժում են ձեր մտերիմները: 

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շատ անհանգիստ օր է. երբեմն կթվա, թե ամեն ինչ սխալ է գնում: Սկզբում ձեզ հաջողվում է զսպել բացասական էմոցիաները և պահպանել լավ տրամադրություն, բայց աստիճանաբար սկսում է իշխել նյարդային վիճակը: Աշխատեք խուսափել սթրեսային վիճակներից, հարթեք սուր անկյունները, թույլ մի տվեք կոնֆլիկտներ:

Ցանկալի է պահպանել կյանքի նորմալ ռիթմը, մի փորձեք հրաժարվել ձևավորված սովորույթներից: Օրը լի է ոչ միանշանակ իրավիճակներով, որոնցից միանգամից ելք չեք գտնի:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ունակ եք լուծում գտնել անգամ ամենաբարդ խնդիրներին: Պետք կգա փորձը և գիտելիքները, որոնք ավելի վաղ էիք ստացել: Ուրախ կլինեք, որ հասցրել եք շատ բան սովորել: Գնում եք դեպի ձեր նպատակը, չնկատելով անգամ խոչընդոտները: Հավանական է օգտակար ինֆորմացիայի ստացումը հավաստի աղբյուրներից:

Օրը հարմար է ոչ պաշտոնական շփման համար, կարելի է մարդկանց հիշեցնել ձեր մասին, որոնց կարոտում եք: Լավ է հյուրեր ընդունելը, այդ թվում ազդեցիկ:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շատ հարցերի այնպես չեք նայում, ինչպես շրջապատողները, և դա շատերին զարմացնում է: Բացառված չէ, որ ստիպված լինեք հընթացս ինչ որ նոր բան սովորելու կամ տեղեկատվություն փնտրելու, որը կարող է պետք գալ: Հայտնվում են նոր հետաքրքրություններ, ընդլայնվում է աշխարհայացքը: Բացառված չէ, որ այսօր ձեռք բերած ձեր հոբբին կարող է հետագայում դառնալ շահույթի աղբյուր:

Հաջող օր է հեռվից ժամանած մարդկանց հետ շփման համար: Խուսափեք ձանձրույթից. այն ստիպում է ձեզ դժբախտ զգալ:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Լավ եք հասկանում շրջապատողներին, հոգ տանում նրանց հետաքրքրությունների մասին: Նրանք դա հասկանում են. ձեզ են բերում իրենց դժվարությունները, հույս ունենալով օգնություն և աջակցություն ստանալ: Համբերատար ևնրբանկատ եղեք, հակառակ դեպքում կոնֆլիկտներից չեք խուսափի: Նրանք, ում վստահում էիք, կարող են փորձել օգտագործել ձեր թույլ կողմերը:

Հավանական են գումարային մուտքեր և նվերներ, ֆինանսական իրավիճակը հաջող է: Օրը հարմար է գործարքների և գնումների համար: Կարելի է թատրոն կամ էլ համերգ հաճախել. գոհ կմնաք:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ձեզ հետաքրքիր և խոստումնալից օր է սպասվում: Պատրաստ եղեք պաշտպանել ձեր հետաքրքրությունները, չհանձնվել, եթե ինչ որ բան չգնա այնպես, ինչպես կցանկանայիք: Համառությունը և վստահությունը սեփական ուժերին այսօր շատ կարևոր են: Ողջունվում է նախաձեռնող լինելը, բայց միևնույն ժամանակ պետք է ճնշում չգործադրել շրջապատողների վրա, թույլ տալ նրանց ինքնուրույն որոշումներ կայացնել:

Օրը հարմար է հրապարակային ելույթների, մարդկանց հետ հանդիպումների համար, որոնց հետ ունեք ընդհանուր հետաքրքրություններ: Օգտակար է սպորտով զբաղվելը և ֆիզիկական ծանրաբեռնվածությունը: Կարելի է գնել կենցաղային տեխնիկա:

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս