loader
Աստղագուշակ.  Հունվարի 9

Աստղագուշակ.  Հունվարի 9

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ինչ էլ որ զբաղվեք, մի շտապեք և անմիջապես արդյունքների մի սպասեք: Գործերը, որոնք այժմ նախաձեռնում եք, դժվար թե կարողանաք ավարտին հասցնել, խնդիրներին, որոնք այս օրն է բերում, ստիպված եք անընդհատ վերադառնալ: Բայց եթե համբերատար լինեք, ապա ավելիին կհասնեք, քան սպասում էիք:

Արժե, որ ուշադիր լինեք ձեր առողջության նկատմամբ: Այսօր բացառված չեն խրոնիկական հիվանդությունների սրացումները: Աշխատեք խուսափել ծանրաբեռնվածությունից, շատ ժամանակ հատկացրեք հանգստին և ինչ որ հաճելի զբաղմունքների:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Կարող են լինել շատ վեճեր և տարաձայնություններ, հատկապես օրվա առաջին կեսին: Ամենից բարդը գործընկերների և այլ մարդկանց հետ լեզու գտնելն է, որոնց հետ ձեզ կապում են գործնական հետաքրքրություններ: Շատ հաճախ չի հաջողվում տարանջատել անձնական հետաքրքրությունները գործնականից, և դա խանգարում է ընդունել ճիշտ որոշումներ: Լավ նորությունը կայանում է նրանում, որ արագորեն կուղղեք բոլոր սխալները, կարգի կբերեք գործերը:

Երեկոն հրաշալի ժամանակ է սեփական անձի մասին հոգ տանելու, ուրախություն և հոգեկան հավասարակշռություն պարգևող գործով զբաղվելու համար: Արդյունավետ կլինեն կոսմետիկ պրոցեդուրաները:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը բավական հաճելի է, բայց այնքան էլ հարմար չէ աշխատանքի համար: Գործերի վրա կենտրոնանալը բարդ է, հաճախ դրանք ձանձրալի են թվում, դժվար է հակազդել սկսածը կիսատ թողնելու գայթակղությանը: Բայց կարող են տեղի ունենալ ինչ որ իրադարձություններ, որոնք կուրախացնեն, կբարձրացնեն տրամադրությունը, կստիպեն մոռանալ ինչ որ մտատանջությունների մասին:

Բացառված չեն անսովոր ծանոթությունները: Դրանք սկիզբ կդնեն ռոմանտիկ հարաբերությունների, եթե նախաձեռնող լինեք: Երեկոն հարմար է ընտանեկան միջոցառումների համար: Կարող են անսպասելի հյուրեր գալ, ինչին ուրախ կլինեք:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը կարող է դժվարություններ և հոգսեր բերել, գործեր ավելի շատ կլինեն, քան սովորաբար: Բացառված չէ, որ ստիպված լինեք զբաղվել նրանով, ինչը ձեր սրտով չէ և գործ ունենալ տհաճ մարդկանց հետ: Բարդ է հոգեկան հավասարակշռությունը պահպանելը, սուր եք արձագանքում շատ իրադարձությունների, կարող եք նյարդայնանալ մանրուքի պատճառով:

Շատ բան հեշտ կլինի, երբ անկեղծորեն խոսեք մտերիմ մարդու հետ: Հնարավորություն կա ստանալ և լավ խորհուրդ, և իրական օգնություն: Բացառված չեն անսպասելի նվերները, որոնց շատ ուրախ կլինեք, ինչպես նաև ոչ մեծ, բայց շատ տեղին գումարային մուտքերը:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Այս օրը արժե հանգիստը անցկացնել: Այն հարմար չէ կարևոր և լուրջ գործերի համար: Եթե ինչ որ նոր բան եք սկսում, պատրաստ եղեք նրան, որ սկսածը ավարտին հասցնելը բարդ կլինի: Դժվար թե ինչ որ մեկն օգնության գա, ավելի շուտ դուք պետք է լուծեք ուրիշների խնդիրները:

Պետք է զգույշ լինել փողի հետ, հակված եք ավելին ծախսել, քան կարող եք ձեզ թույլ տալ: Պարտք մի վերցրեք, ապառիկով գնումներ մի կատարեք: Կարելի է մեկնել ուղևորության, դրանք վատ չեն դասավորվի: Երեկոյան հավանական են լավ նորություններ:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հագեցած, վառ և հիշվող օր է: Հավանական են հաջող համընկումներ, հաճելի անակնկալներ: Արագորեն հասնում եք ցանկալիին, կարող եք ստանալ այն, ինչին վաղուց ձգտում էիք: Օգնում են համառությունը և ստեղծագործ լինելը: Այս հատկանիշների շնորհիվ չեք հանձնվում այնտեղ, որտեղ ուրիշները թևաթափ են լինում:

Հարմար օր է բացարձակ նոր, հետաքրքիր և արտասովոր գործով զբաղվելու համար: Ձեր մտահաղացումների մասին պատմեք ընկերներին. նրանք ուրախությամբ կօգնեն: Հավանական են հաճելի ծանոթություններ, ինչպես նաև հանդիպումներ մարդկանց հետ, որոնց հետ շփումը ձեզ վերջերս պակասում էր:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բացառված չեն խնդիրները և դժվարությունները, բայց արագորեն դրանցից գլուխ կհանեք: Հրաշալի տրամադրություն ունեք, հատկապես օրվա երկրորդ կեսին, երբ հնարավորություն է լինում հասնել նրան, ինչի մասին վաղուց երազում էիք: Ընկերները և մյուս մտերիմներն անպայման կաջակցեն ձեզ, եթե կիսվեք նրանց հետ ձեր գաղափարներով:

Երեկոյան խուսափեք հապշտապ որոշումներից: Դա հատկապես կարևոր է, երբ հարցը վերաբերում է փողին: Այստեղ հակված եք գերագնահատել ձեր հնարավորությունները, այդ պատճառով ռիսկի եք դիմում շատ գումար ծախսել: Հավանական են հաճելի ռոմանտիկ անակնկալներ:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հաջող բեղմնավոր օր է: Կարելի է լուծել բարդ հարցերը, գտնել կարևոր հարցերի պատասխաններ: Որքան հաճախ նախաձեռնող լինեք, այնքան լավ արդյունքների կհասնեք, և դա վերաբերում է ոչ միայն աշխատանքին, այլ նաև անձնական հարաբերություններին: Հավանական են նորություններ և հետաքրքիր առաջարկներ, անհանգստությունների պատճառ դժվար թե առաջանա:

Բացառված չէ, որ սկսեք ինչ որ բացարձակ նոր գործով զբաղվել: Ձեր կողքին կլինեն մարդիկ՝ պատրաստ օգնելու և աջակցելու: Օրը հարմար է ինչ որ հին կապեր վերականգնելու, վեճերից հետո հաշտվելու համար:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հարմար է ինչ որ կարևոր բանի մասին մտածելու համար: Ունակ եք գլուխ հանել ամենաբարդ, խճճված, ոչ միանշանակ իրավիճակում, ինչպես նաև գտնել հարցերի պատասխաններ, որոնք մյուսներին փակուղի են մտցրել: Պետք կգան ավելի վաղ ստացած գիտելիքները, իսկ հին ծանոթները սիրով կօգնեն:

Ցանկալի է շատ ժամանակ անցկացնել մտերիմների հետ: Շփումն օգտակար կլինի: Տարաձայնությունները, վեճերը մնում են անցյալում, հիմա լավ եք հասկանում նրանց, ովքեր թանկ են ձեզ համար, կկարողանաք պայմանավորվել նրանց հետ ամեն ինչի շուրջ, միասին լուծել ընդհանուր խնդիրները:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շատ դժվար է օրվա սկզբին հավասարակշռությունը պահպանելը: Շատ բան այնպես չի գնում, ինչպես կցանկանայիք, հույզերի համար նոր պատճառներ են ի հայտ գալիս: Կարող են ցավեցնել մտերիմների արարքները: Այս ժամանակ ավելի լավ է հույս չդնել ինչ որ մեկի օգնության վրա, աշխատել լուծել բոլոր հարցերն ինքնուրույն: Մի հետաձգեք տհաճ գործերը, ավելի ուշ բարդ կլինի դրանք սկսելը:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի: Բացառված չէ, որ այդ ժամանակ կստանաք ինչ որ օգտակար տեղեկատվություն, հաճելի նորություններ կամ հետաքրքիր առաջարկներ: Արժե այցելել հին ընկերներին, նրանք ուրախ կլինեն:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Oրն անհանգիստ, նյարդային, երբեմն լարված, բայց բեղմնավոր կլինի: Այն հարմար է սիրելի գործով զբաղվելու համար: Եթե ինչ որ գործեր և խնդիրներ չեն առաջացնում ձեր հետաքրքրությունը, ապա ավելի լավ է դրանք հետաձգեք: Կարելի է դիմել ընկերների օգնությանը, բայց պետք է նկատի ունենալ, որ հնարավորությունները անսահմանափակ չեն:

Բացառված չեն լավ նորությունները: Դրանք կբարձրացնեն տրամադրությունը, կոգեշնչեն նոր սխրանքների: Կարելի է փորձարկումներ անել և ինչ որ նոր բան փորձել, հաջողությունը կուղեկցի ձեզ: Բացառված չեն դրական փոփոխությունները անձնական հարաբերություններում:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շատ բանի կհասնեք, թե ձեր բոլոր խնդիրը չփորձեք միայնակ լուծել: Պետք է դաշնակիցների օգնությունը: Հին ծանոթները լավ խորհուրդներ կտան: Հետևեք դրանց և սխալներ թույլ չեք տա, չեք անի մի բան, ինչի համար հետո կզղջաք: Հնարավոր են դրական փոփոխություններ աշխատանքում, գործնական հետաքրքիր առաջարկներ:

Հավանական են ինչ որ անսպասելի միջադեպեր, որոնց պատճառով ստիպված կլինեք փոխել պլանները, հետաձգել գործերը և մտերիմների հետ հանդիպումները: Աշխատեք չնյարդանանալ այդ պատճառով. ավելի ուշ ամեն ինչ կհասցնեք:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս