loader
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. Ի՞նչ է մեզ սպասվում այս շաբաթ

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. Ի՞նչ է մեզ սպասվում այս շաբաթ

Աստղագուշակ ըստ Արտաշես Մանկուլովի՝ հունիսի 25-հուլիսի 1, 2018

ԽՈՅ. Հատուկ ուշադրություն շրջապատում տնային գործերին, կենցաղային խնդիրներին։ 25-27-ին՝ սեփական կամ համատեղ գումարի շահավետ ու ճիշտ կիրառում։ շատ հոգսեր տանը: 28-30-ին՝ առողջական խնդիրներ՝ ծանրաբեռնվածության պատճառով: Կոնֆլիկտային իրավիճակներ գումարների պատճառով: Կխուսափեք համագործակցությունից։ Անհաջող ծախսեր:

ՑՈՒԼ. Մեծ շփվողականության և հետաքրքրասիրության շրջան է: Անձնական պլանները մեծ չափով կախված կլինեն շրջապատի վարքից ու տրամադրությունից։ 25-27-ին՝ Հաջող գործնական ուղևորություններ։ Պրակտիկ օգնություն ազգականներից, գործընկերներից: Անհամբերություները կարող է խանգարել գործնական ակտիվությանը։ 28-30-ին՝ հինը քանդելու և նորը սկսելու միտում։ Կտրուկ փոփոխությունների դիմելը կարող է անհիմն լինել:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ. Բուռն ֆինանսական գործունեություն, գործնականություն ու շահի փնտրտուք ամեն ինչում: 25-27-ին՝ դրամական գործերի հետ կապված մի քանի լուրջ հանդիպում: Հուսալիություն համատեղ բիզնեսում: Շահավետ գործարքներ: 28-30-ին՝ հնարավոր է, բախվեք անդրկուլիսյան ինտրիգների: Աշխատանքում կենտրոնանալու հետ կապված խնդիրներ կունենաք:

ԽԵՑԳԵՏԻՆ. Շարունակվում է Խեցգետինների ամիսը: Իրադարձություններով հարուստ շրջան է: Անձնական պլանների իրագործում: 25-27-ին՝ մեծ կարգապահություն, գործերի հաջող պլանավորում: 28-30-ին՝ բուռն իրադարձություններ ռոմանտիկ հարաբերություններում: Վեճեր ընկերների հետ: Հակում դեպի արկածախնդրությունը: Հնարավոր է ստիպված լինեք զբաղվել առողջության ամրապնդմամբ։

ԱՌՅՈՒԾ. Մեծ կախվածություն անպասելի իրադարձություններից և հանգամանքներից: 25-27-ին՝ անհագստություն, դանդաղ մտածողություն: Ցածր աշխատունակություն: Խուսափում պարտավորություններից: 28-30-ին՝ մեծ անհամբերությունը և զգացմունքայնությունը կխանգարեն նպատակների իրագործմանը: Հաճախակի շփումներ հարազատների հետ։ Անսպասելի փոփոխություններ տանը:

ԿՈՒՅՍ. Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ ուշադրություն: Մասնակցություն կոլեկտիվ միջոցառումներին: 25-27-ին՝ զբաղվածություն ֆինանսական գործերով։ Հեռանկարներ սահմանափակում: Խնդիրներ կազմակերպությունների, ընկերների հետ՝ երկարաժամկետ ծրագրերի շուրջ: 28-30-ին՝ գործնական գաղափարների փնտրտուք։ Սեփական հնարավորությունները ընդլայնելու ձգտում: Տհաճ վերաբերմունք ազդեցիկ մարդկանց կողմից: Զգուշություն ճանապարհներին, մեքենա վարելիս:

ԿՇԵՌՔ. Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է: Գործերը կարգավորելու ձգտում: Հասարական դիրքը ամրապնդելու հնարավորություն: 25-27-ին՝ լավ կազմակերպվածություն և կարգապահություն: Կարևոր գործերին վերաբերվող հանդիպումներ: Կարևոր շփումներ ղեկավարության հետ: 28-30-ին՝ մեծ կոնֆլիկտայնություն, կտրուկ գործողություններ՝ որոշումներ կայացնելիս: Խուսափեք դրամական ծախսերից ու կորուստներից:

ԿԱՐԻՃ. Սեփական հնարավորությունները դրսևորելու ունակությունները դրսևորելու շաբաթ է: 25-27-ին՝ նոր հեռանկարներ բիզնեսում և հին գաղափարներն իրագործելու մեջ: Ազդեցիկ մարդկանց աջակցություն: Արտասահմանի հետ կապված նորություններ:  28-30-ին՝ Խնդիրներ ընկերների, կազմակերպությունների հետ: Ցասման պահեր: Լարվածությունը կարող է թուլացնել առողջությունը: Անհամբերությունը կարող է դժվարություններ հարուցել գործում:

ԱՂԵՂՆԱՎՈՐ. Մեծ ուշադրության և ինքնաքննադատության շաբաթ է։ Ձեզանից անկախ հանգամանքների հետ պետք է հաշվի նստել: 25-27-ին՝ ավելորդ անհանգստություն համատեղ բիզնեսի, ֆինանսների գործերում: Պետք է դուրս գալ բարդ, խճճված իրավիճակներից: 28-30-ին՝ Քաոս գործերում, անհաջողություն սեփական բիզնեսում։ Անպասելի ձախողումներ, տհաճ նորություններ ամենօրյա աշխատանքում: Աշխատանքային գործիքների հետ պետք է զգույշ լինել:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ. Անձնական պլանները կախված կլինեն շրջապատից: Մեծ կախվածություն գործընկերներից և ամուսիններից: 25-27-ին՝ կարևոր խնդիրների շուրջ հանդիպումներ և զրույցներ: Կդիմեք ազդեցիկ մարդկանց: Փորձառու գործընկերների փնտրտուք: 28-30-ին՝ անկախության ծարավը կխանգարի ռոմանտիկ հարաբերություններում: Խաղերի և սպեկուլյացիաների համար վատ օրեր են:

ՋՐՀՈՍ. Մտավոր և ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Միաժամանակ մի քանի հարց լուծելու անհրաժեշտություն: 25-27-ին՝ մեծ կարգապահություն և արդյունավետություն աշխատանքում: Կարևոր համաձայնագրերի ձեռք բերում: 28-30-ին՝ տանը կտրուկ փոփոխությունների ձգում: Ընտանեկան հարաբերությունների կարգավորում: Զգացմունքային տրամադրություն և ցասման պահեր:

ՁԿՆԵՐ. Մեծ ուշադրություն սեփական անձի հանդեպ: Առաջնորդության ձգտում:  25-27-ին՝ սառնասրտություն և շահի փնտրտուք հարաբերություններում։ Կապերի ընդլայնում արտասահմանում: Մասնակցություն կարևոր, բայց անհետաքրքիր միջոցառումներին: 28-30-ին՝ զգուշության ճանապարհներին, մեքենա վարելիս: Անսպասելի նորություններ արտերկրից: Անհաջող ծախսեր: Մեկուսանալու ցանկություն:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս