loader
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. Ի՞նչ է մեզ սպասվում հաջորդ շաբաթ

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. Ի՞նչ է մեզ սպասվում հաջորդ շաբաթ

Աստղագուշակ ըստ Արտաշես Մանկուլովի, մարտի 4-10, 2019

ԽՈՅ. Ուժերի վերելքի, անձնական դիրքերի ամրապնդման, ուշադրությունը սեփական անձին հրավիրելու շրջան է: 4-5-ին՝ կարող են խնդիրներ ծագել սեփական ծրագրերն իրականացնելիս: Խուսափեք ազարտ խաղերից և անհարկի սպեկուլյացիաներից: 6-7-ին՝ հաջող պայմանագրեր, հաճելի նորություններ ռոմանտիկ հարաբերություններում: 8-10-ին՝ հարաբերություններ կարող են վատթարանալ: Մեծամտությունը կարող է վնասել հեղինակությանը:

ՑՈՒԼ. Շատ ուշադրություն ստիպված կլինեք դարձնել տնային գործերին, կենցաղային խնդիրներին, ազգականների հետ հարցերին: 4-5-ին՝ անհաջող օրեր: Չհասկացվածություն գործընկերների, հարազատների կողմից: Իրավաբանական խնդիրներ: Աջակցության բացակայություն: 6-7-ին՝ հաջող օրեր: Հաջողություններ համատեղ բիզնեսում: Նպատակին հասնելու հնարավորություն: 8-10-ին՝ վեճեր ընտանիքում: Անհարկի սկզբունքայնություն:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ. Բարձր շփվողականության և հետաքրքրասիրության շրջան է: 4-5-ին՝ զբաղվածություն պրոֆեսիոնալ գործերով, աշխատանքում: Հանդիպումներ կարևոր մարդկանց հետ: Դրամական գործերի հաջող ընթացք: 6-7-ին՝ բարդություններ շրջապատի հետ հարաբերություններում: Խոչընդոտներ մրցակիցների կողմից: 8-10-ին՝ իրավաբանական բարդություններ: Սառնություն հարաբերություններում:

ԽԵՑԳԵՏԻՆ. Նյութական վիճակը բարելավելու ձգտում։ 4-5-ին՝ չկայացած հանդիպումներ, զուր բանակցություններ։ Խնդիրներ առաջ կգան ընկերների կամ կազմակերպությունների հետ գործերում։ Դատարկ խոստումների կբախվեք։ 6-7-ին՝ խնդիրներ համատեղ բիզնեսում։ Տեղեկատվության փնտրտուք, կարճատև ուղևորություններ։ 8-10-ին՝ արտասահմանի հետ կապված պրոբլեմներ: Ուղևորությունների ժամանակ զգուշության անհրաժեշտություն:

ԱՌՅՈՒԾ. Զբաղվածություն բազմաթիվ գործերով: Սեփական դիրքի ամրապնդում մի շարք ոլորտներում: 4-5-ին՝ անսպասելի հանդիպումները կամ էլ նոր ծանոթությունները կարող են բարենպաստ անդրադառնալ գործերի վրա: Հաջող ուղևորություններ: 6-7-ին՝ չնախատեսված ծախսեր, դժվարություններ համատեղ բիզնեսում: 8-10-ին՝ ռոմանտիկ և հասարակական ակտիվություն: Մասնակցություն կոլեկտիվ միջոցառումների: Հաջողություններ բիզնեսում: Գրավչության աճ:

ԿՈՒՅՍ.  Իրադրության նկատմամբ ցածր վերահսկողություն: 4-5-ին՝ դժվարություններ հանդիպումների, ուղևորությունների ժամանակ՝ սեփական անուշադրության պատճառով: 6-7-ին՝ լարվածություն, վեճեր: Անբարենպաստ պայմանների նկատմամբ բարձր զգայունակություն: 8-10-ին՝ երազկոտություն և ռոմանտիկ տրամադրություն: Շրջապատի կողմից բարյացակամ վերաբերմունք: Ձգտում դեպի զվարճությունները: Դատարկ խոսակցությունները կարող են խանգարել աշխատանքում, շեղել գործերից:

ԿՇԵՌՔ. Բոլոր գործերում առաջ կգա ձգտում դեպի նորը և անհրաժեշտություն կառաջանա մասնակցել կոլեկտիվ գործողությունների: 4-5-ին՝ ինքնավստահությունը, աջակցությունը կօգնեն իրագործելու պլանները: 6-7-ին՝ դժվարություններ գործնական հարաբերություններում, ֆինանսների հետ կապված տարաձայնություններ: 8-10-ին՝ օգտակար շփումներ ընկերների, կազմակերպությունների հետ: Հասարակական գործերին մասնակցելու ժամանակ հնարավոր են ռոմանտիկ կապեր:

ԿԱՐԻՃ. Մեծ ուշադրություն սեփական անձի նկատմամբ, ուժերի վերելքի շրջան: 4-5-ին՝ ավելի շատ ուշադրություն  սեփական կարողությանը և տրամադրությանը: Նոր գիտելիքներ ստանալու ձգտում: 6-7-ին՝ անհանգստություն, խնդիրներ շփումներում: Կարգապահության պակասը կարող է անդրադառնալ աշխատանքում: 8-10-ին՝ բարդություններ ուղևորություններում: Սառնություն ազգականների հետ հարաբերություններում:

ԱՂԵՂՆԱՎՈՐ. Սուր ինքնավստահություն: Լավատեսություն: Սեփական հնարավորություների ընդլայնման ձգտում: Ստիպված կլինեք մեծ ուշադրություն դարձնել ընտանեկան գործերին, կենցաղային խնդիրներին։ 4-5-ին՝ հաճույքների ու ուրախության ակտիվ փնտրտուք։ Զգայունություն սիրային հարաբերություններում։ Ուժերի դիրքերից ինքնադրսևորվելու ձգտում։ 6-7-ին՝ ֆիզիկական ակտիվության պահանջ։ Մասնակցություն զանգվածային միջոցառումների։ 8-10-ին՝ տանը գործերի անսպասելի բարելավում, ընտանեկան խնդիրների լուծում։ Սպասվում են նորություններ տանը։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ. Բարդ և անկայուն շրջան է՝ փոփոխությունների ակնկալիքով ու երկընտրանքի պահերով: 4-5-ին՝ ակտիվություն տանը` հարազատների հետ հարաբերությունները կարգավորելիս։ Հստակ ծրագրերի բացակայություն։ Կազմակերպությունների կամ արտասահմանի հետ կապված գործերի ձգձգում: 6-7-ին՝ հուշերը կարող են հարազատների հետ վեճերի հանգեցնել։ 8-10-ին՝ արագ կռահողականություն, անսպասելի գաղափարներ, որոնք կօգնեն իրագործել պլանները։ Լավ նորություններ։

ՋՐՀՈՍ. Շարունակվում է Ջրհոսների ամիսը: Հատուկ ուշադրություն շրջապատում տեղի ունեցող ամեն ինչի հանդեպ: Մեծ կախվածություն ուրիշներից: 4-5-ին՝ անսպասելի հանդիպումները, ընկերների կամ գործընկերների օգնությունը կարող են նպաստել պլանների իրագործմանը: 6-7-ին՝ անհաջող օրեր են համագործակցության համար: Հնարավոր են հակասություններ ղեկավարության հետ: 8-10-ին՝ շփումներ ամուսինների և գործընկերների հետ: Մասնակցություն հասարակական գործերին:

ՁԿՆԵՐ. Գործեր և հոգսեր: Ստիպված կլինեք շատ աշխատել գործերն ավարտին հասցնելու համար: 4-5-ին՝ զգացմունքայնությունը, անկատար խոստումները կարող են խանգարել աշխատանքի մեջ և գործերում: 6-7-ին՝ կբարձրանա հետաքրքրությունը առողջության, դիետաների, ինչպես նաև աշխատանքի նկատմամբ: Աշխատանքում անձնական դիրքի բարելավման նպատակով նոր գիտելիքներ ստանալու ձգտում: Ներգրավվածություն համատեղ գործերում: 8-10-ին՝ դրամական գործերի անհաջող դասավորվածություն: Խնդիրներ պետական կառույցների կամ կազմակերպությունների հետ: Աշխատավարձի ուշացում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս