loader
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. Ի՞նչ է մեզ սպասվում հաջորդ շաբաթ

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. Ի՞նչ է մեզ սպասվում հաջորդ շաբաթ

Աստղագուշակ ըստ Արտաշես Մանկուլովի՝ փետրվարի 11-17, 2019

ԽՈՅ. Կոլեկտիվ միջոցառումներին մասնակցություն: Ձգտում դեպի նորը: 11-14-ին՝ հաջող օրեր: Մեծահոգություն ուրիշների հանդեպ: Նոր գործերում ազդեցիկ մարդկանց աջակցություն: Լավ հարաբերությունների հաստատում կարևոր մարդկանց հետ: 15-17-ին՝ խնդիրներ անհաշվենկատ գործողությունների պատճառով: Անկայունություն բիզնեսում: Կախվածություն խմբակային շահերից: Զգուշավորություն էլեկտրասարքերից:

ՑՈՒԼ. Սեփական հասարակական դիրքն ամրապնդելու շրջան: Կարևոր որոշումների և ձեռքբերումների փուլ: 11-14-ին՝ առաջխաղացում գործերում, աշխատանքում: Կարևոր նպատակի իրագործում: Ղեկավարության կողմից հավանություն: 15-17-ին՝ խնդիրների մեծ ամբիցիաների պատճառով: Սեփական կամքը ուրիշներին պարտադրելու փորձերը կհանգեցնեն կոնֆլիկտների: Խնդիրներ համագործակցությունում:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ. Սեփական հնարավորությունները ընդլայնելու ձգտում: 11-14-ին՝ լավ օրեր: Շրջապատի բարյացկամ վերաբերմունք: Սիրո երջանիկ պահեր: Մասնակցություն հետաքրքիր միջոցառումներին: Կարող են խնդիրներ առաջանալ համագործակցությունում: 15-17-ին՝ համբերության պակասը, ավելորդ ինքնավստահությունը խնդիրներ կառաջացնեն աշխատանքում: Անուշադրությունը կարող է խանգարել պրակտիկ գործերին:

ԽԵՑԳԵՏԻՆ. Բարդ և անկայուն շրջան է՝ փոփոխությունների ակնկալիքով և ընտրության պահերով: 11-14-ին՝ լավ օրեր և հաջող փոփոխություններ տանը, ընտանեկան հարաբերություններում: Վստահություն: Հաջողություններ համատեղ բիզնեսում: Միևնույն ժամանակ կարող են խնդիրներ առաջանալ աշխատանքում: 15-17-ին՝ սեփական կամքը ուրիշներին պարտադրելու փորձերը կհանգեցնեն կոնֆլիկտների: Խանդի տեսարաններ:

ԱՌՅՈՒԾ. Հատուկ ուշադրություն շրջապատում տեղի ունեցող իրադարձություններին: Անձնական ծրագրերի մեծ կախվածություն շրջապատից: 11-14-ին՝ հաջող օրեր: Ուրախություն հանդիպումներից: Շրջապատի բարյացկամ վերաբերմունք: Կարող են խնդիրներ առաջանալ ռոմանտիկ հարաբերություններում: Անուշադրության պակաս ուրիշների զգացմունքների հանդեպ: 15-17-ին՝ ինքնահաստատվելու փորձելը կարող են ընտանիքում կոնֆլիկտ առաջացնել: Սուր վեճեր համագործակցությունում:

ԿՈՒՅՍ.  Ծանր ֆիզիկական աշխատանքի շրջան է: Միաժամանակ մի քանի հարց լուծելու անհրաժեշտություն: 11-14-ին՝ հաջող օրեր: Լավ հարաբերություններ գործընկերներ հետ: Առաջխաղացում աշխատանքում, դրամական գործերում: Միևնույն ժամանակ կարող են խնդիրներ առաջանալ ընտանեկան հարաբերություններում: 15-17-ին՝ խնդիրներ աշխատանքում՝ անուշադրության պատճառով: Անարդյունավետ հանդիպումներ:

ԿՇԵՌՔ. Մեծ ուշադրություն սեփական անձի նկատմամբ: Ձգտում դեպի առաջնորդությունը: 11-14-ին՝ բարենպաստ օրեր են: Անձնական հեղինակության աճ: Ուրախության և հաջողության պահեր: Մասնակցություն հաճելի միջոցառումներին: 15-17-ին՝ ավելորդ ինքնավստահությունը, թանկ իրեր ձեռք բերելու ցանկությունը կարող են անհիմն ծախսեր դառնալ: Խուսափեք ազարտ խաղերից և սպեկուլյացիաներից:

ԿԱՐԻՃ. Ավելի շատ ժամանակ կհատկացնեք տնային խնդիրներին, կենցաղային խնդիրներին: 11-14-ին՝ հաջող գործեր ընտանիքում, հաճելի հանդիպումներ ազգականների հետ: Միևնույն ժամանակ՝ դրամական խնդիրներ: 15-17-ին՝ կարող են պրոբլեմներ առաջանալ ագրեսիվ, իմպուլսիվ, անհաշվենկատ վարքագծի պատճառով: Բարդություններ ընտանեկան փոխհարաբերություններում: Սուր զգացմունքայնություն:

ԱՂԵՂՆԱՎՈՐ. Մեծ շփվողականության և հետաքրքրասիրության շրջան է: 11-14-ին՝ հաջող և խոստումնալից հանդիպումներ: Ընկերների և կազմակերպությունների աջակցություն: Հաջողություն ռոմանտիկ հարաբերություններում: Անուշադրություն ուրիշների զգացմունքների հանդեպ: 15-17-ին՝ անօգուտ ակտիվություն ծանոթությունների և հանդիպումների ժամանակ: Անիմաստ վեճերը կարող են խանգարել անձնական գործերին:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ. Ձգտում դեպի նյութական շահը, բուռն ֆինանսական գործունեություն: 11-14-ին՝ հաջող օրեր: Աջակցության ձեռք բերում, նվերների ստացում: Դրամական գործերի հաջող ընթացք և հաջողություններ բիզնեսում: Միևնույն ժամանակ, կարող է սառնություն առաջանալ հարաբերություններում: 15-17-ին՝ դրամական խնդիրներ, չնախատեսված ծախսեր: Սպեկուլյացիները կարող են հանգեցնել կորուստների:

ՋՐՀՈՍ. Շարունակվում է Ջրհոսների ամիսը: Իրադարձություններով հարուստ շրջան է: 11-14-ին՝ շրջապատի բարյացկամ վերաբերմունք: Մասնակցություն հետաքրքիր միջոցառումների: Լավ ինտուիցիա: Միևնույն ժամանակ՝ դրամական խնդիրներ: 15-17-ին՝ կարող են պրոբլեմներ առաջանալ սեփական նախաձեռնություններն իրականացնելիս:  Ղեկավարության կամ պաշտոնյաների հետ բանակցությունների համար անհաջող օրեր:

ՁԿՆԵՐ. Թույլ վերահսկողություն իրավիճակների հանդեպ: Մեծ կախվածություն տարբեր պատահական հանգամանքներից և անկախատեսելի իրավիճակներից: Մարտի 11-14-ին՝ հաջող դիպվածը կօգնի լուծել մի շարք հին խնդիրներ: Հաջողություններ համատեղ բիզնեսում: Սառնություն հարաբերություններում կամ անուշադրություն կարևոր մարդկանց կողմից: 15-17-ին՝ գործերի անպասելի ձգձգում: Ցածր աշխատունակություն: Աջակցության բացակայություն:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս