loader
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. Ի՞նչ է մեզ սպասվում հաջորդ շաբաթ

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. Ի՞նչ է մեզ սպասվում հաջորդ շաբաթ

Աստղագուշակ ըստ Արտաշես Մանկուլովի՝ հունիսի 18-24, 2018

ԽՈՅ. Աստիճանաբար կանցնի անհանգստության շրջանը: Սեփական հնարավորությունները ընդլայնելու ձգտում: 18-20-ին՝ նոր գաղափարներ, ակտիվություն արտասահմանի հետ կապված գործերում: Շահավետ հանդիպումներ ազդեցիկ մարդկանց հետ: Գիտելիքները խորացնելու անհրաժեշտություն: 21-24-ին՝ յուրօրինակ վարքագիծ: Անսովոր հնարավորություններ՝ սեփական անձնական ծրագրերը իրականացնելու համար: Մեծ ազատության ձգտում:

ՑՈՒԼ. Սեփական կամքից անկախ հանգամանքներ, որոնք պետք է հաշվի առնել: Ինքնաքննադատություն: 18-20-ին՝ վստահություն սեփական գաղափարները արտահայտելիս, իրավիճակը ճիշտ գնահատելու ունակություն: Համատեղ գործերի հաջող արդյունք: 21-24-ին՝ բարդ իրավիճակների դուրս գալու ինտուիցիա: Ազատություն գործողություններում: Հաջողություններ համատեղ բիզնեսում:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ. Ավարտվում է Երկվորյակների ամիսը և սկսվում է սեփական նյութական վիճակը բարելավելու փուլը: Անձնական ծրագրերի կախվածություն շրջապատի մարդկանցից: 18-20-ին՝ շատ հանդիպումներ և բանակցություններ: Նոր գործնական կապերի հաստատում:  Հետաքրքիր նորություններ Կարճատև սիրային ուղևորություններ: 21-24-ին՝ նոր հետաքրքիր հարաբերությունների հաստատում: Ռոմանտիկ արկածներ: Լավ նորություններ և առաջարկություններ:

ԽԵՑԳԵՏԻՆ. Ավարտվում  անորոշության և տարօրինակ իրադարձությունների փուլը և հունիսի 21-ից սկսում է Խեցգետինների ամիսը, ինչը ուժերի վերելքի կբերի:  Քրտնաջան մտավոր և ֆիզիկական աշխատանքի շաբաթ է: 18-20-ին՝ հստակությունը, գիտելիքների կիրառումը կօգնեն գործերում: Վառ և հարգի իրեր ձեռք բերելու համար լավ օրեր: Հետաքրքրություն դիետայի հանդեպ: 21-24-ին՝ լավ փոփոխություններ և հաջողություն աշխատանքում: Հաջողություն հասարակական և քաղաքական գործունեության ընթացքում:

ԱՌՅՈՒԾ. Մեծ ուշադրություն սեփական անձի հանդեպ: Ուժերի վերելքի շրջան: 18-20-ին՝ վստահություն սեփական գաղափարներն արտահայտելիս: Հիշվող հանդիպումներ և ծանոթություններ: Կարճատև հաճելի ուղևորություններ: 21-24-ին՝ ստեղծագործական վառ դրսևորում, անսպասելի ուրախություն: Մեծ հեղինակություն ընկերների և կոլեկտիվների շրջանում: Հանդիպումներ հետաքրքիր մարդկանց հետ: Ուրախություն երեխաներից:

ԿՈՒՅՍ. Հատուկ ուշադրություն շրջապատում, տնային գործերին, կենցաղային խնդիրներին։ 18-20-ին՝ շատ հանդիպումներ և խոսակցություններ տանը: Տնային գործերի պլանավորում: Կարևոր հանդիպումներ հարազատների հետ: 21-24-ին՝ անսպասելի և լավ փոփոխություններ տանը, ընտանեկան հարաբերություններում: Ընտանիքի բյուջեի բարելավում: Ֆինանսական որոշ խնդիրների լուծում:

ԿՇԵՌՔ. Մեծ շփվողականության և հետաքրքրասիրության շրջան է: Շատ հանդիպումներ՝ ուղևորությունների հետ կապված: 18-20-ին՝ արագ ըմբռնողականություն: Համատեղ գործեր հարազատների, հարևանների հետ: Կարճատև ուղևորություններ՝ անձնական հարցերով: 21-24-ին՝ նոր հետաքրքիր և շահավետ հարաբերությունների հաստատում: Հանդիպումներ հետաքրքիր մարդկանց հետ:

ԿԱՐԻՃ. Բուռն ֆինանսական գործունեություն: Շահի փնտրտուք ամենուրեք: 18-20-ին՝ դրամական գործերի, գնումների հետ կապված անձնական ծրագրերի իրագործում: Հաջող պայմանագրեր և համաձայնագրեր գործընկերներ հետ: Կարճատև գործնական ուղևորություններ: 21-24-ին՝ անսպասելի հաջողություն ֆինանսական գործերում և բիզնեսում: Լավ նորություններ աշխատանքում:

ԱՂԵՂՆԱՎՈՐ. Ավարտվում է բարդ և անկայուն շրջանը: Իրադարձություններով հարուստ շաբաթ է: Մասնակցություն կարևոր գործերում: 18-20-ին՝ մեծ ինքնավստահություն ու համառություն սեփական գաղափարներն արտահայտելիս: Հասարակական կապերի ընդլայնում: 21-24-ին՝ անսպասելի ուրախություն: Մեծ հեղինակություն և համբավ: Անձնական ծրագրերի իրականացման անսպասելի հնարավորություն:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ. Մեծ կախվածություն պատահականություններից և անսպասելի իրավիճակներից: Անբացատրելի դեպքեր: 18-20-ին՝ կարևոր և գաղտնի տեղեկատվություն ստանալու հավանականություն: Շրջապատի բարյացկամ վերաբերմունք: 21-24-ին՝ անսպասելի հաջողություն, որը թույլ կտա լուծել մի շարք հին խնդիրներ: Ինքնավստահության ձեռք բերում: Լավ փոփոխություններ և նորություններ տանը:

ՋՐՀՈՍ. Հետաքրքրություն նորարարության հանդեպ: Կոլեկտիվ միջոցառումներին մասնակցություն: 18-20-ին՝ գործերի հաջող պլանավորում: Հետաքրքիր հանդիպումներ ընկերների հետ: Կազմակերպությունների հետ հարաբերությունների հաստատում: 21-24-ին՝ օրիգինալություն մտածելակերպում: Նոր կարևոր հարաբերությունների հաստատում: Կարճատև ուղևորություններ: Հաջողություն՝ ընկերների և կազմակերպությունների հետ կապված գործերում:

ՁԿՆԵՐ. Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է: 18-20-ին՝ սեփական գաղափարներն իրականացնելու հնարավորություն: Իշխանություն ունեցող մարդկանց հետ բանակցություններ վարելու համար լավ ժամանակահատված: Գործերի հաջող պլանավորում: 21-24-ին՝ հաջող օրեր: Հաջողություն ֆինանսական և պրոֆեսիոնալ գործերում: Բիզնեսի և ֆինանսական աջակցության համար բարենպաստ ժամանակ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս